00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ համեմատում եք 2 ցեղասպանությունը, հիշեք՝ հրեաները 90 մլրդ դոլարի փոխհատուցում ստացան

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցКонцентрационный лагерь Аушвиц-Биркенау в Освенциме, на территории которого в 1947 году был создан музей
Концентрационный лагерь Аушвиц-Биркенау в Освенциме, на территории которого в 1947 году был создан музей - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մեծ էր հայաստանյան հասարակության զարմանքը, երբ իշխանական պատգամավորներից մեկը,հիմնավորելով Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը, վերջերս վկայակոչեց հրեաների ևգերմանացիների մերձեցումը։
Մարդիկ իրավացիորեն ասում էին՝ լա՛վ, մի կողմ թողնենք Ցեղասպանության ճանաչման հարցը, երբեմն-երբեմն հրեաներն էլ են լսում այն պնդումը, թե իբր ոչ մի Հոլոքոստ էլ չի եղել, թե գազի խցիկների մասին պատմությունները հեքիաթներ են։
Մի կողմ թողնենք հողերի հարցը՝ մինչևհիմա էլ Մերձավոր Արեւելքում ապրում են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք անկեղծորեն համոզված են՝ սա հրեաների պատմական հայրենիքը չէ, ևնրանց բոլորին պետք է լցնել ծովը։ Բայց ախր առնվազն փոխհատուցման հարցում հեաների և հայերի միջև որևէ համեմատություն չկա, սար ու ձոր է։
Երբ համեմատում ենք երկու ցեղասպանությունները, հիշենք՝ հրեաները մոտ 90 միլիարդ դոլարի փոխհատուցում ստացան, հայերը՝ գրեթե ոչինչ
Այսօր՝ հունվարի 27-ին, երբ ՄԱԿ-ի առաջարկով նշվում է Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը, պատմաբանները փաստում են՝ հրեաները Գերմանիայից ստացել են առնվազն 90 միլիարդ դոլարի փոխհատուցում։ Համաձայնե՛ք, նույնիսկ անհարմար է համեմատել այս հսկայական թիվը այն գումարի հետ, որը մի քանի տարի առաջ որպես ապահովագրական ավանդների փոխհատուցում արևմտյան ընկերությունները տրամադրեցին հայերին։
Ամենահետաքրքիրն այն է, որ Հոլոքոստից անմիջապես հետո փոխհատուցումից հրաժարվում էին հենց իրենք՝ հրեաները։ Նորաստեղծ պետությունում՝ Իսրայելում շատ թեժ վեճեր էին ծավալվել այն հարցի շուրջ, թե արդյոք ազգին հարիր է ընդունել, այսպես կոչված՝ «արյան դիմաց վճարվող փողերը»։ Չէ՞ որ այս երևույթը տարածում ունի հիմնականում մաֆիոզ կառույցներում, որոնցում զոհի հարազատներին խոշոր գումար են առաջարկում՝ ակնարկելով, որ դա սպանության դիմաց փոխհատուցումն է, ևդրանով հարցը փակված է։

Ի դեպ, Իսրայելի վարչապետ Դավիթ Բեն-Գուրիոնն էլ սկզբում տատանվում էր, բայց ի վերջո ուղիղ 70 տարի առաջ՝ 1952 թվականին, որոշեց հարցը ներկայացնել պառլամենտի դատին։ Ընդ որում, վարչապետը շարունակ շեշտում էր՝ խոսքը միայն ու միայն հրեաներից խլված ունեցվածքի դիմաց փոխհատուցման մասին է, ևնյութական պահանջները ամենեւին կապ չունեն պատմական ու բարոյական ոլորտի հետ։ Այդ առումով փոխհատուցում չի կարող լինել երբեք։ Ի վերջո, եռօրյա բուռն քննարկումներից հետո Քնեսեթը համաձայնեց՝ այո՛, այնուամենայնիվ կարելի է փոխհատուցման հարցով բանակցություններ սկսել Արևմտյան Գերմանիայի հետ։

Ոմանք համոզված են, որ Հոլոքոստը վերապրածներին Գերմանիան ընդամենը միանգամյա փոխատուցում է հատկացրել, ու վերջ։ Ճիշտ հակառակը։ Այո՛, ժամանակին անխտիր բոլորը 5000-ական մարկ են ստացել, բայց ողջ մնացած հրեա կենսաթոշակառուներն այսօր էլ շարունակում են ավելի քան 80 երկրներում օգտվել գերմանական օգնությունից։ Ընդ որում, 2019 թվականից օգնության բանաձևն այսպիսին է՝ ոչ պակաս, քան 1000 եվրո։ Այսինքն՝ ենթադրենք, թե Հունգարիայում կամ Լեհաստանում ինձ պետությունը վճարում է 600 եվրո կենսաթոշակ։ Որպեսզի այդ թիվը հասնի 1000-ի, Գերմանիայից էլ լրացուցիչ ստանում եմ ամսական 400 եվրո։ Եթե պետական թոշակս 500 եվրո է, այդքան էլ ավելացնում է Գերմանիայի կառավարությունը։ Իսկ եթե 1000 ևւ ավելի եվրոյի թոշակ եմ ստանում, միևնույն է Բեռլինից առնվազն 100 եվրո գալիս է։
Ավելին, փոխհատուցում ստացողների շրջանակն ընդլայնվում է։ Մի քանի ամիս առաջ Գերմանիայի իշխանությունները հայտարարեցին, որ փոխհատուցում կստանան նույնիսկ այն հրեաները, որոնք թեև համակենտրոնացման ճամբարներում չեն եղել, բայց Բլոկադայի ժամանակ մնացել են Լենինգրադում։ Ճիշտ է, այս նախաձեռնությունը խիստ բացասական արձագանքի արժանացավ Ռուսաստանում, և դա միանգամայն հասկանալի է։ Արտգործախարար Սերգեյ Լավրովը փաստեց. «Հոլոքոստը հանցագործություն է, սակայն նացիստներով շրջապատված Լենինգրադում անասելի զրկանքներ են կրել հավասարապես բոլորը՝ հրեաները, ռուսները, թաթարները, վրացիները, հայերը։ Ինչպես կարելի է խտրականություն դնել ըստ ազգային պատկանելության»։
Էրդողանի գլխավոր լոբբիստը հայոց Ցեղասպանության ժխտման հարցում․ ի՞նչ է հայտնի Քըլըչի մասին
Հիմա կասեք, դե բավական է հերթական անգամ փորձեք համեմատել հրեաներին և հայերին՝ մանավանդ փոխհատուցում ստանալու հնարավորության հարցում։ Ակամայից ուզում ես հարցնել, բա էդ դեպքում ինչո՞ւ են ոմանք փորձում համեմատել Թուրքիան Գերմանիայի հետ։ «Մի փոքր» տարբեր երկրներ են։ Ընդամենը՝ «մի փոքր»։
Լրահոս
0