00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Փաշինյանը փորձում է ձեռքերը լվանալ նաև հայկական պահանջատիրության հարցից. Բոզոյան

Բոզոյան. «Փաշինյանի ասուլիսում որոշ ձևակերպումներ ավելի շուտ ուղղված էին թուրք և ադրբեջանական հանրությանը» (լուսանկարը` © Photo:Facebook / Screenshot / Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան)
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին կայացած ասուլիսի հիմնական դրույթներին։
Այն հռետորաբանությունն ու ձևակերպումները, որոնք Փաշինյանը ներկայացնում է տարբեր հարցերի շուրջ, հուշում է այն մասին, որ նրա խոսքն ուղղված է ավելի շուտ թուրքական և ադրբեջանական հասարակություններին։ Մասնավորապես դա վերաբերում է Արցախի կարգավիճակին, Ցեղասպանության ճանաչման խնդրին, մինչդեռ խիստ ներքաղաքական խնդիրները վերաբերում են մեր հասարակությանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Հայ–թուրքական հանդիպման վայրը կարող է փոխվել. ինչո՞ւ է Թուրքիան մտափոխվել
«Նույնիսկ ՀՀ առաջին նախագահը չի ունեցել նման հռետորաբանություն և չի ասել, որ ի սկզբանե Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Նույնիսկ եթե այդպես մտածեր, ապա 1996 թվականին Լիսաբոնյան գագաթաժողովում կընդուներ այն մոտեցումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է քննարկվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Միայն 1997 թվականին, երբ միջնորդները ներկայացրին փուլային տարբերակը, նա սկսեց հանդես գալ նման հռետորաբանությամբ ` նշելով, որ Հայաստանի դեմ կանգնած է ոչ միայն Ադրբեջանը, այլև միջազգային հանրությունը»,– ասաց քաղաքագետը։
Բոզոյանի կարծիքով` Փաշինյանը որպես քաղաքական գործիչ ձևավորվել է այդ տիրույթում և այսօր հանդես է գալիս այնպիսի հռետորաբանությամբ, ըստ որի` ադրբեջանցիները մադրիդյան սկզբունքների հիման վրա նույնպես կարող են ապրել ԼՂՀ տարածքում, ինչը բացահայտ սուտ է, մինչդեռ նա այդ սուտը տարածում է, որպեսզի արդարացնի իր պատճառով Շուշին Ադրբեջանին հանձնելու հանգամանքը։
«Ինձ անհանգստացնում է ոչ այնքան Փաշինյանի մոտեցումը, որքան այն հանգամանքը, որ մեր հասարակության մեջ կա տգետ մի զանգված, որը կարող է դա ընկալել։ Ինչպե՞ս կարող է հայ հասարակությունը, որը 2500 տարվա պատմություն ունի, ընկալել նման բաներ և նույնիսկ հանդուրժել։
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Իշխանությունն ուղղակի ստում է. Տիգրան Աբրահամյանը` հայ–թուրքական հարաբերությունների մասին
Երբ հայտարարվում է, որ Ցեղասպանության հարցը հիմնականում տարածել են Հայ Դատի գրասենյակները, և պետությունն այդ գործընթացում ունեցել է կրավորական դեր, դա երկրորդ սուտն է, որովհետև առաջին նախագահի պաշտոնավարման օրոք Ցեղասպանության ճանաչման խնդիրը թեև պաշտոնապես չէր դրված պետական մակարդակով, բայցևայնպես ՀՀ–ն խրախուսում էր այդ գործընթացը քողարկված մակարդակով»,– ասաց քաղաքագետը։
Բոզոյանի դիտարկմամբ` Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ կոնցեպտը ամբողջապես փոխվեց, և Հայաստանն արդեն պաշտոնական մակարդակով տանում էր Ցեղասպանության ճանաչման գործընթաց, նշվում էր, որ առանց Ցեղասպանության ճանաչման հայ–թուրքական հաշտեցում օբյեկտիվորեն հնարավոր չէ։
Քաղաքագետի կարծիքով` Փաշինյանի վերջին խոսքերը վկայում են այն մասին, որ վարչապետը փորձում է ձեռքերը լվանալ նաև հայկական պահանջատիրության հարցից և բեռը թողնել միայն սփյուռքի վրա, ինչը հակասում է նույնիսկ ՀՀ հռչակագրի բովանդակությանը։
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24–ի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե հնարավոր է և տրամաբանական է, որ Հայաստանը և Թուրքիան հենց այս տարի՝ 2022-ին արդեն հաստատեն դիվանագիտական հարաբերություններ և բացեն սահմանները։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
2022թ-ի հունվարի 14-ին առաջին անգամ կայացավ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը Մոսկվայում։ Հայկական կողմը հանդիպումից հետո հայտարարեց, որ այն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։
Լրահոս
0