https://arm.sputniknews.ru/20220127/amen-or-spasum-enq-varchapeti-stvoragrutjany-karen-andreasjan-38015384.html
Ամեն օր սպասում ենք վարչապետի ստորագրությանը․ Կարեն Անդրեասյան
Ամեն օր սպասում ենք վարչապետի ստորագրությանը․ Կարեն Անդրեասյան
Sputnik Արմենիա
Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ Սահմանադրական բարեփոխումների համար ընտրվել է հասարակական կազմակերպությունների և արտախորհրդարանական ուժերի կազմը։ 27.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-27T13:20+0400
2022-01-27T13:20+0400
2022-01-27T13:25+0400
կարեն անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28549365_0:11:1601:911_1920x0_80_0_0_a5621b13e3f7548b7dae37daed6dd841.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իր աշխատակարգն է ներկայացրել վարչապետին և սպասում է նրա ստորագրությանը, որպեսզի աշխատանքները մեկնարկեն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։Նրա խոսքով՝ կային որոշակի չափանիշներ, որոնք հաշվի առնելով էլ ընտրություն է կատարվել։ Մասնավորապես, արտախորհրդարանական ուժերը պետք է վերջին հինգ տարում երկու համապետական ընտրություններին մասնակցած լինեին։ Նախարարը նշեց՝ այս դեպքում անգամ մեկ թափուր տեղ են ունեցել։ Իսկ ՀԿ-ների դեպքում յոթ հայտ են ստացել, որից երկուսը թերի էին ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։ Անդրեասյանը նշեց, որ հինգ կազմակերպություններից երեքին են ընտրել՝ հաշվի առնելով փորձը, սահմանադրական ոլորտում աշխատանքները։Իմ և Գրիգոր Մինասյանի հայացքները համընկնում են․ ըստ Անդրեասյանի՝ «բաջանաղապետություն» չկաՀիշեցնենք, որ օրեր առաջ իր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Նրա խոսքով՝ այն, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով են ձևավորում, չի նշանակում, որ դա անպայման կպսակվի Սահմանադրության փոփոխություններով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28549365_0:0:1421:1066_1920x0_80_0_0_51fd81e519f42c9a2268d0dcbce36371.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամեն օր վարչապետ ստորագրություն կարեն անդրեասյան
ամեն օր վարչապետ ստորագրություն կարեն անդրեասյան
Ամեն օր սպասում ենք վարչապետի ստորագրությանը․ Կարեն Անդրեասյան
13:20 27.01.2022 (Թարմացված է: 13:25 27.01.2022) Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ Սահմանադրական բարեփոխումների համար ընտրվել է հասարակական կազմակերպությունների և արտախորհրդարանական ուժերի կազմը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իր աշխատակարգն է ներկայացրել վարչապետին և սպասում է նրա ստորագրությանը, որպեսզի աշխատանքները մեկնարկեն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Ամեն օր սպասում ենք վարչապետի ստորագրությանը, որպեսզի խորհուրդը սկսի իր աշխատանքները։ Արդեն իսկ մրցութային ձևով ընտրվել է հասարակական կազմակերպությունների և արտախորհրդարանական ուժերի կազմը»,-ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ կային որոշակի չափանիշներ, որոնք հաշվի առնելով էլ ընտրություն է կատարվել։ Մասնավորապես, արտախորհրդարանական ուժերը պետք է վերջին հինգ տարում երկու համապետական ընտրություններին մասնակցած լինեին։ Նախարարը նշեց՝ այս դեպքում անգամ մեկ թափուր տեղ են ունեցել։ Իսկ ՀԿ-ների դեպքում յոթ հայտ են ստացել, որից երկուսը թերի էին ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։ Անդրեասյանը նշեց, որ հինգ կազմակերպություններից երեքին են ընտրել՝ հաշվի առնելով փորձը, սահմանադրական ոլորտում աշխատանքները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ իր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Նրա խոսքով՝ այն, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով են ձևավորում, չի նշանակում, որ դա անպայման կպսակվի Սահմանադրության փոփոխություններով։