Ձյունը կաթվածահար է արել Ստամբուլի փողոցներն ու օդանավակայանը. լուսանկարներ
Ձյունը կաթվածահար է արել Ստամբուլի փողոցներն ու օդանավակայանը. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Թուրքիայի մի շարք գավառներ հունվարի 24-ին հայտնվել են ուժգին ցիկլոնի ազդեցության գոտում, Ստամբուլում ձյան առատ տեղումների պատճառով դադարեցվել են դասերը... 26.01.2022, Sputnik Արմենիա
Թուրքիայի մի շարք գավառներ հունվարի 24-ին հայտնվել են ուժգին ցիկլոնի ազդեցության գոտում, Ստամբուլում ձյան առատ տեղումների պատճառով դադարեցվել են դասերը դպրոցներում ու բուհերում, միջազգային օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ Ստամբուլում ձյան տեղումները կշարունակվեն մինչև հունվար 26-ի երեկոն: Տեղական իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում առանց անհրաժեշտության դուրս չգալ տներից։ Քաղաքում ջերմաստիճանը հասել է-2 աստիճանի։ Երբ գայլերը ոռնում են. հունվարյան լիալուսինը՝ լուսանկարներովՀամալսարանները փակ են, դպրոցում արձակուրդներ են, իսկ հղի կանայք և տարեցները երկու օրով ազատվել են աշխատանքից։ Մերկասառույցի պատճառով որոժ ժամանակով փակ է եղել Ստամբուլ–Անկարա մայրուղին։ Աճել է ավտովթարների թիվը։Ամենից շատ տարերքն անդրադարձել է Անկարա, Քոջայելի, Սաքարյա, Բալըքեսիր, Բուրսա, Անթալիա, Քոնյա, Քարաման, Ադըյաման, Մալաթիա, Էլյազըղ, Թունջելի, Էրզինջան, Բինգել, Դիարբեքիր գավառների վրա։ Ձնաբքի հետևանքները վերացնելու համար մոբիլիզացվել են արտակարգ իրավիճակների վարչության ուժերը։
Ստամբուլի բնակիչներն անցնում են Սուլթանահմեդ մզկիթի մոտով
Թուրքիայի մի շարք գավառներ հունվարի 24-ին հայտնվել են ուժգին ցիկլոնի ազդեցության գոտում, Ստամբուլում ձյան առատ տեղումների պատճառով դադարեցվել են դասերը դպրոցներում ու բուհերում, միջազգային օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ Ստամբուլում ձյան տեղումները կշարունակվեն մինչև հունվար 26-ի երեկոն: Տեղական իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում առանց անհրաժեշտության դուրս չգալ տներից։ Քաղաքում ջերմաստիճանը հասել է-2 աստիճանի։
Համալսարանները փակ են, դպրոցում արձակուրդներ են, իսկ հղի կանայք և տարեցները երկու օրով ազատվել են աշխատանքից։ Մերկասառույցի պատճառով որոժ ժամանակով փակ է եղել Ստամբուլ–Անկարա մայրուղին։ Աճել է ավտովթարների թիվը։
Ամենից շատ տարերքն անդրադարձել է Անկարա, Քոջայելի, Սաքարյա, Բալըքեսիր, Բուրսա, Անթալիա, Քոնյա, Քարաման, Ադըյաման, Մալաթիա, Էլյազըղ, Թունջելի, Էրզինջան, Բինգել, Դիարբեքիր գավառների վրա։ Ձնաբքի հետևանքները վերացնելու համար մոբիլիզացվել են արտակարգ իրավիճակների վարչության ուժերը։