https://arm.sputniknews.ru/20220127/im-ev-grigvor-minasjani-hajacqnery-hamynknum-en-yst-andreasjani-bajanaghapetutjun-chka-38013887.html
Իմ և Գրիգոր Մինասյանի հայացքները համընկնում են․ ըստ Անդրեասյանի՝ «բաջանաղապետություն» չկա
Իմ և Գրիգոր Մինասյանի հայացքները համընկնում են․ ըստ Անդրեասյանի՝ «բաջանաղապետություն» չկա
Sputnik Արմենիա
Կարեն Անդրեասյանն անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբորը փոխնախարար նշանակվելու դեպքին։ 27.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-27T12:36+0400
2022-01-27T12:36+0400
2022-01-27T12:56+0400
կարեն անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28581608_0:0:1600:901_1920x0_80_0_0_0a6269b0283a495c5b4d9d49b0193d19.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանը, որը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է, նշանակվել է այդ պաշտոնին, քանի որ համապատասխանել է անհրաժեշտ չափանիշներին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։Հայտնել էինք, որ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Մինասյանն արդարադատության փոխնախարար է նշանակվել։Ինչ վերաբերում է Մինասյանի անցյալ քաղաքական հայացքներին, ապա Անդրեասյանը փաստում է, որ Մինասյանի և իր, ինչպես նաև բոլորի քաղաքական հայացքները համընկնում են։Լրագրողները հետարքրքվեցին, որ եթե Մինասյանն Անդեասյանի ընկերն է, չի ստացվո՞ւմ, որ «բաջանաղապետությունը» շարունակվում է, երբ մարդկանց աշխատանքի են ընդունում ծանոթի միջոցով։ Ի պատասխան նախարարը նշեց, որ «բաջանաղապետությունը» և մնացած բոլոր վատ երևույթները պաշտոնի նշանակելու այն դեպքում է վտանգավոր, երբ քաղաքացիական պաշտոն է, մրցութային, և դու ինչ-որ ծանոթի կամ բարեկամի ես «անցկացնում»։Նա հավելեց, որ երբ ՄԻ պաշտպան էր, առաջինն աշխատանքից ազատվել են իր հետ աշխատած մարդիկ։Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը 2013 և 2017 թվականներին ՀՀԿ–ի ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28581608_129:0:1554:1069_1920x0_80_0_0_c9c205babdb51b42913616b9800bab8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրիգոր մինասյան ընկեր անդրեասյան
գրիգոր մինասյան ընկեր անդրեասյան
Իմ և Գրիգոր Մինասյանի հայացքները համընկնում են․ ըստ Անդրեասյանի՝ «բաջանաղապետություն» չկա
12:36 27.01.2022 (Թարմացված է: 12:56 27.01.2022) Կարեն Անդրեասյանն անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբորը փոխնախարար նշանակվելու դեպքին։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանը, որը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է, նշանակվել է այդ պաշտոնին, քանի որ համապատասխանել է անհրաժեշտ չափանիշներին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Հայտնել էինք, որ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Մինասյանն արդարադատության
փոխնախարար է նշանակվել։
«Գրիգոր Մինասյանն իսկապես իմ ընկերն է, մենք նաև եղել ենք գործընկերներ։ Քանի որ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը քաղաքական է, դա վկայում է այն մասին, որ դու ընտրում ես ոչ միայն լավ մասնագետի, այլ նաև վստահելի մեկին, որը քեզ հետ կիսում է գաղափարներդ։ Այդ իմաստով Մինասյանը համապատասխանում է չափանիշներին»,-ասաց Անդրեասյանը։
Ինչ վերաբերում է Մինասյանի անցյալ քաղաքական հայացքներին, ապա Անդրեասյանը փաստում է, որ Մինասյանի և իր, ինչպես նաև բոլորի քաղաքական հայացքները համընկնում են։
Լրագրողները հետարքրքվեցին, որ եթե Մինասյանն Անդեասյանի ընկերն է, չի ստացվո՞ւմ, որ «բաջանաղապետությունը» շարունակվում է, երբ մարդկանց աշխատանքի են ընդունում ծանոթի միջոցով։ Ի պատասխան նախարարը նշեց, որ «բաջանաղապետությունը» և մնացած բոլոր վատ երևույթները պաշտոնի նշանակելու այն դեպքում է վտանգավոր, երբ քաղաքացիական պաշտոն է, մրցութային, և դու ինչ-որ ծանոթի կամ բարեկամի ես «անցկացնում»։
«Մեկ այլ վատ օրինակ է, երբ քաղաքական պաշտոնի ես նշանակում, բայց իր մասնագիտական արժանիքները չեն բավարարում։ Ես վստահ եմ, որ բոլոր դեպքերում, երբ կան քաղաքական, ընկերական հարաբերություններ, սակայն պահպանված է մասնագիտական որակն ու շահը, նորմալ է նշանակումների համար և բացարձակ ռիսկեր չի պարունակում»,-ասաց Անդրեասյանը։
Նա հավելեց, որ երբ ՄԻ պաշտպան էր, առաջինն աշխատանքից ազատվել են իր հետ աշխատած մարդիկ։
Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը 2013 և 2017 թվականներին ՀՀԿ–ի ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։