https://arm.sputniknews.ru/20220127/mip-y-evraparlamenti-patgamavvorin-nerkajacrel-e-hhum-anvtangutjan-gvoti-steghtselu-harcy-38028985.html
ՄԻՊ-ը Եվրապառլամենտի պատգամավորին ներկայացրել է ՀՀ–ում անվտանգության գոտի ստեղծելու հարցը
ՄԻՊ-ը Եվրապառլամենտի պատգամավորին ներկայացրել է ՀՀ–ում անվտանգության գոտի ստեղծելու հարցը
Sputnik Արմենիա
Զուգահեռ ներկայացվրել է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է առաջարկը: 27.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-27T18:01+0400
2022-01-27T18:01+0400
2022-01-27T18:09+0400
հհ միպ
հայաստան
ադրբեջան
արման թաթոյան
սահման
բրյուսել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1b/38026884_320:0:1600:720_1920x0_80_0_0_a97244b42496455253dc4c7b677534ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության վիճակը, Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված (անվտանգության) գոտի ստեղծելու հրատապությունը։ Այս մասին Թաթոյանը հայտնել է Facebook-ի իր էջում։Եվրոպառլամենտի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս) գլխավորած պատվիրակությանը ՀՀ ՄԻՊ–ն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ու վերջիններս անհապաղ պետք է հեռանան ՀՀ տարածքից։Նա նաև շեշտել է, որ դա ամենևին չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշվում է՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: ՄԻՊ–ի պնդմամբ` այդ ամենը կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:Զուգահեռ ներկայացվրել է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է առաջարկը:Նշել է նաև, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում, ինչի մասին վկայում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները:Պատգամավորների նախաձեռնությամբ քննարկվել են նաև կրոնի և դավանանքի ազատության միջազգայնորեն երաշխավորված իրավունքի խախտման հարցերն Ադրբեջանի կողմից։Թաթոյանն ամփոփել է անհատական գործերով արվածը․ ո՞ր ոլորտներում է միջամտության կարիք եղել
ադրբեջան
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1b/38026884_545:0:1505:720_1920x0_80_0_0_d44be052a80d20eccbbf287bbd9da3e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, հայաստան, ադրբեջան, արման թաթոյան, սահման, բրյուսել
հհ միպ, հայաստան, ադրբեջան, արման թաթոյան, սահման, բրյուսել
ՄԻՊ-ը Եվրապառլամենտի պատգամավորին ներկայացրել է ՀՀ–ում անվտանգության գոտի ստեղծելու հարցը
18:01 27.01.2022 (Թարմացված է: 18:09 27.01.2022) Զուգահեռ ներկայացվրել է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է առաջարկը:
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության վիճակը, Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված (անվտանգության) գոտի ստեղծելու հրատապությունը։ Այս մասին Թաթոյանը հայտնել է
Facebook-ի իր էջում։
Եվրոպառլամենտի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս) գլխավորած պատվիրակությանը ՀՀ ՄԻՊ–ն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ու վերջիններս անհապաղ պետք է հեռանան ՀՀ տարածքից։
«Անդրադարձել եմ 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը: Հատուկ ուշադրություն եմ հրավիրել այն հանգամանքին, որ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում այդ հատվածները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները»,– գրել է Թաթոյանը:
Նա նաև շեշտել է, որ դա ամենևին չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշվում է՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: ՄԻՊ–ի պնդմամբ` այդ ամենը կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:
Զուգահեռ ներկայացվրել է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է առաջարկը:
Նշել է նաև, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում, ինչի մասին վկայում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները:
Պատգամավորների նախաձեռնությամբ քննարկվել են նաև կրոնի և դավանանքի ազատության միջազգայնորեն երաշխավորված իրավունքի խախտման հարցերն Ադրբեջանի կողմից։