https://arm.sputniknews.ru/20220126/rusastany-ktruk-krtshatum-e-dvolarajin-pahustnery-lavrvovy-bacatrel-e-pattshary-37988168.html
Ռուսաստանը կտրուկ կրճատում է դոլարային պահուստները. Լավրովը բացատրել է պատճառը
Ռուսաստանը կտրուկ կրճատում է դոլարային պահուստները. Լավրովը բացատրել է պատճառը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ֆինանսական իշխանությունների գործողությունները համապատասխանում են համաշխարհային միտումներին։ Վերջին 5 տարվա ընթացքում, ըստ ԱՄՀ–ի, համաշխարհային... 26.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-26T15:31+0400
2022-01-26T15:31+0400
2022-01-26T17:12+0400
ռուսաստան
ամն
դոլար
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28852202_0:160:3073:1888_1920x0_80_0_0_089641b3f7bbde8b15040a542a9462a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան ձգտում է կրճատել դոլարային կախվածությունը, ԱՄՆ–ն հնարավոր ամեն բան անում է իր արժույթի նկատմամբ վստահությունը խաթարելու համար։Ներդրումային վերլուծության և մակրոտնտեսական հետազոտությունների ռուսական կենտրոնի ղեկավար Դանիիլ Նամյոտկինն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանի բանկը ոսկու և արժույթի պահուստներում դոլարի մասնաբաժինը անվտանգ նվազագույն շեմի կհասցնի, սակայն վերջնական դոլարից չի հրաժարվի, քանի դեռ ամերիկյան արժույթը շարունակում է միջազգային հաշվարկների հիմնական միջոց մնալ և կարգավորիչին պետք է ռուբլու տատանումները մեղմելու համար։Բայդենը Ռուսաստանին սպառնում է «ավերիչ» պատժամիջոցներովՀիշեցնենք, որ Ռուսաստանը ռեկորդային չափերով կրճատել է իր ներդրումները ամերիկյան պետական պարտատոմսերում։ ԱՄՆ ֆինանսների նախարարության նյութերի համաձայն` 2021 թվականի նոյեմբերին Մոսկվայի ներդրումների ընդհանուր ծավալը ԱՄՆ գանձապետական արժեթղթերում նվազել է ավելի քան 1/3–ով` մինչև 2,41 մլրդ դոլար։ Սա դիտարկումների ողջ ընթացքում ամենացածր ցուցանիշն է (2007 թվականից)։ Փորձագետները չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է լիովին հրաժարվել ամերիկյան պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելուց։ Այդ փաստը կարող է լուրջ արձագանք առաջացնել համաշխարհային ֆինանսական շուկայում։Կրեմլը պատասխանել է Բայդենի հայտարարություններին
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28852202_170:0:2901:2048_1920x0_80_0_0_25e0df726bcb71cb7597f3d8260268ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, դոլար, սերգեյ լավրով
ռուսաստան, ամն, դոլար, սերգեյ լավրով
Ռուսաստանը կտրուկ կրճատում է դոլարային պահուստները. Լավրովը բացատրել է պատճառը
15:31 26.01.2022 (Թարմացված է: 17:12 26.01.2022) Ռուսաստանի ֆինանսական իշխանությունների գործողությունները համապատասխանում են համաշխարհային միտումներին։ Վերջին 5 տարվա ընթացքում, ըստ ԱՄՀ–ի, համաշխարհային պահուստներում դոլարի մասնաբաժինը 64,7%–ից նվազել է մինչև 59,15%։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան ձգտում է կրճատել դոլարային կախվածությունը, ԱՄՆ–ն հնարավոր ամեն բան անում է իր արժույթի նկատմամբ վստահությունը խաթարելու համար։
«Մենք ձգտում ենք կրճատել կախվածությունը դոլարից, և այդ հարցում մեզ ակտիվ օգնում են ամերիկացիները, քանի որ գրեթե ամեն ինչ անում են, որպեսզի խաթարեն վստահությունը այդ արժույթի նկատմամբ և այն ռիսկային դարձնեն ընդհանրապես միջազգային հաշվարկների համար, ոչ միայն ՌԴ-ի, այլև աշխարհի ցանկացած այլ երկրի համար»,– ասել է նախարարը` պատասխանելով Պետդումայի պատգամավորների հարցին։
Ներդրումային վերլուծության և մակրոտնտեսական հետազոտությունների ռուսական կենտրոնի ղեկավար Դանիիլ Նամյոտկինն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանի բանկը ոսկու և արժույթի պահուստներում դոլարի մասնաբաժինը անվտանգ նվազագույն շեմի կհասցնի, սակայն վերջնական դոլարից չի հրաժարվի, քանի դեռ ամերիկյան արժույթը շարունակում է միջազգային հաշվարկների հիմնական միջոց մնալ և կարգավորիչին պետք է ռուբլու տատանումները մեղմելու համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ռեկորդային չափերով կրճատել է իր ներդրումները ամերիկյան պետական պարտատոմսերում։ ԱՄՆ ֆինանսների նախարարության նյութերի համաձայն` 2021 թվականի նոյեմբերին Մոսկվայի ներդրումների ընդհանուր ծավալը ԱՄՆ գանձապետական արժեթղթերում նվազել է ավելի քան 1/3–ով` մինչև 2,41 մլրդ դոլար։ Սա դիտարկումների ողջ ընթացքում ամենացածր ցուցանիշն է (2007 թվականից)։ Փորձագետները չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է լիովին հրաժարվել ամերիկյան պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելուց։ Այդ փաստը կարող է լուրջ արձագանք առաջացնել համաշխարհային ֆինանսական շուկայում։