https://arm.sputniknews.ru/20220126/mi-zenqi-patmutjun-inchu-er-arcakhci-gndapety-rapajel-patkanjanin-danakatrtshanak-nvirel-37953217.html
Մի զենքի պատմություն. ինչո՞ւ էր արցախցի գնդապետը Ռափայել Պատկանյանին դանակ–ատրճանակ նվիրել
Մի զենքի պատմություն. ինչո՞ւ էր արցախցի գնդապետը Ռափայել Պատկանյանին դանակ–ատրճանակ նվիրել
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան Գրականության և արվեստի թանգարանի 100-ամյակին նվիրված իր նախագծի շրջանակում շարունակում է պատմել հայ մեծերի ստացած և տված նվերների մասին։ 26.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-26T08:28+0400
2022-01-26T08:28+0400
2022-02-07T16:39+0400
զենք
նվեր
գրականության և արվեստի թանգարան
ռափայել պատկանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/36995415_0:105:1600:1005_1920x0_80_0_0_62fdfb874875c1a63cda3eccc25cfc2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Գրականության և արվեստի թանգարանում մի հետաքրքիր դանակ–ատրճանակ կա, որը, պարզվում է` պատկանել է գրող, բանաստեղծ Ռափայել Պատկանյանին։Ծնունդով արցախցի գնդապետ Սարգիս Դանիելյան–Յուզբաշյանն է այն նվիրել է հայտնի գրողին։ Ումի՞ց և ինչի՞ց էր պաշտպանելու դանակ–ատրճանակը Պատկանյանին։ Այս և այլ բացահայտումներ Sputnik Արմենիայի համար արեց Գրականության և արվեստի թանգարանի մարքեթինգային ծրագրերի պատասխանատու Հասմիկ Հախվերդյանը։Թանգարանի` Ռափայել Պատկանյանի ֆոնդում խնամքով պահպանված է մի նամակ (այն գրվել է 1880 թվականի հունիսի 4-ին), որը հաստատում է Սարգիս Յուզբաշյանի՝ ատրճանակը Պատկանյանին նվիրելու փաստը։ Նշվում է նաև, որ մինչ այդ զենքը շուրջ քառորդ դար պաշտպանել է գնդապետին։«Այդ նամակում մի այսպիսի հատված կա, որտեղ Յուզբաշյանը գրել է. «Ձեր կյանքը 5 մլն հայի համար շատ ու շատ թանկ է»։ Սա փաստում է, թե այն օրհասական օրերին ինչպիսի համազգային սեր է վայելել հայ գրողը, մտավորական գործիչը»,– պատմում է Հասմիկ Հախվերդյանը։Նամակից պարզ է դառնում, որ 1879 թվականին Երևանում` ոմն բժիշկ Տիգրանյանի տանը, կայացել է Պատկանյանի և հայ գործիչների, հավանաբար, գաղտնի մի հանդիպում։ Յուզբաշյանը նամակում գրել է այդ հանդիպմանն իր մասնակցության մասին։Կարդալով Պատկանյանի՝ Հայաստանում կատարած ճանապարհորդությունների տպավորությունները, գնդապետը խիստ մտահոգվել էր նրա կյանքի ապահովության համար։ Ժամանակներն այնպիսին էին, որ թուրք ավազակները հաճախ հարձակվում էին, կողոպտում ու սպանում ճամփորդներին, իսկ Պատկանյանն իրեն պաշտպանելու մի դանակ անգամ չուներ։Գնդապետը սկզբում մտածել է հրացան նվիրել գրողին, սակայն դրանով մի վայրից մեկ այլ վայր տեղափոխելը կարող էր խնդիր դառնալ գրողի համար, այդ պատճառով որոշել է ավելի փոքր զենք ուղարկել։«Սա ոչ այլ ինչ է, քան իմ հարգանքը Ձեր և Ձեր տաղանդի հանդեպ, ու շնորհակալություն այն գեղեցիկ ժամերի համար, որոնք ես անցկացրել եմ ձեր գրվածքներն ընթերցելով»,– նամակում գրել է Յուզբաշյանը։ Զենքը մետաղական է, վրան էլ գեղեցիկ նախշերով փորագրություն կա։ Օգտագործել է այդ զենքը գրողը, թե ոչ` նման ինֆորմացիա չկա, սակայն արցախցի գնդապետի ձեռքին այն կրակելու բազում առիթներ է ունեցել ու իր պողպատե «հիշողության մեջ» դեռ պահում է հայի այն բոլոր թշնամիների դեմքերը, որոնց տեսած վերջին փամփուշտն արձակվել է իր ձգանից։«Տաշիր սթրիթում» այս օրերին գործող «Նվեր Երևանին» խորագրով ցուցադրության «ամենավտանգավոր» ցուցանմուշի՝ դանակ–ատրճանակի մասին պահպանվել է մեկ այլ ուշագրավ փաստ. դանակի ծայրը եղել է թունավորված։ Յուզբաշյանը կարծել է, որ Պատկանյանը հարկ եղած դեպքում չի կարող այնպես հարվածել, որ վնասի թշնամուն, այդ պատճառով այն թունավորել է ու նոր միայն ուղարկել։Հավելենք, որ հայ մեծերի ստացած և տված նվերները ներկայացված են Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր սթրիթում»։ Ցուցադրությունը կգործի մինչև մարտի 10-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/36995415_176:0:1600:1068_1920x0_80_0_0_75b953844535f4a649bba83661df8182.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զենք, նվեր, գրականության և արվեստի թանգարան, ռափայել պատկանյան
զենք, նվեր, գրականության և արվեստի թանգարան, ռափայել պատկանյան
Մի զենքի պատմություն. ինչո՞ւ էր արցախցի գնդապետը Ռափայել Պատկանյանին դանակ–ատրճանակ նվիրել
08:28 26.01.2022 (Թարմացված է: 16:39 07.02.2022) Sputnik Արմենիան Գրականության և արվեստի թանգարանի 100-ամյակին նվիրված իր նախագծի շրջանակում շարունակում է պատմել հայ մեծերի ստացած և տված նվերների մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Գրականության և արվեստի թանգարանում մի հետաքրքիր դանակ–ատրճանակ կա, որը, պարզվում է` պատկանել է գրող, բանաստեղծ Ռափայել Պատկանյանին։
Ծնունդով արցախցի գնդապետ Սարգիս Դանիելյան–Յուզբաշյանն է այն նվիրել է հայտնի գրողին։ Ումի՞ց և ինչի՞ց էր պաշտպանելու դանակ–ատրճանակը Պատկանյանին։ Այս և այլ բացահայտումներ
Sputnik Արմենիայի համար արեց Գրականության և արվեստի թանգարանի մարքեթինգային ծրագրերի պատասխանատու Հասմիկ Հախվերդյանը։
Թանգարանի` Ռափայել Պատկանյանի ֆոնդում խնամքով պահպանված է մի նամակ (այն գրվել է 1880 թվականի հունիսի 4-ին), որը հաստատում է Սարգիս Յուզբաշյանի՝ ատրճանակը Պատկանյանին նվիրելու փաստը։ Նշվում է նաև, որ մինչ այդ զենքը շուրջ քառորդ դար պաշտպանել է գնդապետին։
«Այդ նամակում մի այսպիսի հատված կա, որտեղ Յուզբաշյանը գրել է. «Ձեր կյանքը 5 մլն հայի համար շատ ու շատ թանկ է»։ Սա փաստում է, թե այն օրհասական օրերին ինչպիսի համազգային սեր է վայելել հայ գրողը, մտավորական գործիչը»,– պատմում է Հասմիկ Հախվերդյանը։
Նամակից պարզ է դառնում, որ 1879 թվականին Երևանում` ոմն բժիշկ Տիգրանյանի տանը, կայացել է Պատկանյանի և հայ գործիչների, հավանաբար, գաղտնի մի հանդիպում։ Յուզբաշյանը նամակում գրել է այդ հանդիպմանն իր մասնակցության մասին։
Կարդալով Պատկանյանի՝ Հայաստանում կատարած ճանապարհորդությունների տպավորությունները, գնդապետը խիստ մտահոգվել էր նրա կյանքի ապահովության համար։ Ժամանակներն այնպիսին էին, որ թուրք ավազակները հաճախ հարձակվում էին, կողոպտում ու սպանում ճամփորդներին, իսկ Պատկանյանն իրեն պաշտպանելու մի դանակ անգամ չուներ։
Գնդապետը սկզբում մտածել է հրացան նվիրել գրողին, սակայն դրանով մի վայրից մեկ այլ վայր տեղափոխելը կարող էր խնդիր դառնալ գրողի համար, այդ պատճառով որոշել է ավելի փոքր զենք ուղարկել։
«Սա ոչ այլ ինչ է, քան իմ հարգանքը Ձեր և Ձեր տաղանդի հանդեպ, ու շնորհակալություն այն գեղեցիկ ժամերի համար, որոնք ես անցկացրել եմ ձեր գրվածքներն ընթերցելով»,– նամակում գրել է Յուզբաշյանը։ Զենքը մետաղական է, վրան էլ գեղեցիկ նախշերով փորագրություն կա։ Օգտագործել է այդ զենքը գրողը, թե ոչ` նման ինֆորմացիա չկա, սակայն արցախցի գնդապետի ձեռքին այն կրակելու բազում առիթներ է ունեցել ու իր պողպատե «հիշողության մեջ» դեռ պահում է հայի այն բոլոր թշնամիների դեմքերը, որոնց տեսած վերջին փամփուշտն արձակվել է իր ձգանից։
«Տաշիր սթրիթում» այս օրերին գործող «Նվեր Երևանին» խորագրով ցուցադրության «ամենավտանգավոր» ցուցանմուշի՝ դանակ–ատրճանակի մասին պահպանվել է մեկ այլ ուշագրավ փաստ. դանակի ծայրը եղել է թունավորված։ Յուզբաշյանը կարծել է, որ Պատկանյանը հարկ եղած դեպքում չի կարող այնպես հարվածել, որ վնասի թշնամուն, այդ պատճառով այն թունավորել է ու նոր միայն ուղարկել։
Հավելենք, որ հայ մեծերի ստացած և տված նվերները ներկայացված են Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր սթրիթում»։ Ցուցադրությունը կգործի մինչև մարտի 10-ը։