00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Փաշինյանի նպատակը նախագահի պաշտոնում վերահսկելի և յուրային մեկին ունենալն է․ Բաղդասարյան

Բաղդասարյան. Եթե ընդդիմությունը շոու է ուզում, կարող է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել իր թեկնածուին
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ով կարող է Արմեն Սարգսյանից հետո հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին։
Առանձնապես մեծ տարբերություն չկա, թե իշխող քաղաքական ուժի հատկապես որ ներկայացուցիչը կամ, ինչպես ընդունված է ասել, որ ուսապարկը կզբաղեցնի ՀՀ նախագահի պաշտոնը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը նախագահի ինստիտուտն ամբողջովին վերահսկելի դարձնելն է։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում. Խամոյան
«Ինչ վերաբերում է արտաքին հարթակներում որևէ դերակատարություն ունենալու հանգամանքին, ապա պետք է նշել, որ եթե Փաշինյանն իսկապես ցանկանար նման առաքելություն սահմանել նախագահի համար, ապա Արմեն Սարգսյանից ավելի հարմար թեկնածու չկար, քանզի նա արտաքին աշխարհում իրոք բավականին մեծ հեղինակություն և կապեր ունի և բազմիցս ակնարկել է, որ կցանկանար իր կապերն ու փորձը, ունակությունները ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Մինչդեռ իշխանությանը ոչ թե այդ հանգամանքն է հետաքրքրում, այլ այդ առանցքային պաշտոնում բացարձակ վերահսկելի և յուրային մեկին ունենալը»,– ասաց քաղաքագետը։
Բաղդասարյանի կարծիքով` իրականում նախագահի սահմանադրական լիազորություններն այդքան մեծ կարևորություն չունեն, որովհետև ցանկության դեպքում վարչապետը կարող էր լիազորություններով օժտել նախագահին, ինչպես օրինակ, նման լիազորություններով օժտել է ԱԺ փոխնախագահին, որպեսզի վերջինս բանակցի թուրքական կողմի հետ, թեև ԱԺ փոխնախագահը նման լիազորությամբ ի սկզբանե օժտված չէր։ Սահմանադրական լիազորությունների շրջանակը պրոբլեմ չէ, եթե վարչապետը քաղաքական կամք դրսևորի։

«Եթե ընդդիմությունը փորձում է այս ամենը շոուի վերածել, կարող է նաև ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել իր թեկնածուին, հետո քարոզչական ելույթներ ունենալ, բայց դա իհարկե բացարձակապես անիմաստ կլինի, առավել ևս, որ վերջին ասուլիսում վարչապետ Փաշինյանը շատ պարզ հասկացրեց, որ պատրաստ են նախագահ ընտրել ոչ թե առաջին, այլ երկրորդ կամ նույնիսկ երրորդ փուլով, այսինքն` միայն ՔՊ–ի ձայներով, միայն իրենց հավատարիմ շրջանակից, այլ ոչ թե լայն կոնսոլիդացիայի ձևաչափով»,– ասաց քաղաքագետը։

Բաղդասարյանի խոսքով` եթե ընդդդիմությունը լուրջ է վերաբերում գործընթացին, ապա նրա համար անիմաստ է նախագահի թեկնածու առաջադրելը։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն իր եռամյա գործունեությամբ ցույց է տվել, որ բացարձակապես որևէ ինքնուրույն, իրենից անկախ գործչի չի հանդուրժելու, հետևաբար նրա նպատակը ոչ թե այն է, որ մարդիկ իրենց փորձով ծառայեն երկրին, այլ այն, որ հանկարծ որևէ մեկը որևէ դրական բան չանի, քանզի դա կարող է սպառնալ նրա վարկանիշին։
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա:
ԱԺ նույն խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հայտարարել է՝ քանի դեռ ՀՀ նախագահը դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, խմբակցությունում դեռևս նոր թեկնածուի քննարկում չկա:
Լրահոս
0