https://arm.sputniknews.ru/20220127/hajastanic-turqia-pvokhancumnery-8-angam-pakasel-en-vor-erkric-vorqan-gumar-e-ekel-hh-37807565.html
Հայաստանից Թուրքիա փոխանցումները 8 անգամ պակասել են. որ երկրից որքան գումար է եկել ՀՀ
Հայաստանից Թուրքիա փոխանցումները 8 անգամ պակասել են. որ երկրից որքան գումար է եկել ՀՀ
Sputnik Արմենիա
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2021թ-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ֆիզիկական անձանց բանկային փոխանցումների միջոցով արտերկրից Հայաստան է փոխանցվել 1մլրդ 898... 27.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-27T20:26+0400
2022-01-27T20:26+0400
2022-01-27T20:26+0400
ինֆոգրաֆիկա
հայաստան
դրամ
փոխանցումներ
տրանսֆեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1a/37996814_134:22:1307:682_1920x0_80_0_0_c874fd8d9a4fc97597c3988a6197b4d2.png
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2021թ-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ֆիզիկական անձանց բանկային փոխանցումների միջոցով արտերկրից Հայաստան է փոխանցվել 1մլրդ 898 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից արտերկիր՝ գրեթե կիսով չափ պակաս՝ 1մլրդ 92 մլն դոլար: Այսինքն՝ դրամական ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, կամ զուտ ներհոսքը կազմել է 806 մլն դոլար:Հայաստանյան բանկերի տվյալներով, տրանսֆետների ծավալով առաջին տասնյակում են ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ուկրաինան, Ղազախստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, ԱՄԷ-ն, Չինաստանն ու Թուրքիան:Հայաստան ֆինանսական ներհոսքի ծավալով առաջատարն ավանդաբար մնում է Ռուսաստանը, որտեղից անցյալ տարվա 11 ամիսներին Հայաստան է փոխանցվել 781 մլն ԱՄՆ դոլար, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է (517 մլն դոլար), երրորդը՝ Ղազախստանը (82 մլն դոլար)։ Այս երկրից Հայաստան փոխանցումների ծավալը հատկապես ավելացել է վերջին 3-4 տարիների ընթացքում, երբ Հայաստանից ղազախները մեծ թվով օգտագործված ավտոմեքենաներ էին գնում՝ օգտվելով էժան մաքսատուրքից: Բայց, պարզվում է, որ մաքսային արտոնության ժամկետի ավարտից հետո էլ ֆինանսական շարժը Հայաստանի ու Ղազախստանի միջև շատ չի նվազել:Համեմատության համար նշենք, որ հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ղազախստան անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում 5.3 մլն դոլար է փոխանցվել, 2020-ին՝ 5, 2019-ին՝ 6 մլն դոլար:Հետաքրքրական պատկեր է ներկայացնում նաև Թուրքիայի հետ փոխանցումների՝ վերջին 10 տարվա դինամիկան: Ըստ բանկերից տրամադրված տվյալների՝ 2010թ-ի համեմատ Հայաստանից Թուրքիա փոխանցվող գումարներն ավելի քան 8 անգամ կրճատվել են. եթե 2010-ին ՀՀ-ից Թուրքիա 41 մլն ԱՄՆ դոլար է փոխանցվել, ապա 2021-ին՝ 5.6 մլն:Իսկ Թուրքիայից Հայաստան փոխանցումները կտրուկ փոփոխության չեն ենթարկվել՝ մնալով տարեկան 1-3 մլն դոլարի շրջանակում: Ամենամեծ ծավալը գրանցվել է 2011թ-ին՝ կազմելով 6 մլն, 2020-ին փոխանցվել է՝ 3, 2021-ի հունվար-նոյեմբերին՝ 1.4 մլն դոլար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1a/37996814_236:0:1154:688_1920x0_80_0_0_9210e6528fb948677bf0aaf53c9fe807.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, հայաստան, դրամ, փոխանցումներ, տրանսֆեր
ինֆոգրաֆիկա, հայաստան, դրամ, փոխանցումներ, տրանսֆեր
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2021թ-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ֆիզիկական անձանց բանկային փոխանցումների միջոցով արտերկրից Հայաստան է փոխանցվել 1մլրդ 898 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից արտերկիր՝ գրեթե կիսով չափ պակաս՝ 1մլրդ 92 մլն դոլար: Այսինքն՝ դրամական ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, կամ զուտ ներհոսքը կազմել է 806 մլն դոլար:
Հայաստանյան բանկերի տվյալներով, տրանսֆետների ծավալով առաջին տասնյակում են ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ուկրաինան, Ղազախստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, ԱՄԷ-ն, Չինաստանն ու Թուրքիան:
Հայաստան ֆինանսական ներհոսքի ծավալով առաջատարն ավանդաբար մնում է Ռուսաստանը, որտեղից անցյալ տարվա 11 ամիսներին Հայաստան է փոխանցվել 781 մլն ԱՄՆ դոլար, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է (517 մլն դոլար), երրորդը՝ Ղազախստանը (82 մլն դոլար)։
Այս երկրից Հայաստան փոխանցումների ծավալը հատկապես ավելացել է վերջին 3-4 տարիների ընթացքում, երբ Հայաստանից ղազախները մեծ թվով օգտագործված ավտոմեքենաներ էին գնում՝ օգտվելով էժան մաքսատուրքից: Բայց, պարզվում է, որ մաքսային արտոնության ժամկետի ավարտից հետո էլ ֆինանսական շարժը Հայաստանի ու Ղազախստանի միջև շատ չի նվազել:
Համեմատության համար նշենք, որ հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ղազախստան անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում 5.3 մլն դոլար է փոխանցվել, 2020-ին՝ 5, 2019-ին՝ 6 մլն դոլար:
Հետաքրքրական պատկեր է ներկայացնում նաև Թուրքիայի հետ փոխանցումների՝ վերջին 10 տարվա դինամիկան: Ըստ բանկերից տրամադրված տվյալների՝ 2010թ-ի համեմատ Հայաստանից Թուրքիա փոխանցվող գումարներն ավելի քան 8 անգամ կրճատվել են. եթե 2010-ին ՀՀ-ից Թուրքիա 41 մլն ԱՄՆ դոլար է փոխանցվել, ապա 2021-ին՝ 5.6 մլն:
Իսկ Թուրքիայից Հայաստան փոխանցումները կտրուկ փոփոխության չեն ենթարկվել՝ մնալով տարեկան 1-3 մլն դոլարի շրջանակում: Ամենամեծ ծավալը գրանցվել է 2011թ-ին՝ կազմելով 6 մլն, 2020-ին փոխանցվել է՝ 3, 2021-ի հունվար-նոյեմբերին՝ 1.4 մլն դոլար: