https://arm.sputniknews.ru/20220127/amni-ev-nato-i-pataskhany-anvtangutjan-khndirnery-tshahtshacnelu-pvordz-e-38037486.html
ԱՄՆ–ի և ՆԱՏՕ-ի պատասխանը անվտանգության խնդիրները «ճահճացնելու» փորձ է
ԱՄՆ–ի և ՆԱՏՕ-ի պատասխանը անվտանգության խնդիրները «ճահճացնելու» փորձ է
Sputnik Արմենիա
Գլոբալ անվտանգության միջոցների վերաբերյալ ռուսական առաջարկություններին հավաքական Արևմուտքը, ինչպես սպասվում էր, ապակառուցողական պատասխան տվեց` ձևական և... 27.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-27T23:52+0400
2022-01-27T23:52+0400
2022-01-27T23:52+0400
ռուսաստան
նատօ
ուկրաինա
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28778665_0:201:2927:1847_1920x0_80_0_0_5bc6c866d3469bffbe8c6c1e3137f210.jpg
Գլոբալ անվտանգության միջոցների վերաբերյալ ռուսական առաջարկություններին հավաքական Արևմուտքը, ինչպես սպասվում էր, ապակառուցողական պատասխան տվեց` ձևական և ագրեսիվ։ Ռուսաստանի հետագա ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական արձագանքը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար շարունակում է բացարձակ անկանխատեսելի մնալ։ Իսկ ամերիկյան փորձարկումների տարաբախտ զոհը՝ Ուկրաինան, Արևելքի և Արևմուտքի կռվի գլխավոր մարտադաշտը չի դառնա։Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական մեկնաբան2021 թվականի դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին հավասար անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի ռուսական նախագիծը փոխանցելուց հետո Վաշինգտոնում և Բրյուսելում ավելի քան 40 օր խորհում էին պատասխանի շուրջ, համաձայնեցնում դիրքորոշումները դաշնակիցների միջավայրում: Արդյունքում հունվարի 26–ին նրանք ընդամենը կրկնեցին իրենց հարմար և ստանդարտ թեզերն ու խուլ սպառնալիքները Ռուսաստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Բելառուսի և Մերձդնեստրի հասցեին։ Ընդ որում` «գործընկերները» խնդրեցին ՌԴ ԱԳՆ-ին չհրապարակել իրենց պատասխանները, ինչը վկայում է «նոր Յալթա չի լինելու» կամ «ռուսներ, հանձնվե՛ք» ոճի հռետորաբանության դիրքերի անկայունության և ընդհանուր ոչ համոզիչ լինելու մասին։ Փաստաթղթերի բովանդակությունը, ինչպես այսօր ենթադրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, շուտով հայտնի կդառնա լայն հանրությանը:Գլոբալ անվտանգության խնդիրները Ուկրաինայի շուրջ ռուսական «էսկալացիային» հանգեցնելու ամերիկյան ու ՆԱՏՕ–ական ձգտումը պարզունակ և անհեռանկարային է թվում: Այս ֆոնին Վաշինգտոնի դաշնակիցները անհամաձայնության էքզիստենցիալ ճգնաժամ են ապրում, այսինքն՝ հոգ են տանում սեփական ազգային շահերի մասին։ Պարզվում է, որ եվրոպական որոշ պետություններ ունեն էներգետիկ և ֆինանսական շահեր, որոնք, ըստ Ջոշուա Ս. Հումինսկու` Մայք Ռոջերսի Հետախուզության և գլոբալ հարաբերությունների կենտրոնի տնօրենի, «նրանց ավելի խոցելի են դարձնում Մոսկվայի ազդեցության համար», ինչը բարդացնում է Ռուսաստանի հետ դիմակայությունը:Աբխազիան և Հարավային Օսեթիան միջազգային իրավունքի հիմքով Վրաստանի մաս չեն կազմում, իսկ Ղրիմի թերակղզին 2014 թվականից գտնվում է Ռուսաստանի կազմում։ Մերձդնեստրում ՌԴ խաղաղապահները գտնվում են բազմակողմ համաձայնագրի հիման վրա, որի հետ ՆԱՏՕ-ն կապ չունի։Դրա հետ մեկտեղ հունվարի 26-ին Ռուսաստանն ազատության ավելի շատ աստիճաններ ստացավ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սպառնալիքներին ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական արձագանքման համար, ընդ որում` մոլորակի տարբեր կետերում: Կարծում եմ ՝ առաջիկա ամիսներին այս պատմությունը մոգական շարունակություն կունենա։ԱՄՆ–ն հաշվի՞ է առել ՌԴ առաջարկները. Պեսկովի պատասխանըԵթե վաղը պատերազմ լինիԱրևմուտքը կտրականապես չի ուզում հաշվի առնել Ռուսաստանի դիրքորոշումը։ Անզիջում Վաշինգտոնը Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա ընդլայնում է նախատեսում հետխորհրդային տարածքում։ Չնայած Գերմանիայի և Ֆրանսիայի դիմադրությանը` Բրյուսելը մեծացնում է ՆԱՏՕ-ի արտասահմանյան զորքերի ներկայությունը Արևելյան Եվրոպայում (Ռումինիա, Լեհաստան, Բալթյան երկրներ):Երեկ Ստոլտենբերգը նշեց. «Պատրաստվում ենք վատթարագույն տարբերակին։ Մենք ավելացնում ենք մեր ուժերի պատրաստությունը, ավելացնում ենք մեր ներկայությունը, այդ թվում` Բալթիկ և Սև ծովերի շրջանում։ Այնտեղ ավելի շատ նավեր և ռազմական ինքնաթիռներ կուղարկվեն»։Արևմուտքն օբյեկտիվորեն մոտեցնում է Ռուսաստանի հետ զինված բախումը ։ Գլոբալ անվտանգության խնդիրների դիվանագիտական կարգավորման դաշտն անշեղորեն նեղանում է։ ԱՄՆ–ի և ՆԱՏՕ-ի ղեկավարները, դատողություններ անելով սպասվող հակամարտության ինտենսիվության, մասշտաբների, աշխարհագրության մասին, ի վիճակի չեն գնահատել տեղի ունեցող էսկալացիայի իրականությունը՝ ոչ թե «Ուկրաինայի շուրջ», այլ Վաշինգտոնում և Բրյուսելում «որոշումների ընդունման կենտրոնների» հետ:Աշխարհաքաղաքական խաղի խաղադրույքները ծայրահեղ բարձր են, «հրացանը կախված է պատից», և ըստ սցենարի` երրորդ գործողության ընթացքում մեկնումեկը պետք է մեռնի, բայց բնավ պարտադիր չէ, որ Եվրոպայում։Դմիտրի Մեդվեդևն ասել է` ինչը կօգնի խուսափել պատերազմիցՀանրապետական կուսակցությունից կոնգրեսական Մարջորի Գրինի կարծիքով՝ ամերիկացիները կարող են զոհվել ՌԴ-ի հետ միջուկային պատերազմում այն պատճառով, որ Ուկրաինան վարկաբեկող նյութեր ունի Հանթեր Բայդենի (ԱՄՆ-ի նախագահի որդու) վերաբերյալ:Ամեն դեպքում Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի կողմից գլոբալ անվտանգության սկզբունքների խախտումը նախադրյալներ է ստեղծում գլոբալ հակամարտության համար ։ Ռուսաստանը` որպես հզոր միջուկային տերություն, կարող է ապահովել իր աշխարհաքաղաքական նպատակների ձեռքբերումը՝ ժամանակ առ ժամանակ մի կողմ հրելով տարածաշրջանային (ուկրաինական) խնդիրները ։ Գերմանիայում արդեն հայտարարել են, որ անհնար է անտեսել Ռուսաստանի շահերը, որը չափազանց ուժեղ է։Կոորդինատների համակարգըՌուսաստանը բացարձակապես շահագրգռված չէ մոլորակի հարևանների հետ առճակատմամբ կամ ՀԱՊԿ-ի ընդլայնմամբ մինչև ԱՄՆ սահմաններ։ Սակայն Ամերիկայի կողմից ՌԴ-ի դեմոնիզացիան ՆԱՏՕ-ի երկրների համախմբման, դաշնակիցներին ամերիկյան սպառազինությունների վաճառքի աճ ապահովելու և Եվրոպայից անդամավճարներ շորթելու մեթոդ է մնում։Այդ պատճառով Breaking Defense–ը ընթերցողներին հայտնում է. «Ռուսաստանի մոտեցումը Եվրոպայի հարցում ուղղված է նրան, որ քաղաքականապես պառակտեն դաշինքը, գործ ունենան երկրների հետ առանձին-առանձին և միմյանց դեմ լարեն։ Այնտեղ, որտեղ միասնության ցուցադրում է պետք, Բեռլինն ու Փարիզը սնում են Մոսկվայի այն նարատիվը, թե ՆԱՏՕ–ն թղթե վագր է, որը միասնության պակաս ունի»։Չպետք է մոռանալ, որ «վագրը» Աֆղանստանում 20 տարի տևած մարտական գործողություններից հետո աքացի ստացավ թալիբներից։ ՆԱՏՕ–ի զորքերը նույնքան անփառունակ կերպով դուրս են գալիս Իրաքից։Որոշ դիտորդներ կարծում են, որ այսօր Ռուսաստանը ցուցադրաբար նախապատերազմական գործողություններ է իրականացնում զորավարժությունների տեսքով։ Ավելի վաղ Washington Post թերթը նշել էր. «Մոսկվան ակնհայտորեն անիրագործելի պահանջներ է առաջ քաշում, որպեսզի... պատրվակ ստեղծի հնարավոր ռազմական գործողությունների համար, երբ այդ պահանջները մերժվեն»:Կարծում եմ` արջը չպետք է ամաչի իր ճանկերից, եթե տայգայի հարևանները լկտիաբար գլխին են նստում։ Դաշինքի կողմից Արևելյան Եվրոպայում Մոսկվայի նշած կարմիր գծերի խախտումը 2022 թվականին անխուսափելիորեն կհանգեցնի ռազմական հակամարտության, որը ցանկացած դասավորության դեպքում կավարտվի ոչ հօգուտ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի:Պատահական չէ, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի 55 դեմոկրատ պատգամավորները հունվարի 26-ին ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենին կոչ արեցին «միջուկային զենքի առաջինը չկիրառելու» ռազմավարություն հայտարարել, աջակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ բանակցություններին, դադարեցնել ծովային բազավորման նոր, միջուկային սպառազինությամբ թևավոր հրթիռի մշակումը և Trident II D5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա փոքր հզորության W 76-2 մարտագլխիկների տեղակայումը։ՆԱՏՕ-ն չի հրաժարվի «բաց դռների» սկզբունքից. ի՞նչ է առաջարկում դաշինքըԲրիտանական ափերից 250 կմ հեռավորության վրա Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի հրթիռային հրաձգության նախապատրաստման ֆոնին Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը զգուշորեն հայտարարել է Մոսկվայում ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների մասին:Ինչ վերաբերում է ամերիկացիների կողմից արհեստականորեն ստեղծված ուկրաինական ճգնաժամին, ապա այստեղ չպետք է տեղ ունենան ռազմատենչ հռետորաբանությունը կամ ՆԱՏՕ-ի կողմից զինամթերքի մատակարարումը։ Արևելյան Եվրոպայի հավանական աֆղանացումը առաջին հերթին կհարվածի այդ լայնածավալ ռազմական արկածախնդրության կազմակերպիչներին Վաշինգտոնում և Բրյուսելում։Կողքից ավելի լավ է երևում. Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հունվարի 27-ին կայացած հեռախոսազրույցում հիշեցրել է, որ իրադրության կարգավորման համար Կիևն ընդամենը պետք է վերադառնա Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը։Միացյալ Նահանգներին ու նրա եվրոպացի դաշնակիցներին չի հաջողվի գլոբալ անվտանգության խնդիրը փոխարինել Ուկրաինական դրվագով, «ցրել» Ռուսաստանի կոնկրետ առաջարկները ։ Մյուս կողմից Ուկրաինան տասնամյակներ շարունակ կմնա ամերիկյան ժողովրդավարության և արևմտյան արժեքների հակագովազդ, մոլագար ու լճացող «Աֆրիկա` Եվրոպայի կենտրոնում» ։Բաժանորդագրվեք ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28778665_99:0:2828:2047_1920x0_80_0_0_fdd76e9160f3ce5361dd1330029d906b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն ռուսաստան նատօ պատասխան
ամն ռուսաստան նատօ պատասխան
Գլոբալ անվտանգության միջոցների վերաբերյալ ռուսական առաջարկություններին հավաքական Արևմուտքը, ինչպես սպասվում էր, ապակառուցողական պատասխան տվեց` ձևական և ագրեսիվ։ Ռուսաստանի հետագա ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական արձագանքը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար շարունակում է բացարձակ անկանխատեսելի մնալ։ Իսկ ամերիկյան փորձարկումների տարաբախտ զոհը՝ Ուկրաինան, Արևելքի և Արևմուտքի կռվի գլխավոր մարտադաշտը չի դառնա։
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական մեկնաբան
2021 թվականի դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին հավասար անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի ռուսական նախագիծը փոխանցելուց հետո Վաշինգտոնում և Բրյուսելում ավելի քան 40 օր խորհում էին պատասխանի շուրջ, համաձայնեցնում դիրքորոշումները դաշնակիցների միջավայրում: Արդյունքում հունվարի 26–ին նրանք ընդամենը կրկնեցին իրենց հարմար և ստանդարտ թեզերն ու խուլ սպառնալիքները Ռուսաստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Բելառուսի և Մերձդնեստրի հասցեին։ Ընդ որում` «գործընկերները» խնդրեցին ՌԴ ԱԳՆ-ին չհրապարակել իրենց պատասխանները, ինչը վկայում է «նոր Յալթա չի լինելու» կամ «ռուսներ, հանձնվե՛ք» ոճի հռետորաբանության դիրքերի անկայունության և ընդհանուր ոչ համոզիչ լինելու մասին։ Փաստաթղթերի բովանդակությունը, ինչպես այսօր ենթադրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, շուտով հայտնի կդառնա լայն հանրությանը:
Գլոբալ անվտանգության խնդիրները Ուկրաինայի շուրջ ռուսական «էսկալացիային» հանգեցնելու ամերիկյան ու ՆԱՏՕ–ական ձգտումը պարզունակ և անհեռանկարային է թվում: Այս ֆոնին Վաշինգտոնի դաշնակիցները անհամաձայնության էքզիստենցիալ ճգնաժամ են ապրում, այսինքն՝ հոգ են տանում սեփական ազգային շահերի մասին։ Պարզվում է, որ եվրոպական որոշ պետություններ ունեն էներգետիկ և ֆինանսական շահեր, որոնք, ըստ Ջոշուա Ս. Հումինսկու` Մայք Ռոջերսի Հետախուզության և գլոբալ հարաբերությունների կենտրոնի տնօրենի, «նրանց ավելի խոցելի են դարձնում Մոսկվայի ազդեցության համար», ինչը բարդացնում է Ռուսաստանի հետ դիմակայությունը:
Ուրախալի է, որ հավաքական Արևմուտքն ուզում է Մոսկվայի հետ բանակցություններ վարել ռազմավարական սպառազինությունների սահմանափակման և Եվրոպայում ռազմական տեղաշարժերի թափանցիկության առումով, բայց անվտանգության գլոբալ համակարգի համար ակնհայտորեն բավարար չէ: ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի երեկվա հայտարարությունը, թե «Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից, որտեղ դրանք տեղակայված են առանց այդ երկրների համաձայնության», լիովին կտրված է աշխարհաքաղաքական իրականությունից և դաշինքի բնակության աշխարհագրական արեալից:
Աբխազիան և Հարավային Օսեթիան միջազգային իրավունքի հիմքով Վրաստանի մաս չեն կազմում, իսկ Ղրիմի թերակղզին 2014 թվականից գտնվում է Ռուսաստանի կազմում։ Մերձդնեստրում ՌԴ խաղաղապահները գտնվում են բազմակողմ համաձայնագրի հիման վրա, որի հետ ՆԱՏՕ-ն կապ չունի։
Դրա հետ մեկտեղ հունվարի 26-ին Ռուսաստանն ազատության ավելի շատ աստիճաններ ստացավ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սպառնալիքներին ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական արձագանքման համար, ընդ որում` մոլորակի տարբեր կետերում: Կարծում եմ ՝ առաջիկա ամիսներին այս պատմությունը մոգական շարունակություն կունենա։
Արևմուտքը կտրականապես չի ուզում հաշվի առնել Ռուսաստանի դիրքորոշումը։ Անզիջում Վաշինգտոնը Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա ընդլայնում է նախատեսում հետխորհրդային տարածքում։ Չնայած Գերմանիայի և Ֆրանսիայի դիմադրությանը` Բրյուսելը մեծացնում է ՆԱՏՕ-ի արտասահմանյան զորքերի ներկայությունը Արևելյան Եվրոպայում (Ռումինիա, Լեհաստան, Բալթյան երկրներ):
Երեկ Ստոլտենբերգը նշեց. «Պատրաստվում ենք վատթարագույն տարբերակին։ Մենք ավելացնում ենք մեր ուժերի պատրաստությունը, ավելացնում ենք մեր ներկայությունը, այդ թվում` Բալթիկ և Սև ծովերի շրջանում։ Այնտեղ ավելի շատ նավեր և ռազմական ինքնաթիռներ կուղարկվեն»։
ԱՄՆ վարչակազմը փորձում է վերաշարադրել կամ չեղարկել Մոնտրյոյի կոնվենցիան։ Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում արագացնել Լեհաստանին «Ռուսաստանից պաշտպանվելու համար» M1A2 Abrams տանկերի մատակարարումները: Վաշինգտոնը և Լոնդոնն ակտիվորեն Կիևին Javelin և SMAW-D PTRK համակարգեր են մատակարարում։ Չեխիան Ուկրաինային «լիցքավորում է» խոշոր տրամաչափի արկերով։ Այսպիսով` Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում պատերազմի ուրվականը միս ու արյուն է ստանում։
Արևմուտքն օբյեկտիվորեն մոտեցնում է Ռուսաստանի հետ զինված բախումը ։ Գլոբալ անվտանգության խնդիրների դիվանագիտական կարգավորման դաշտն անշեղորեն նեղանում է։ ԱՄՆ–ի և ՆԱՏՕ-ի ղեկավարները, դատողություններ անելով սպասվող հակամարտության ինտենսիվության, մասշտաբների, աշխարհագրության մասին, ի վիճակի չեն գնահատել տեղի ունեցող էսկալացիայի իրականությունը՝ ոչ թե «Ուկրաինայի շուրջ», այլ Վաշինգտոնում և Բրյուսելում «որոշումների ընդունման կենտրոնների» հետ:
Աշխարհաքաղաքական խաղի խաղադրույքները ծայրահեղ բարձր են, «հրացանը կախված է պատից», և ըստ սցենարի` երրորդ գործողության ընթացքում մեկնումեկը պետք է մեռնի, բայց բնավ պարտադիր չէ, որ Եվրոպայում։
Հանրապետական կուսակցությունից կոնգրեսական Մարջորի Գրինի կարծիքով՝ ամերիկացիները կարող են զոհվել ՌԴ-ի հետ միջուկային պատերազմում այն պատճառով, որ Ուկրաինան վարկաբեկող նյութեր ունի Հանթեր Բայդենի (ԱՄՆ-ի նախագահի որդու) վերաբերյալ:
Ամեն դեպքում Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի կողմից գլոբալ անվտանգության սկզբունքների խախտումը նախադրյալներ է ստեղծում գլոբալ հակամարտության համար ։ Ռուսաստանը` որպես հզոր միջուկային տերություն, կարող է ապահովել իր աշխարհաքաղաքական նպատակների ձեռքբերումը՝ ժամանակ առ ժամանակ մի կողմ հրելով տարածաշրջանային (ուկրաինական) խնդիրները ։ Գերմանիայում արդեն հայտարարել են, որ անհնար է անտեսել Ռուսաստանի շահերը, որը չափազանց ուժեղ է։
Ռուսաստանը բացարձակապես շահագրգռված չէ մոլորակի հարևանների հետ առճակատմամբ կամ ՀԱՊԿ-ի ընդլայնմամբ մինչև ԱՄՆ սահմաններ։ Սակայն Ամերիկայի կողմից ՌԴ-ի դեմոնիզացիան ՆԱՏՕ-ի երկրների համախմբման, դաշնակիցներին ամերիկյան սպառազինությունների վաճառքի աճ ապահովելու և Եվրոպայից անդամավճարներ շորթելու մեթոդ է մնում։
Այդ պատճառով Breaking Defense–ը ընթերցողներին հայտնում է. «Ռուսաստանի մոտեցումը Եվրոպայի հարցում ուղղված է նրան, որ քաղաքականապես պառակտեն դաշինքը, գործ ունենան երկրների հետ առանձին-առանձին և միմյանց դեմ լարեն։ Այնտեղ, որտեղ միասնության ցուցադրում է պետք, Բեռլինն ու Փարիզը սնում են Մոսկվայի այն նարատիվը, թե ՆԱՏՕ–ն թղթե վագր է, որը միասնության պակաս ունի»։
Չպետք է մոռանալ, որ «վագրը» Աֆղանստանում 20 տարի տևած մարտական գործողություններից հետո աքացի ստացավ թալիբներից։ ՆԱՏՕ–ի զորքերը նույնքան անփառունակ կերպով դուրս են գալիս Իրաքից։
Նախկինում «պաշտպանական» դաշինքը առանց ՄԱԿ–ի թույլտվության ռմբակոծում էր Հարավսլավիան, Լիբիան և Սիրիան։ Վրաստանի 2008 թվականի ագրեսիան և Կիևում 2014-ին զինված հեղաշրջումը նույնպես Վաշինգտոնն էր կազմակերպել։ Վերջին երկու դրվագներում Ռուսաստանն ընդամենը արձագանքել է ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներին և չէր կարող այլ կերպ վարվել։
Որոշ դիտորդներ կարծում են, որ այսօր Ռուսաստանը ցուցադրաբար նախապատերազմական գործողություններ է իրականացնում զորավարժությունների տեսքով։ Ավելի վաղ Washington Post թերթը նշել էր. «Մոսկվան ակնհայտորեն անիրագործելի պահանջներ է առաջ քաշում, որպեսզի... պատրվակ ստեղծի հնարավոր ռազմական գործողությունների համար, երբ այդ պահանջները մերժվեն»:
Կարծում եմ` արջը չպետք է ամաչի իր ճանկերից, եթե տայգայի հարևանները լկտիաբար գլխին են նստում։ Դաշինքի կողմից Արևելյան Եվրոպայում Մոսկվայի նշած կարմիր գծերի խախտումը 2022 թվականին անխուսափելիորեն կհանգեցնի ռազմական հակամարտության, որը ցանկացած դասավորության դեպքում կավարտվի ոչ հօգուտ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի:
Պատահական չէ, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի 55 դեմոկրատ պատգամավորները հունվարի 26-ին ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենին կոչ արեցին «միջուկային զենքի առաջինը չկիրառելու» ռազմավարություն հայտարարել, աջակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ բանակցություններին, դադարեցնել ծովային բազավորման նոր, միջուկային սպառազինությամբ թևավոր հրթիռի մշակումը և Trident II D5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա փոքր հզորության W 76-2 մարտագլխիկների տեղակայումը։
Բրիտանական ափերից 250 կմ հեռավորության վրա Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի հրթիռային հրաձգության նախապատրաստման ֆոնին Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը զգուշորեն հայտարարել է Մոսկվայում ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների մասին:
Ինչ վերաբերում է ամերիկացիների կողմից արհեստականորեն ստեղծված ուկրաինական ճգնաժամին, ապա այստեղ չպետք է տեղ ունենան ռազմատենչ հռետորաբանությունը կամ ՆԱՏՕ-ի կողմից զինամթերքի մատակարարումը։ Արևելյան Եվրոպայի հավանական աֆղանացումը առաջին հերթին կհարվածի այդ լայնածավալ ռազմական արկածախնդրության կազմակերպիչներին Վաշինգտոնում և Բրյուսելում։
Կողքից ավելի լավ է երևում. Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հունվարի 27-ին կայացած հեռախոսազրույցում հիշեցրել է, որ իրադրության կարգավորման համար Կիևն ընդամենը պետք է վերադառնա Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը։
Միացյալ Նահանգներին ու նրա եվրոպացի դաշնակիցներին չի հաջողվի գլոբալ անվտանգության խնդիրը փոխարինել Ուկրաինական դրվագով, «ցրել» Ռուսաստանի կոնկրետ առաջարկները ։ Մյուս կողմից Ուկրաինան տասնամյակներ շարունակ կմնա ամերիկյան ժողովրդավարության և արևմտյան արժեքների հակագովազդ, մոլագար ու լճացող «Աֆրիկա` Եվրոպայի կենտրոնում» ։
Բաժանորդագրվեք ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին