00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Որքան շուտ, այնքան լավ». Փաշինյանը` սահմանազատման հանձնաժողովի ստեղծման մասին

© Sputnik / Asatur YesayantsԳեղարքունիք. սահման
Գեղարքունիք. սահման - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Գեղարքունիք. սահման. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ Փաշինյանի` Բաքուն ևս կողմ է արտահայտվել առանց նախապայմանների սահմանազատման գործընթաց սկսելուն։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի– Sputnik. Սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկները, որոնք հայկական կողմը ներկայացրել է ՌԴ–ին ու Ադրբեջանին, վերաբերում են ոչ թե բուն սահմանազատմանը, այլ մինչ գործընթացի մեկնարկը անվտանգության միջոցառումներին։
Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով Sputnik Արմենիայի` հայկական կողմի առաջարկների մասին հարցին։

«Առաջարկները հետևյալի մասին են. դուք գիտեք, որ Սոչիում ստորագրված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ու կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ և գործը տանել դեպի դեմարկացիա և դելիմիտացիա` երկկողմ հանձնաժողովի ձևավորմամբ։ Մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ դեռևս 2021թ–ի մայիսին ինքը հրապարակավ ներկայացրել էր սահմանից ԶՈւ հայելային հետքաշման առաջարկը։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի ձևավորման ժամկետներին, ՀՀ վարչապետը նշեց`որքան շուտ, այնքան լավ։
Ըստ Փաշինյանի` Բաքուն, ըստ էության, ևս կողմ է արտահայտվել առանց նախապայմանների սահմանազատման գործընթաց սկսելուն։ Այս մասին, նրա խոսքով, վկայում է Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի արած հայտարարությունը։
«Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկին առանց որևէ նախապայմանի», - ասել էր Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը:
Հայ–ադրբեջանական սահման - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Սահմանագծման, սահմանազատման հիմքում դրված են մարդու իրավունքի հարցերը. ՄԻՊ թեկնածու
Հիշեցնենք` հունվարի 19–ին, ՀՀ Ազգային ժողովում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով դեռևս չի ստեղծվել, ժամկետներ էլ հստակ չկան։
Միրզոյանի խոսքով` ներկայում քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել։
Հանձնաժողովի ստեղծման ժամկետների հարցում, ըստ Միրզոյանի, հստակություն չկա, սակայն խոսքը մոտալուտ գործընթացի մասին է։
Հավելենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։
Մայիսի վերջին Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերը հայելային եղանակով հետ քաշել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով:
Լրահոս
0