Հայկական կաշեգործները պատրաստ են թուրքական նոր «գրոհին». ինչ է փոխել էմբարգոն
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի համասեփականատեր Երվանդ Հայկազն ու գործարանի աշխատակցուհին
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
2021-ի հուլիսին Հայաստանում վերջապես արգելք է սահմանվել հում կաշվի արտահանման վրա (որը նախկինում մատակարարվում էր թուրքական գործարաններին)։ Ընդամենը վեց ամսվա ընթացքում սա օգնել է ստեղծել տասնյակ աշխատատեղեր։ Հիմա, երբ թուրքական կոշիկը կարող է վերադառնալ հայկական շուկա, տեղական կաշեգործները պատրաստվում են լուրջ մրցակցության և անգամ ուզում են ընդլայնել արտադրությունը։
Անցյալ տարվա հուլիսին Հայաստանից հում կաշվի արտահանման արգելք էր սահմանվել, որը կպահպանվի նաև այս տարի։ Ընդամենը կես տարվա ընթացքում կաշվի վերամշակումը նոր թափ է առել, ստեղծվել են մի քանի տասնյակ աշխատատեղեր։
Մինչ այդ հում կաշին Հայաստանից ազատորեն դուրս էր գնում, հիմնականում` Թուրքիա։ Հայկական մեծածախ միջնորդները չէին ուզում հրաժարվել թուրքական բիզնեսի հետ երկարամյա կապերից` հօգուտ նորաստեղծ տեղական արտադրողների։ Արդյունքում` Երևանի կաշվի գործարանը ստիպված հումք էր գնում Ռուսաստանից և անգամ Ուրուգվայից, ինչը ավելացնում էր ինքնարժեքը և դժվարացնում զարգացումը։
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի աշխատակիցը հաստոցի մոտ
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցը հաստոցի մոտ
© Sputnik / Aram Nersesyan
Էմբարգոյի հայտարարվելուց հետո` ընդամենը մի քանի ամսում, գործարանը տասից ավելի աշխատատեղ է բացել ու դեռ 10-15-ի կարիք ունի. այստեղ նույնիսկ 2 ֆիլիպինցիներ են աշխատում։ Այստեղ աշխատում են թե՛ երիտասարդներ, թե՛ փորձառու տեխնոլոգներ, որոնք 25 տարի չէին կարողանում աշխատել իրենց մասնագիտությամբ, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո գործարանը փակվել էր։ Մարզերում ևս բացվել են մի քանի՝ ավելի փոքր արտադրամասեր։ Սրանք դեռ արտադրում են կիսապատրաստված կաշի (մասնագիտական լեզվով այն կոչվում է wet blue), որը արտահանում են Իրան, սակայն դրանցից մեկում` Մասիսում, արդեն սկսել են մեկ–երկու տեսակի մշակված կաշի արտադրել։ Միասին` Երևանի գործարանում և մարզերի արտադրամասերում, արդեն աշխատում է հարյուրից ավելի մարդ։ Իսկ երկու տարի առաջ հայկական բանակի կոշիկներն առաջին անգամ կարվեց տեղական կաշվից։
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի տնօրեն Արսեն Թուֆենկջի
Երևանի կաշվի գործարանի տնօրեն Արսեն Թուֆենկջի
© Sputnik / Aram Nersesyan
«Հում կաշվի արտահաման արգելքը ճիշտ որոշում էր, թեև ուշացած. բազմաթիվ երկրներում այն վաղուց գործում է։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը երբեք թույլ չեն տա` իրենցից հում կաշի գնվի, կամ էլ ֆորմալ չեն արգելի, բայց այնպիսի տուրքեր կդնեն վրան, որ գինը հինգ անգամ կբարձրանա», – Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է Երևանի կաշվի գործարանի գործադիր տնօրեն Էրսին (Արսեն) Թուֆենկջին։ Նշենք՝ 2016-ին գործարանը ձեռք են բերել ու վերակենդանացրել սփյուռքահայ ներդրողներ (Հայկազ եղբայրները), որոնք կաշվե հագուստի գործարան ունեն Նիդեռլանդներում։
Մրցակցել թուրքականի հետ
Արսենը, ինչպես և Հայկազ եղբայրները, ծնունդով Արևմտյան Հայաստանից է (նրա ծնողները բիթլիսեցի են), ուստի քաջ ծանոթ է Թուրքիայի տնտեսության թե՛ ուժեղ կողմերին, թե՛ մրցակցության հնարավորություններին։ Հարևան երկրի օրինակը կարող է շատ բան ասել «ազատ շուկայի» ջատագովների համար. երեսուն տարի առաջ այնտեղ գրեթե չկար արդյունաբերություն, սակայն 90-ականներին, վարչապետ Դեմիրելի օրոք, արտադրողները սկսեցին զանգվածային աջակցություն ստանալ, ինչպես նաև` ներմուծված համանման ապրանքների դեմ սահմանվեցին(և մինչ օրս գործում են) շատ բարձր մաքսատուրքեր։ Հիմա էլ թերզարգացած արևելյան նահանգների մի մասում արտադրություն բացողներին հինգ տարի ազատում են հարկերից։ Այս պատճառներով է, որ թուրքական արտադրանքները ժամանակին ողողել էին նաև Հայաստանի շուկան։
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի համասեփականատեր Երվանդ Հայկազ
Երևանի կաշվի գործարանի համասեփականատեր Երվանդ Հայկազ
© Sputnik / Aram Nersesyan
Թուրքիայում կան տասնյակ կաշվի գործարաններ, որոնցից խոշորներն օրական արտադրում են ավելի շատ, քան Երևանի գործարանը` մի ամսում։ Բացի այդ, կաշվի դաբաղանյութերի մի մասը Թուրքիան արտադրում է տեղում և կարիք չունի դրանք ներմուծել։ Այս երկու գործոնները թուրքական կաշվին գնային առավելություն են տալիս։ Մյուս կողմից, այս տարի թուրքականի հետ մրցակցությունը կարող է է՛լ ավելի սրվել ի հաշիվ նրա, որ թուրքական կոշիկը նախկին ծավալներով կմտնի Հայաստան, հետևաբար` կա վտանգ, որ կկրճատվի տեղական արտադրությունն ու կաշվի ձեռքբերումը (հատկապես հիմա, երբ թուրքական արտահանմանն օգնում է լիրայի թուլացած փոխարժեքը)։
Սակայն իր հերթին, հայկական ապրանքը ծանրաբեռնված չէ տեղափոխման ծախսերով, ինչպես դրսից բերվածը։ Կա ևս մեկ կարևոր հանգամանք. տեղական արտադրողը ավելի «մարդամոտ» է, նշում է Արսենը։
«Դրսից եկած ապրանքը ինչպիսին էլ որ լինի, կոշիկի ֆաբրիկան պիտի օգտագործի, հետ ուղարկել չի կարող, գումարն էլ պիտի վճարի նախօրոք, ոչ թե ստանալուց հետո։ Իսկ մեզ մոտ կարող են գալ ու ընտրել, անգամ վերցրածը հետ բերել ու փոխել։ Գումարի պահով էլ լինում է, որ սկզբից կաշին վերցնում են, հետո կոշիկի վաճառք անում, նոր փակվում։ Դրսի հետ սա բացառված է»,– հավելում է նա։
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի պատրաստի արտադրանքը
Երևանի կաշվի գործարանի պատրաստի արտադրանքը
© Sputnik / Aram Nersesyan
Սկզբնական շրջանում գործարանը ևս արտադրում էր միայն wet blue, սակայն հետագայում սկսել է արտադրել վերջնական մշակված կաշի, իսկ հետո` ընդլայնել դրա տեսականին (նաև էմբարգոյի օգնությամբ)։
«Ճիշտ չեմ համարում այդ արգելքը հանելը, բայց պիտի մրցակցենք։ Այո, դժվարություն կլինի, քիչ շահույթ կունենանք, բայց ոչինչ, մենք պատրաստ ենք, որովհետև եթե ամեն բանից վախենանք, երբեք մեր ուզած տեղը չենք հասնի», – ասում է Արսենը։
«Հիվանդ» անասնապահություն` աղքատ գյուղացի
Անասնապահության խնդիրները, որոնք մեծապես վնասում են գյուղացուն, խանգարում են նաև կաշեգործներին։ Ի տարբերություն Եվրոպայի կամ Նոր Զելանդիայի, որտեղ անասունները պահվում են փակ պայմաններում, Հայաստանում դրանք տարեկան մի քանի ամիս արածեցվում են լեռներում, որտեղ նրանց մորթին քերծվում է թփերից ու քարերից։ Կա և ավելի լուրջ խնդիր. գյուղացիների մեծամասնությունը չի կատարում անհրաժեշտ սրսկումներ մակաբույծների դեմ։
«Այդ դեղը շատ թանկ չէ` 1000-1500 դրամ, ու եթե գյուղացին այն կիրառի, անասունի կաշին մակաբույծներից ծակծկված չի լինի, ու մենք ավելի բարձր գնով այն կընդունենք։ Ու հարցը միայն կաշին չէ. առհասարակ, որքան անասունն առողջ է, այնքան ավելի շատ կաթ ու միս կտա»,- ընդգծում է Արսենը։
Կաշվի որակը տուժում է նաև գյուղական սպանդից։ «Ղասաբները» ավելի շատ են վնասում կաշին, քան արդյունաբերական սպանդանոցները. միայն այս պատճառով կաշվի որակը կարող է 50%-ով և ավելի իջնել, ասում է Արսենը։ Թուրքիայում անկանոն սպանդն ավելի խիստ է պատժվում` անգամ հեռավոր գյուղերում, նշում է նա։
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի արտադրամաս
Երևանի կաշվի գործարանի արտադրամաս
© Sputnik / Aram Nersesyan
«Նույնիսկ Ղուրբան Բայրամի ժամանակ, երբ բոլոր գյուղերում անասուն են մորթում, այնտեղ շրջիկ սպանդանոցներ են պտտվում, ու միայն այնտեղ կարելի է անասունը տանել։ Եթե տեսնեն, որ դուրսը ինչ–որ մեկը մորթ է անում, մեծ տուգանք են գանձում», – պատմում է Արսենը։
Շատ կարևոր է, որ սպանդանոցնային մորթի պահանջը, որը Հայաստանում դե-յուրե ուժի մեջ է, սկսի նաև դե-ֆակտո լիարժեք գործել, հավելում է նա։ Բայց պետք է գիտակցել, որ այս և այլ խնդիրները միանգամից չեն լուծվի ու դժվար էլ լուծվեն առանց պետական աջակցության։
Հայկական «վիսկաս»
Ապագայում Հայկազ եղբայրներն ու Արսենը ցանկանում են ընդլայնել արտադրությունը, միգուցե` այն դուրս բերել Երևանից ու վերամշակել նաև կաշվի թափոնը, որից կարելի է պատրաստել անասունի, ինչպես նաև` շների ու կատուների կերեր։ Պատրաստի կաշին նախատեսում են ուղարկել Ռուսաստան, որտեղ կապեր են հաստատել մի շարք կոշիկ արտադրողների հետ (այդ թվում` հայազգի)։
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակցուհին ուսումնասիրում է պատրաստի արտադրանքը
1/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակցուհին ուսումնասիրում է պատրաստի արտադրանքը
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի պատրաստի կաշվի կիսաֆաբրիկատ (wet blue)
2/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի պատրաստի կաշվի կիսաֆաբրիկատ (wet blue)
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցներն ուսումնասիրում են պատրաստի արտադրանքը
3/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցներն ուսումնասիրում են պատրաստի արտադրանքը
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի աշխատակցուհին
4/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակցուհին
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի աշխատակիցները ձևում են հում կաշին
5/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցները ձևում են հում կաշին
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի աշխատակիցը կաշին չորացնելիս
6/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցը կաշին չորացնելիս
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի աշխատակիցները
7/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցները
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի աշխատակիցները ձևում են հում կաշին
8/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցները ձևում են հում կաշին
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի ֆիլիպինցի աշխատակցուհին կաշին ձգելիս
9/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի ֆիլիպինցի աշխատակցուհին կաշին ձգելիս
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի աշխատակիցները մաքրում են հում կաշին
10/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցները մաքրում են հում կաշին
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի աշխատակիցները հումք ընդունելիս
11/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցները հումք ընդունելիս
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կաշվի գործարանի աշխատակիցները մաքրում են հում կաշին
12/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցները մաքրում են հում կաշին
1/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակցուհին ուսումնասիրում է պատրաստի արտադրանքը
2/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի պատրաստի կաշվի կիսաֆաբրիկատ (wet blue)
3/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցներն ուսումնասիրում են պատրաստի արտադրանքը
4/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակցուհին
5/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցները ձևում են հում կաշին
6/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցը կաշին չորացնելիս
7/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցները
8/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցները ձևում են հում կաշին
9/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի ֆիլիպինցի աշխատակցուհին կաշին ձգելիս
10/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցները մաքրում են հում կաշին
11/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցները հումք ընդունելիս
12/12
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կաշվի գործարանի աշխատակիցները մաքրում են հում կաշին