00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաթողիկոսն ընդունել է Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին

© Photo : Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother SeeԱմենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին
Բաժանորդագրվել
Մայր Աթոռի սպասումն է, որ Աշոտ Մինասյանի դեմ հարուցված քրգործով դատավարական գործընթացները իրականացվեն անաչառությամբ:
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Խորհրդի ներկայացուցիչները կաթողիկոսին են ներկայացրել կալանքի մեջ գտնվող Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման իրավական գործընթացների մանրամասները: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել Մինասյանի առողջական վիճակի և կալանքի մեջ գտնվելու անհամատեղելիության առնչությամբ:

«Նորին Սրբությունը, բարձր գնահատանքով անդրադառնալով տիար Մինասյանի հայրենանվեր ու եկեղեցասեր գործունեությանը, միաժամանակ արձանագրեց, որ եկեղեցին զերծ է մնում իրավական գործընթացներին միջամտություններից։ Մայր աթոռի սպասումն է, որ դատավարական գործընթացներն իրականացվեն անաչառության ու բազմակողմանիության սկզբունքներով նկատի առնելով նրա առողջական վիճակը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը կաթողիկոսն անդրադարձել է նաև երկրի առջև ծառացած մարտահրավերներին և տիրող իրավիճակին։
Աշոտ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի դեմ քրեական հետապնդումը
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը կալանավորվել է նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին, որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը` բավարարելով քննիչի 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը: Այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Իսկ ՀՀ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է։ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը երաշխավորություն էին ներկայացրել Մինասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։
Ազատություն «Աշոտ Երկաթին». դատախազության դիմաց բողոքի ակցիա էր
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈւ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն էլ անձնական երաշխավորությամբ հանդես գալու պատրաստակամություն էին հայտնել։ Սակայն մինչ օրս Մինասյանն անազատության մեջ է:
Լրահոս
0