https://arm.sputniknews.ru/20220127/hajtni-e-vov-e-flaj-arna-hajastani-azgajin-aviaughiner-ynkerutjan-gvortsadir-tnoreny-38015044.html
Հայտնի է` ով է «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ընկերության գործադիր տնօրենը
Հայտնի է` ով է «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ընկերության գործադիր տնօրենը
Sputnik Արմենիա
Նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ մի շարք երկրներում։ 27.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-27T13:11+0400
2022-01-27T13:11+0400
2022-01-27T13:22+0400
պաշտոն
տնօրեն
fly arna
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1b/38015004_0:0:1100:619_1920x0_80_0_0_3183e467be311026efd3967ab4a457a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը (Fly Arna) հայտնում է, որ գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Էնթոնի Փրայսը։Ըստ հաղորդագրության` նա ավիացիոն և զբոսաշրջության ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «British Airways»-ում, «Air New Zealand»-ում, «FlyBMI»-ում։Վերջին տարիներին Փրայսն աշխատել է որպես թռիչքների մատակարարման ռազմավարության ղեկավար «Agoda» ընկերությունում, որը «Booking.com» ապրանքանիշի մաս է։ Եղել է նաև «Էյր Արաբիա» ընկերության` Եվրոպայի տարածաշրջանային գլխավոր տնօրենը:Նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Թաիլանդում, Հյուսիսային Աֆրիկայում և Եվրոպայում:Ավիաընկերության բազան լինելու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է «Էյր Արաբիա» ընկերության բյուջետային բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:Հիշեցնենք, որ Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին ԱՆԻՖ-ը և «Էյր Արաբիան» հայտարարել էին 2021 թվականի հուլիսին:Հունվարի 21-ին հայտնի դարձավ, որ ավիաընկերությունում տնօրենների խորհրդի նախագահ ու անդամներ են նշանակվել։Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է 5 անդամից՝ Դավիթ Փափազյան՝ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն, էդուարդ Մկրտչյան՝ ԱՆԻՖ-ի գործառնական տնօրեն, Ադել Ալի՝ Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Հուսամ Ռայդան` Էյր Արաբիա ընկերության տնօրեն, Նիկո Բուշհոլց` փորձագետ, անկախ անդամ։ Նրանցից յուրաքանչյուրը նշանակվել է 3 տարի ժամկետով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1b/38015004_0:0:1100:825_1920x0_80_0_0_dd24b46452049613b81259df332442d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
fly arna տնօրեն պաշտոն ազգային ավիաուղիներ
fly arna տնօրեն պաշտոն ազգային ավիաուղիներ
Հայտնի է` ով է «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ընկերության գործադիր տնօրենը
13:11 27.01.2022 (Թարմացված է: 13:22 27.01.2022) Նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ մի շարք երկրներում։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը (Fly Arna) հայտնում է, որ գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Էնթոնի Փրայսը։
Ըստ հաղորդագրության` նա ավիացիոն և զբոսաշրջության ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «British Airways»-ում, «Air New Zealand»-ում, «FlyBMI»-ում։
Վերջին տարիներին Փրայսն աշխատել է որպես թռիչքների մատակարարման ռազմավարության ղեկավար «Agoda» ընկերությունում, որը «Booking.com» ապրանքանիշի մաս է։ Եղել է նաև «Էյր Արաբիա» ընկերության` Եվրոպայի տարածաշրջանային գլխավոր տնօրենը:
Նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Թաիլանդում, Հյուսիսային Աֆրիկայում և Եվրոպայում:
«Հիմնվելով նախորդ պաշտոններից ձեռք բերված գիտելիքների և փորձի վրա՝ Էնթոնի Փրայսը սերտորեն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելով ընկերության զարգացումը և ստեղծելով կայուն արժեք հաճախորդների ու բաժնետերերի համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ավիաընկերության բազան լինելու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է «Էյր Արաբիա» ընկերության բյուջետային բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:
Հիշեցնենք, որ Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին ԱՆԻՖ-ը և «Էյր Արաբիան» հայտարարել էին 2021 թվականի հուլիսին:
Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է 5 անդամից՝ Դավիթ Փափազյան՝ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն, էդուարդ Մկրտչյան՝ ԱՆԻՖ-ի գործառնական տնօրեն, Ադել Ալի՝ Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Հուսամ Ռայդան` Էյր Արաբիա ընկերության տնօրեն, Նիկո Բուշհոլց` փորձագետ, անկախ անդամ։ Նրանցից յուրաքանչյուրը նշանակվել է 3 տարի ժամկետով։