https://arm.sputniknews.ru/20220125/pashinjany-hancakic-e-nakhagahi-qaghaqaciutjan-het-arka-khndirnerin-imacel-ev-lrel-e-khamvojan-37938207.html
Փաշինյանը հանցակից է նախագահի քաղաքացիության հետ առկա խնդիրներին՝ իմացել և լռել է. Խամոյան
Փաշինյանը հանցակից է նախագահի քաղաքացիության հետ առկա խնդիրներին՝ իմացել և լռել է. Խամոյան
Sputnik Արմենիա
Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, որ դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ է Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել, որ Արմեն Սարգսյանը քաղաքացիության խնդիր ունի։ 25.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-25T12:28+0400
2022-01-25T12:28+0400
2022-01-25T15:55+0400
նիկոլ փաշինյան
արմեն սարգսյան
հրաժարական
ագնեսա խամոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28578951_0:84:1601:984_1920x0_80_0_0_4201409c7e47714f8de5b77c40956a13.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանցակից է նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված խնդիրներին, քանի որ իմացել և լռել է: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը:Երեկ «Հետք» պարբերականը գրել էր` նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը: «Արմեն Սարգսյանի տրամաբանությանը հետևելը բարդ է»․ Անդրանիկ ՔոչարյանԽամոյանը հիշեցրեց, որ դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ է Փաշինյանն Աժ-ում հայտարարել, որ Արմեն Սարգսյանը քաղաքացիության խնդիր ունի։«2018 թվականի իշխանափոխությունից հետո որևէ անդրադարձ Փաշինյանի կողմից այդ հարցին տեղի չի ունեցել։ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ երեկվա հրապարակումն ակնհայտորեն ցույց տվեց, որ Սարգսյանը ոչ միայն այն դրվագով է քաղաքացիության խնդիր ունեցել, որը մատնացույց էր անում Նիկոլ Փաշինյանը, այլ նաև այլ դրվագներով այլ քաղաքացիության հետ կապված խնդիրներ է ունեցել»,-ասաց Խամոյանը:Նրա խոսքով՝ այս հարցում հանցակից է Նիկոլ Փաշինյանը, որովհետև արդեն 2018 թվականից հետո այդ մասին իմացել է փաստերով և չի խոսել այդ մասին։Խամոյանը նշեց, որ հենց այս իսկ պատճառով էլ երեկ կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը խուսափել է այս հարցից և շրջանցել թեման:
https://arm.sputniknews.ru/20220124/pashinjany-patmec-te-erb-ev-umic-e-imacel-armen-sargsjani-hrazharakani-masin-37909923.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28578951_88:0:1511:1067_1920x0_80_0_0_a41a77c352c1afff23365397acd20dab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արմեն սարգսյան, հրաժարական, ագնեսա խամոյան
նիկոլ փաշինյան, արմեն սարգսյան, հրաժարական, ագնեսա խամոյան
Փաշինյանը հանցակից է նախագահի քաղաքացիության հետ առկա խնդիրներին՝ իմացել և լռել է. Խամոյան
12:28 25.01.2022 (Թարմացված է: 15:55 25.01.2022) Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, որ դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ է Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել, որ Արմեն Սարգսյանը քաղաքացիության խնդիր ունի։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանցակից է նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված խնդիրներին, քանի որ իմացել և լռել է: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը:
Երեկ
«Հետք» պարբերականը գրել էր` նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը:
Խամոյանը հիշեցրեց, որ դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ է Փաշինյանն Աժ-ում հայտարարել, որ Արմեն Սարգսյանը քաղաքացիության խնդիր ունի։
«2018 թվականի իշխանափոխությունից հետո որևէ անդրադարձ Փաշինյանի կողմից այդ հարցին տեղի չի ունեցել։ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ երեկվա հրապարակումն ակնհայտորեն ցույց տվեց, որ Սարգսյանը ոչ միայն այն դրվագով է քաղաքացիության խնդիր ունեցել, որը մատնացույց էր անում Նիկոլ Փաշինյանը, այլ նաև այլ դրվագներով այլ քաղաքացիության հետ կապված խնդիրներ է ունեցել»,-ասաց Խամոյանը:
Նրա խոսքով՝ այս հարցում հանցակից է Նիկոլ Փաշինյանը, որովհետև արդեն 2018 թվականից հետո այդ մասին իմացել է փաստերով և չի խոսել այդ մասին։
Խամոյանը նշեց, որ հենց այս իսկ պատճառով էլ երեկ կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը խուսափել է այս հարցից և շրջանցել թեման: