https://arm.sputniknews.ru/20220125/inchu-e-nakhagahn-ir-hrazharakani-masin-hajtararel-arterkric-37946076.html
Ինչո՞ւ է նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել արտերկրից
Ինչո՞ւ է նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել արտերկրից
Sputnik Արմենիա
Նախագահականից պատասխանել են Sputnik Արմենիայի հարցմանը և ներկայացրել Արմեն Սարգսյանի` արտերկրից հրաժարական տալու պատճառները։ 25.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-25T14:47+0400
2022-01-25T14:47+0400
2022-01-25T15:24+0400
արմեն սարգսյան
հայաստան
հրաժարական
նախագահ
բուժում
նախագահ արմեն սարգսյանի հրաժարականը
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37494556_0:78:1500:922_1920x0_80_0_0_51b823e115b87856627ca246f8849bb1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմա արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։ Նրանց խոսքով` դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ:Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։«Ինչպես տեղեկացվել է, նախագահը բուժզննում անցնելու նպատակով արձակուրդի մեջ է և արտերկրում է. Արմեն Սարգսյանի՝ արտերկրում բուժզննում անցնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա տարիներ առաջ հաղթահարել է ծանր հիվանդություն, որից հետո նա իր հիվանդությանը լավատեղյակ բժիշկների խմբի մշտական հսկողության տակ է»,–ասված է պատասխանում: Տեղեկացվում է, որ այդ հետազոտություններն ընդհատելու անհնարինության պատճառով է, որ նախագահն իր վերոհիշյալ հայտարարությամբ հանդես է եկել արտերկրից:Նշենք, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 2-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից: 2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:Արմեն Սարգսյանը փորձում է խուսափել այն գործընթացներից, որոնք կարող են սկսվել. Օհանյան
https://arm.sputniknews.ru/20220124/armen-sargsjany-stipvats-er-hrazharakan-tal-hetq-37908489.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37494556_84:0:1417:1000_1920x0_80_0_0_45bd0c18709aeb2f45932f7a4072ff59.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն սարգսյան, հայաստան, հրաժարական, նախագահ, բուժում
արմեն սարգսյան, հայաստան, հրաժարական, նախագահ, բուժում
Ինչո՞ւ է նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել արտերկրից
14:47 25.01.2022 (Թարմացված է: 15:24 25.01.2022) Նախագահականից պատասխանել են Sputnik Արմենիայի հարցմանը և ներկայացրել Արմեն Սարգսյանի` արտերկրից հրաժարական տալու պատճառները։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմա արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում:
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։ Նրանց խոսքով` դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ:
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։
«Ինչպես տեղեկացվել է, նախագահը բուժզննում անցնելու նպատակով արձակուրդի մեջ է և արտերկրում է. Արմեն Սարգսյանի՝ արտերկրում բուժզննում անցնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա տարիներ առաջ հաղթահարել է ծանր հիվանդություն, որից հետո նա իր հիվանդությանը լավատեղյակ բժիշկների խմբի մշտական հսկողության տակ է»,–ասված է պատասխանում:
Տեղեկացվում է, որ այդ հետազոտություններն ընդհատելու անհնարինության պատճառով է, որ նախագահն իր վերոհիշյալ հայտարարությամբ հանդես է եկել արտերկրից:
Նշենք, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 2-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից: 2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը: