https://arm.sputniknews.ru/20220127/paterazmic-hetvo-300-haj-ev-adrbejanci-derevs-anhet-kvorats-en-hamarvum-kkhmk-38024531.html
Պատերազմից հետո 300 հայ և ադրբեջանցի դեռևս անհետ կորած են համարվում. ԿԽՄԿ
Պատերազմից հետո 300 հայ և ադրբեջանցի դեռևս անհետ կորած են համարվում. ԿԽՄԿ
Sputnik Արմենիա
2020թ. նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պահից հետո հայտնաբերվել են ավելի քան 1700 մարդու մասունքներ։ 27.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-27T16:27+0400
2022-01-27T16:27+0400
2022-01-27T16:53+0400
կարմիր խաչ
հայաստան
ադրբեջան
պատերազմ
անհետ կորած
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/968/63/9686355_0:0:999:562_1920x0_80_0_0_3606b3d10a519a5345d9eb09ee6370f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում (հայեր և ադրբեջանցիներ)։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հետպատերազմական իրավիճակում արվող աշխատանքներին և դրանց արդյունքներին։Նշվում է, որ ԿԽՄԿ-ն ռուս խաղաղապահների հետ համատեղ աջակցել է աճյունների որոնման աշխատանքների անցկացմանը՝ տեղական փրկարարական խմբերին աջակցելով։Կարմիր խաչի աշխատանքը չի ավարտվում, անգամ եթե ավարտվում են մարտերը. Կարբոնյեի հարցազրույցըԿԽՄԿ-ի ականների, պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և հրաձգային զենքի տարածաշրջանային մասնագետների ղեկավար Քրիստոֆեր Փուլը հայտնել է, որ փրկարարական խմբերի աշխատանքի պայմանները չափազանց վտանգավոր են, քանի որ տեղանքը ականներով և չպայթած զինամթերքով է լեցուն։ Դրան գումարվում են նաև եղանակային պայմանները՝ ձմռանը տեսանելիությունը գրեթե զրոյի է հասնում:Նշվում է նաև, որ ավելի քան 4500 հայ և ադրբեջանցի անհետ կորած ենհամարվում 1990-ականների հակամարտության հետևանքով:Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է: Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։ Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 141 զինծառայող և քաղաքացիական անձ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/968/63/9686355_0:0:749:562_1920x0_80_0_0_edd94a29eaf8ea90f5edf0d22c520cc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատերազմ հայ ադրբեջանցի անհետ կորած կխմկ կարմիր խաչ
պատերազմ հայ ադրբեջանցի անհետ կորած կխմկ կարմիր խաչ
Պատերազմից հետո 300 հայ և ադրբեջանցի դեռևս անհետ կորած են համարվում. ԿԽՄԿ
16:27 27.01.2022 (Թարմացված է: 16:53 27.01.2022) 2020թ. նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պահից հետո հայտնաբերվել են ավելի քան 1700 մարդու մասունքներ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում (հայեր և ադրբեջանցիներ)։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)
հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հետպատերազմական իրավիճակում արվող աշխատանքներին և դրանց արդյունքներին։
«Շուրջ 300 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում Ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով։ 2020թ. նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պահից հետո հայտնաբերվել են ավելի քան 1700 մարդու մասունքներ։ Դրանից հետո սկսվել է մասունքների նույնականացման և նրանց ընտանիքներին վերադարձնելու գործընթացը»,-ասվում է ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԿԽՄԿ-ն ռուս խաղաղապահների հետ համատեղ աջակցել է աճյունների որոնման աշխատանքների անցկացմանը՝ տեղական փրկարարական խմբերին աջակցելով։
ԿԽՄԿ-ի ականների, պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և հրաձգային զենքի տարածաշրջանային մասնագետների ղեկավար Քրիստոֆեր Փուլը հայտնել է, որ փրկարարական խմբերի աշխատանքի պայմանները չափազանց վտանգավոր են, քանի որ տեղանքը ականներով և չպայթած զինամթերքով է լեցուն։ Դրան գումարվում են նաև եղանակային պայմանները՝ ձմռանը տեսանելիությունը գրեթե զրոյի է հասնում:
«Մարդկանց մասունքները հանելու համար փրկարարական թիմերը մահացու վտանգի առաջ են կանգնում։ Խոսքը ոչ միայն մասունքների հետ «արժանապատիվ վերաբերմունքի», այլև նրանց հետ անվտանգ վարվելու մասին է»,-ասել է Փուլը։
Նշվում է նաև, որ ավելի քան 4500 հայ և ադրբեջանցի անհետ կորած ենհամարվում 1990-ականների հակամարտության հետևանքով:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է:
Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։ Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 141 զինծառայող և քաղաքացիական անձ։