https://arm.sputniknews.ru/20220126/qp-n-vorvoshel-e-nakhagahi-teknatsu-arajadrel-arajik-harutjunjanin-37986396.html
ՔՊ-ն որոշել է նախագահի թեկնածու առաջադրել Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
ՔՊ-ն որոշել է նախագահի թեկնածու առաջադրել Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ըստ լրատվամիջոցի` վարչապետի աշխատակազմի ղեկավարն էլ կլինի Նաիրի Սարգսյանը։ 26.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-26T15:14+0400
2022-01-26T15:14+0400
2022-01-26T15:18+0400
հայաստան
արայիկ հարությունյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/2210/88/22108861_0:2:1600:902_1920x0_80_0_0_61eb19d6e09e18530dcd641594dac9ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա: Տեղեկությունը հայտնում է armlur.am–ը։Լրատվամիջոցը մեկնաբանության համար փորձել է կապ հաստատել Արայիկ Հարությունյանի և Նաիրի Սարգսյանի հետ, սակայն երկուսն էլ չեն պատասխանել հեռախոսազանգերին։Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:Տարօրինակ էին լիազորությունների մասին փաստարկները. Թորոսյանը` նախագահի հրաժարականի մասինՍարգսյանի խոսքով՝ իրեն խոստացել էին, որ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Բայց այդ խոստումներն իրականություն չեն դարձել։Հույսերը չարդարացան, կամ նախագահը չգիտե՞ր, որ «անգլիական թագուհու» կարգավիճակում է լինելուԱյսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր օգնական Նաիրի Սարգսյանին ազատել է աշխատանքից։
https://arm.sputniknews.ru/20220125/inchu-heracav-hajastani-nakhagahy-armen-sargsjani-karibjan-tshgnazhamy-37970414.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2210/88/22108861_171:0:1595:1068_1920x0_80_0_0_827cd1c9fe64cf53c5217c9169d6bcb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արայիկ հարությունյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նախագահ
հայաստան, արայիկ հարությունյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նախագահ
ՔՊ-ն որոշել է նախագահի թեկնածու առաջադրել Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
15:14 26.01.2022 (Թարմացված է: 15:18 26.01.2022) Ըստ լրատվամիջոցի` վարչապետի աշխատակազմի ղեկավարն էլ կլինի Նաիրի Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա: Տեղեկությունը հայտնում է
armlur.am–ը։
«Եվ հենց այս որոշման պատճառով այժմ կադրային տեղաշարժեր են տեղի ունենում: Մասնավորապես Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու պարագայում էլ նա զբաղեցնելու է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»,– գրում է կայքը:
Լրատվամիջոցը մեկնաբանության համար փորձել է կապ հաստատել Արայիկ Հարությունյանի և Նաիրի Սարգսյանի հետ, սակայն երկուսն էլ չեն պատասխանել հեռախոսազանգերին։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Սարգսյանի խոսքով՝ իրեն խոստացել էին, որ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Բայց այդ խոստումներն իրականություն չեն դարձել։
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր օգնական Նաիրի Սարգսյանին ազատել է աշխատանքից։