https://arm.sputniknews.ru/20220125/petakan-makardakvov-pahanjatirutjuny-dzevakerpvats-er-minasjany-i-pataskhan-pashinjani-37939110.html
Պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպված էր. Մինասյանը՝ ի պատասխան Փաշինյանի
Պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպված էր. Մինասյանը՝ ի պատասխան Փաշինյանի
Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականությունը չի եղել: 25.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-25T12:47+0400
2022-01-25T12:47+0400
2022-01-25T12:48+0400
հայոց ցեղասպանություն
նիկոլ փաշինյան
արծվիկ մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1823/98/18239806_0:84:1601:984_1920x0_80_0_0_6ee5d15561e14a60b919f1ee3cb8a8c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ տվել: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայ դատի մասին Փաշինյանի ասածներին:Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել էր, թե Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականությունը չի եղել, և ՀՀ որևէ կառավարություն երբեք կասկածի տակ չի դրել Հայաստան-Թուրքիա սահմանը: Ըստ Փաշինյանի՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ էլ եղել են Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները։«Սևով սպիտակի վրա գրված է մեր դիրքորոշումը». Արարատ Միրզոյանը` Հայոց ցեղասպանության մասին«Սա կարելի էր վերագրել որպես չիմացության դրսևորում և անփութություն։ Բայց եթե սա կանխամտածված հայտարարություն է, ապա այն ուղղված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ, և առնվազն Փաշինյանը պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ տալիս»,-ասաց Մինասյանը։Նա նշեց, որ 2011 թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ պետական հանձնաժողով էր ստեղծված, որտեղ ներգավված են եղել ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, սփյուռքի կառույցները: Այդ հանձնաժողովը ՀՀ անունից հռչակագիր էր ընդունել։«Հռչակագրում սևով սպիտակի վրա գրված է, որ այն արտահայտում է հայ ժողովրդի միասնական կամքը Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար»,-հավելեց Մինասյանը։Պատգամավորը հիշեցրեց, որ վերոհիշյալ հռչակագրում նախագահի գլխավորությամբ արժևորվել է նաև իրավարար վճիռը՝ Սևրի դաշնագիրը։ Այսինքն՝ պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպված էր. Հայ դատի օրակարգի կարևոր տարրերից մեկը սա է։Մինասյանը հավելեց՝ եթե Փաշինյանի արած հայտարարությունը ՀՀ իշխանության տեսակետն է, ապա այն առերևույթ ծանր հանցագործության փաստ է արձանագրում:
https://arm.sputniknews.ru/20211224/ceghaspanutjan-tshanachumy-nakhapajman-chepashinjany-turqiaji-het-haraberutjunneri-masin-36848733.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1823/98/18239806_88:0:1511:1067_1920x0_80_0_0_eee81e05dce26bb97760c4885bb2829d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայոց ցեղասպանություն, նիկոլ փաշինյան, արծվիկ մինասյան
հայոց ցեղասպանություն, նիկոլ փաշինյան, արծվիկ մինասյան
Պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպված էր. Մինասյանը՝ ի պատասխան Փաշինյանի
12:47 25.01.2022 (Թարմացված է: 12:48 25.01.2022) Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականությունը չի եղել:
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ տվել: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայ դատի մասին Փաշինյանի ասածներին:
Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել էր, թե Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականությունը չի եղել, և ՀՀ որևէ կառավարություն երբեք կասկածի տակ չի դրել Հայաստան-Թուրքիա սահմանը: Ըստ Փաշինյանի՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ էլ եղել են Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները։
«Սա կարելի էր վերագրել որպես չիմացության դրսևորում և անփութություն։ Բայց եթե սա կանխամտածված հայտարարություն է, ապա այն ուղղված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ, և առնվազն Փաշինյանը պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ տալիս»,-ասաց Մինասյանը։
Նա նշեց, որ 2011 թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ պետական հանձնաժողով էր ստեղծված, որտեղ ներգավված են եղել ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, սփյուռքի կառույցները: Այդ հանձնաժողովը ՀՀ անունից հռչակագիր էր ընդունել։
«Հռչակագրում սևով սպիտակի վրա գրված է, որ այն արտահայտում է հայ ժողովրդի միասնական կամքը Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար»,-հավելեց Մինասյանը։

24 դեկտեմբերի 2021, 20:57
Պատգամավորը հիշեցրեց, որ վերոհիշյալ հռչակագրում նախագահի գլխավորությամբ արժևորվել է նաև իրավարար վճիռը՝ Սևրի դաշնագիրը։ Այսինքն՝ պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպված էր. Հայ դատի օրակարգի կարևոր տարրերից մեկը սա է։
Մինասյանը հավելեց՝ եթե Փաշինյանի արած հայտարարությունը ՀՀ իշխանության տեսակետն է, ապա այն առերևույթ ծանր հանցագործության փաստ է արձանագրում: