00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում փոստատարներն առաջիկայում կարող են մոտոցիկլետներով շրջել

© Sputnik / Asatur Yesayants«ՀայՓոստի» բաժանմունք
«ՀայՓոստի» բաժանմունք - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022
«ՀայՓոստի» բաժանմունք
Բաժանորդագրվել
«ՀայՓոստի» տնօրենը բարեփոխման որոշ ծրագրեր է քննարկել Համաշխարհային փոստային միության ղեկավարության հետ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հնարավոր է` Հայաստանում փոստատարներն առաջիկայում մոտոցիկլետներով շրջեն։ Նման հնարավորություն կարող է ստեղծվել «ՀայՓոստի» ու Համաշխարհային փոստային միության համագործակցության արդյունքում։
Ինչպես հայտնում են «ՀայՓոստ» ընկերությունից, գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն ու Փոստի փոխանակման կենտրոնի ղեկավար Գևորգ Խանգելդյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Մասահիկո Մետոկիի և գլխավոր տնօրենի տեղակալ Մարյան Օսվալդի հետ հանդիպմանը քննարկել են սպասարկման որակը բարելավելու, մատուցվող ծառայությունների շրջանակը արդիականացնելու հնարավորությունները։

Մասնավորապես քննարկվել են «ՀայՓոստի» կողմից էլեկտրական մոտոցիկլետների ձեռքբերման, ինչպես նաև փոստի փոխանակման կենտրոնում ծանրոցների նոր հոսքագծի տեղադրման ծրագրերի ֆինանսավորման, «PosTransfer» ապրանքային նշանի ներքո դրամական փոխանցումների զարգացման ու նոր փոստային օպերատորների, ներգրավման հարցերը:

Հայկ Կարապետյանը հույս է հայտնել, որ Համաշխարհային փոստային միության հետ քննարկումը նոր հնարավորություններ կստեղծի փոստային ցանցի զարգացման, ծառայությունների ընդլայնման և նորարարական տեխնոլոգիաների ինտեգրման շնորհիվ:
ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Վայլդբերիզ ՍՊԸ հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը ստորագրեցին հուշագիր:  (27 դեկտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
«Վայլդբերիզի» հանձնման կետեր կստեղծվեն ՀայՓոստի բաժանմունքներում
Նշենք, որ Համաշխարհային փոստային միությունը (UPU) միջպետական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1874 թվականին՝ ապահովելու և բարելավելու փոստային հաղորդակցությունը Համաշխարհային Փոստային Միության կողմից ստեղծված միասնական փոստային տարածքում: Ի հավելումն ունիվերսալ ցանցի պահպանմանը՝ այն սահմանում է միջազգային փոստի փոխանակման կանոններ իր 192 անդամ պետությունների միջև և տալիս առաջարկություններ փոստփոխանակումը արդիականացնելու և հաճախորդների սպասարկման որակը բարելավելու համար:
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «ՀայՓոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ:
Լրահոս
0