https://arm.sputniknews.ru/20220125/hh-i-ev-spjurqi-haj-eritasardneri-khumby-arhestakan-verjujtner-e-artadrum-zrvojic-37881286.html
ՀՀ-ի և սփյուռքի հայ երիտասարդների խումբը արհեստական վերջույթներ է արտադրում զրոյից
ՀՀ-ի և սփյուռքի հայ երիտասարդների խումբը արհեստական վերջույթներ է արտադրում զրոյից
Sputnik Արմենիա
Երիտասարդները նախագծում ու հավաքում են արհեստական վերին վերջույթների (պրոտեզներ) մի քանի տիպեր։ 25.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-25T08:27+0400
2022-01-25T08:27+0400
2022-01-25T08:27+0400
հայաստան
ստարտափ
սփյուռք
պրոթեզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/13/37710949_0:58:1100:677_1920x0_80_0_0_3053ade4416008783d42c2e307673bd9.jpg
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սոցիալական բազմաթիվ նախաձեռնություններ եղան, իսկ եղածներից որոշներն էլ ավելի ամրացան, զարգացան ու մոտիվացվեցին։ Վերջինների թվում է «ArmBionics» ստարտափը, որի շրջանակում երիտասարդ բժիշկների ու ինժեներների 10–հոգանոց խումբը նախագծում ու հավաքում է արհեստական վերին վերջույթների (պրոտեզներ) մի քանի տիպեր։Ստարտափի տնօրեն և համահիմնադիր Մարինա Դավթյանը Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող է, իր կուրսեցիների հետ առաջին անգամ պրոտեզների թեմայով հետազոտական նախագիծը սկսել են 2017-ին։ 2019-ին Դավթյանը ծրագրի շրջանակում այցելում է ԱՄՆ-ի Չիկագո քաղաք, որի համալսարաններից մեկին կից ռեաբիլիտացիոն կենտրոնում առերեսվում է արհեստական վերջույթների ոլորտի նորությունների հետ։ «ArmBionics»-ը հիմնադրվում է նույն թվականին, նպատակն էր դառնալ Հայաստանում առաջին ընկերությունը, որը կզբաղվի վերին վերջույթի պրոտեզների արտադրանքով։«Միշտ հետաքրքրվել եմ գիտական տեխնոլոգիաներով, և դրան գումարվել է սոցիալական կոմպոնենտը։ Ընտրել էինք հենց վերին վերջույթների պրոտեզները, քանի որ, օրինակ, ստորին վերջույթները շատ ավելի պարզ են աշխատում, շարժումները սահմանափակ են։ Ձեռքերի պրոտեզների դեպքում մարտահրավերներն ավելի շատ են, նոր խոսք ասելու հնարավորություն կա ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի մակարդակով», - ասում է Դավթյանը։Ստարտափը նոր թափով սկսեց աշխատել 2020-ի պատերազմից հետո։ Ընկերության շուրջը սկսեցին միավորվել սփյուռքահայ կամավորներ Ռուսաստանից, Գերմանիայից, անգամ Ուրուգվայից։ Ստարտափին միացավ նաև ինժեներ Մանվել Գրիգորյանը, որը պատերազմից հետո Ֆրանսիայից տեղափոխվել էր Հայաստան ու հայրենակիցներին օգտակար լինելու տարբերակ էր փնտրում։Երիտասարդների փոքր խումբը զրոյից կատարում է պրոտեզներ ստեղծելու բոլոր աշխատանքները՝ նախագծում, մոդելավորում, 3D պրինտերով տպում, հավաքում, վերամշակում։ Այսօր մշակված է պրոտեզի չորս տարբերակ՝ երեքը` մեխանիկական (մատներ, ձեռք, արմունկ), մեկը՝ էլեկտրական (արմունկ): Արտադրանքը պատրաստելուց, օգտատիրոջ հետ փորձարկելուց և վերջինիս փոխանցելուց բացի «ArmBionics–ում մեծ կարևորություն է տրվում նաև ֆիզիկական և հոգեսոցիալական ռեաբիլիտացիային, որը անցկացվում է գործընթացի ողջ ընթացքում։«Պրոտեզին պետք է սովորել այնպես, ինչպես, օրինակ, հեծանիվ քշել են սովորում։ Միջազգային վիճակագրությունն ասում է, որ պրոտեզ ձեռք բերած մարդկանց մի մասը ինչ-որ ժամանակ անց դադարում է այն օգտագործել կիրառման ձևերը այդպես էլ նորմալ չսովորելու պատճառով։ Դրա համար մենք որոշել ենք անհատական թրեյնինգներ անցկացնել օգտատերերի հետ», - պատմում է Մարինան։Այսօր ստարտափը արտադրության սկզբնական փուլում է. պրոտեզները դեռ չեն վաճառվում, թիմը աշխատում է դրանց կատարելագործելու ուղղությամբ՝ ներգրավելով պոտենցիալ շահառուներին։ Պրոտեզներ են նվիրել ձեռքեր կորցրած երկու անձի՝ մեկը դժբախտ պատահարի հետևանքով է հաշմանդամություն ձեռք բերել, մյուսը` 44-օրյա պատերազմի։ Տղաները ընկերությանը ներկայացնում են պրոտեզների կիրառության իրենց փորձառությունը, խորհուրդներ են տալիս՝ ինչ փոխել և ինչ շտկել։«Խորհուրդ են տվել լայնացնել որոշ հատվածները, մատների շարժումները մի քիչ փոխել։ Մեր արտադրանքը պետք է ինդիվիդուալ հարմարեցված լինի ամեն օգտատիրոջ համար, սակայն ընդհանուր կառավարման ու կիրառման ձևերը պետք է նույնը լինեն ու մաքսիմալ հարմար», - ասում է Մանվելը։Այսօր Հայաստանում ձեռքերի պրոտեզները միայն ներմուծում են։ Պատերազմից հետո կառավարությունը ձեռք բերեց իսլանդական արհեստական վերջույթներ, որոնց ամեն մեկը մոտ 50 հազար դոլար էր։ «ArmBionics»-ն իր նախագծած պրոտեզները միանշանակ մի քանի անգամ էժան է վաճառելու: Ընկերությունը բանակցությունների մեջ է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ, դրամաշնորհ է ստացել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Երիտասարդներն այսօր աշխատում են ֆինանսական ներդրումներ ձեռք բերելու ուղղությամբ: Ստարտափի հիմնադիրների նպատակներն են նախ Հայաստանում վերին վերջույթի հաշմանդամություն ունեցողների կյանքը թեթևացնել, ապա հայկական արտադրանքը արտահանել տարածաշրջանային և միջազգային շուկաներ։Եզակի վիրահատություն ՀՀ–ում. պատերազմում վիրավորված զինծառայողը կկարողանա լիարժեք ապրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Ժաննա Պողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1078/54/10785441_0:49:999:1049_100x100_80_0_0_2c2c183b7d323507eef7ffd8daf7f251.jpg
Ժաննա Պողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1078/54/10785441_0:49:999:1049_100x100_80_0_0_2c2c183b7d323507eef7ffd8daf7f251.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/13/37710949_61:0:1040:734_1920x0_80_0_0_10775345d13b1b5ca58fd3ede7c3104a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ժաննա Պողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1078/54/10785441_0:49:999:1049_100x100_80_0_0_2c2c183b7d323507eef7ffd8daf7f251.jpg
հայաստան, ստարտափ, սփյուռք, պրոթեզ
հայաստան, ստարտափ, սփյուռք, պրոթեզ
ՀՀ-ի և սփյուռքի հայ երիտասարդների խումբը արհեստական վերջույթներ է արտադրում զրոյից
Երիտասարդները նախագծում ու հավաքում են արհեստական վերին վերջույթների (պրոտեզներ) մի քանի տիպեր։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սոցիալական բազմաթիվ նախաձեռնություններ եղան, իսկ եղածներից որոշներն էլ ավելի ամրացան, զարգացան ու մոտիվացվեցին։ Վերջինների թվում է «ArmBionics» ստարտափը, որի շրջանակում երիտասարդ բժիշկների ու ինժեներների 10–հոգանոց խումբը նախագծում ու հավաքում է արհեստական վերին վերջույթների (պրոտեզներ) մի քանի տիպեր։
Ստարտափի տնօրեն և համահիմնադիր Մարինա Դավթյանը Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող է, իր կուրսեցիների հետ առաջին անգամ պրոտեզների թեմայով հետազոտական նախագիծը սկսել են 2017-ին։ 2019-ին Դավթյանը ծրագրի շրջանակում այցելում է ԱՄՆ-ի Չիկագո քաղաք, որի համալսարաններից մեկին կից ռեաբիլիտացիոն կենտրոնում առերեսվում է արհեստական վերջույթների ոլորտի նորությունների հետ։ «ArmBionics»-ը հիմնադրվում է նույն թվականին, նպատակն էր դառնալ
Հայաստանում առաջին ընկերությունը, որը կզբաղվի վերին վերջույթի պրոտեզների արտադրանքով։
«Միշտ հետաքրքրվել եմ գիտական տեխնոլոգիաներով, և դրան գումարվել է սոցիալական կոմպոնենտը։ Ընտրել էինք հենց վերին վերջույթների պրոտեզները, քանի որ, օրինակ, ստորին վերջույթները շատ ավելի պարզ են աշխատում, շարժումները սահմանափակ են։ Ձեռքերի պրոտեզների դեպքում մարտահրավերներն ավելի շատ են, նոր խոսք ասելու հնարավորություն կա ոչ միայն
Հայաստանի, այլև աշխարհի մակարդակով», - ասում է Դավթյանը։
Ստարտափը նոր թափով սկսեց աշխատել 2020-ի պատերազմից հետո։ Ընկերության շուրջը սկսեցին միավորվել սփյուռքահայ կամավորներ Ռուսաստանից, Գերմանիայից, անգամ Ուրուգվայից։ Ստարտափին միացավ նաև ինժեներ Մանվել Գրիգորյանը, որը պատերազմից հետո Ֆրանսիայից տեղափոխվել էր
Հայաստան ու հայրենակիցներին օգտակար լինելու տարբերակ էր փնտրում։
«Տեսնում էի, որ հումանիտար ու մարդասիրական գործունեություն անողները շատ էին, բացի այդ ուզում էի գիտելիքներս կիրառել։ Այդպես ներքաշվեցի վերին վերջույթների պրոտեզների արտադրության գործին. պատերազմից հետո դրանց մեծ կարիք կա Հայաստանում», - ասում է Մանվելը, որը այժմ ստարտափի երկրորդ համահիմնադիրն է։
Երիտասարդների փոքր խումբը զրոյից կատարում է պրոտեզներ ստեղծելու բոլոր աշխատանքները՝ նախագծում, մոդելավորում, 3D պրինտերով տպում, հավաքում, վերամշակում։ Այսօր մշակված է պրոտեզի չորս տարբերակ՝ երեքը` մեխանիկական (մատներ, ձեռք, արմունկ), մեկը՝ էլեկտրական (արմունկ): Արտադրանքը պատրաստելուց, օգտատիրոջ հետ փորձարկելուց և վերջինիս փոխանցելուց բացի «ArmBionics–ում մեծ կարևորություն է տրվում նաև ֆիզիկական և հոգեսոցիալական ռեաբիլիտացիային, որը անցկացվում է գործընթացի ողջ ընթացքում։
«Պրոտեզին պետք է սովորել այնպես, ինչպես, օրինակ, հեծանիվ քշել են սովորում։ Միջազգային վիճակագրությունն ասում է, որ պրոտեզ ձեռք բերած մարդկանց մի մասը ինչ-որ ժամանակ անց դադարում է այն օգտագործել կիրառման ձևերը այդպես էլ նորմալ չսովորելու պատճառով։ Դրա համար մենք որոշել ենք անհատական թրեյնինգներ անցկացնել օգտատերերի հետ», - պատմում է Մարինան։
Այսօր ստարտափը արտադրության սկզբնական փուլում է. պրոտեզները դեռ չեն վաճառվում, թիմը աշխատում է դրանց կատարելագործելու ուղղությամբ՝ ներգրավելով պոտենցիալ շահառուներին։ Պրոտեզներ են նվիրել ձեռքեր կորցրած երկու անձի՝ մեկը դժբախտ պատահարի հետևանքով է հաշմանդամություն ձեռք բերել, մյուսը` 44-օրյա պատերազմի։ Տղաները ընկերությանը ներկայացնում են պրոտեզների կիրառության իրենց փորձառությունը, խորհուրդներ են տալիս՝ ինչ փոխել և ինչ շտկել։
«Խորհուրդ են տվել լայնացնել որոշ հատվածները, մատների շարժումները մի քիչ փոխել։ Մեր արտադրանքը պետք է ինդիվիդուալ հարմարեցված լինի ամեն օգտատիրոջ համար, սակայն ընդհանուր կառավարման ու կիրառման ձևերը պետք է նույնը լինեն ու մաքսիմալ հարմար», - ասում է Մանվելը։
Այսօր Հայաստանում ձեռքերի պրոտեզները միայն ներմուծում են։ Պատերազմից հետո կառավարությունը ձեռք բերեց իսլանդական արհեստական վերջույթներ, որոնց ամեն մեկը մոտ 50 հազար դոլար էր։ «ArmBionics»-ն իր նախագծած պրոտեզները միանշանակ մի քանի անգամ էժան է վաճառելու: Ընկերությունը բանակցությունների մեջ է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ, դրամաշնորհ է ստացել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Երիտասարդներն այսօր աշխատում են ֆինանսական ներդրումներ ձեռք բերելու ուղղությամբ: Ստարտափի հիմնադիրների նպատակներն են նախ Հայաստանում վերին վերջույթի հաշմանդամություն ունեցողների կյանքը թեթևացնել, ապա հայկական արտադրանքը արտահանել տարածաշրջանային և միջազգային շուկաներ։