https://arm.sputniknews.ru/20220127/ispaniaji-zhoghovrdin-maghtum-enq-khaghaghutjun-ev-bargavatshum-hh-agn-38040411.html
«Իսպանիայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում». ՀՀ ԱԳՆ
«Իսպանիայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում». ՀՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը, որն իր նպաստն է բերում երկրի հասարակական կյանքին։
2022-01-27T23:30+0400
2022-01-27T23:30+0400
2022-01-27T23:33+0400
հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
իսպանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0b/28968451_0:0:1600:901_1920x0_80_0_0_946b49e488bfdd940956ce94f6c13705.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. 1992թ․ այս օրը՝ հունվարի 27-ին, Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտգործնախարարությունը։«Այս 3 տասնամյակների ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա։ Մեր գործընկերային հարաբերությունների և բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից»,-նշում են ԱԳՆ-ից։Լևոն Արոնյանը նոր լուսանկարներ է հրապարակել ընտրյալի հետ Իսպանիայի ծովափնյա քաղաքիցԵրկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը, որն իր նպաստն է բերում երկրի հասարակական կյանքին։Հաղորդագրությունում շեշտվում է, որ Հայաստանը հանձնառու է ընդլայնել Իսպանիայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով և բարձր է գնահատում Իսպանիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման գործում։Հոբելյանի կապակցությամ ՀՀ ԱԳՆ-ն Իսպանիայի ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարգավաճում։
իսպանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0b/28968451_139:0:1559:1065_1920x0_80_0_0_2f193c7c16ce0d16019ad0cf88a79f71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսպանիա հայաստան հհ ագն
«Իսպանիայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում». ՀՀ ԱԳՆ
23:30 27.01.2022 (Թարմացված է: 23:33 27.01.2022) Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը, որն իր նպաստն է բերում երկրի հասարակական կյանքին։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. 1992թ․ այս օրը՝ հունվարի 27-ին, Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել
ՀՀ արտգործնախարարությունը։ «Այս 3 տասնամյակների ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա։ Մեր գործընկերային հարաբերությունների և բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից»,-նշում են ԱԳՆ-ից։
Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը, որն իր նպաստն է բերում երկրի հասարակական կյանքին։
Հաղորդագրությունում շեշտվում է, որ Հայաստանը հանձնառու է ընդլայնել Իսպանիայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով և բարձր է գնահատում Իսպանիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման գործում։
Հոբելյանի կապակցությամ ՀՀ ԱԳՆ-ն Իսպանիայի ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարգավաճում։