00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս խաղաղապահների աջակցությամբ ավելի քան 150 ուխտավոր Ամարասի վանք են այցելել

Բաժանորդագրվել
Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է, որը գտնվում է Մարտունու շրջանի տարածքում։ Միջնադարյան Հայաստանում Ամարասն ունեցել է կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից ավելի քան 150 ուխտավոր ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների աջակցությամբ այցելել են Ամարաս հնագույն վանական համալիր, որը գտնվում է կողմերի սահմանազատման գծի հարևանությամբ: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է ուխտավորների անվտանգությունը։ Նրանք ժամանում են ինչպես շարասյան կազմում, այնպես էլ առանձին՝ անձնական մեքենաներով»,-հայտնել է զորակազմի ներկայացուցիչ Դենիս Ֆարտունովը։

Կողմերի սահմանազատման գծի մոտ գտնվող վանական համալիրի կառույցներում եկեղեցական ժամերգությունից առաջ ռուս խաղաղապահները շրջայց են կատարել համալիրի հարակից տարածքում, իրականացրել են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության միջոցառումներ, ինչպես նաև Ստեփանակերտ-Ամարասի վանք երթուղով ուխտավորների ավտոշարասյան տեղաշարժի անվտանգության ապահովում:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0