00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի և Արևմուտքի բանակցություններում դեռևս բեկում չկա. Մարկեդոնով

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՌուսաստան–ՆԱՏՕ համաժողով
Ռուսաստան–ՆԱՏՕ համաժողով - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Ռուսաստան–ՆԱՏՕ համաժողով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կարևորում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի քննարկումը բովանդակային լինի, այլ ոչ թե վերածվի հին մանտրաների հերթական կրկնության։
Սերգեյ Մարկեդոնովը` Sputnik-ի համար
2022 թվականի հունվարի վերջը նշանավորվեց Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի ներկայացուցիչների միջև ինտենսիվ բանակցություններով։ ԱՄՆ-ի, Եվրոպական Միության անդամ պետությունների դիվանագետներն ու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի նախաձեռնություններին արձագանքելու ընդհանուր գիծ կառուցել: Այսօրվա դրությամբ առաջընթացի մասին հնարավոր չէ անգամ ակնարկել։
ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքական խոսնակները նորից ու նորից են կրկնում ՆԱՏՕ-ի համար «բաց դռների քաղաքականության» թեզը և Ռուսաստանի՝ դաշինքի անդամ չհանդիսացող երկրի համար դրա ընդլայնման վրա փաստացի վետո ունենալու անհնարինությունը:

Իսկ ռուսական կողմից բերվում է այն փաստարկը, որ ռազմական դաշնքն իր բնույթով չի կարող «ժողովրդավարությունների միավորում» լինել։ Ավելին` այս կամ այն երկրի՝ ինտեգրացիոն միավորմանն անդամակցելու իրավունքը չի կարող բացարձակ լինել։ Այն պետք է առնվազն հաշվի առնի այն խաղացողների շահերը, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարող կամ չեն ցանկանում միանալ ռազմական դաշինքին։

Այլապես խախտվում է այնպիսի հիմնարար սկզբունք, ինչպիսին անվտանգության ամբողջականությունն է։ Փաստացի ի հայտ է գալիս արտոնյալ մասնակիցների ակումբ, որը որոշում է խաղի կանոնները մնացած բոլորի համար։
Չնայած հիմնարար դիրքորոշումների սկզբունքային անհամապատասխանությանը՝ ոչ Ռուսաստանը, ոչ էլ Արևմուտքը չեն շտապում դուրս գալ բանակցություններից։ Մոսկվայում սպասում են անվտանգության երաշխիքների նախաձեռնության գրավոր պատասխանին։ Սպասում են նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների նախարարների այցերին՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության հետ հետագա խորհրդակցությունների համար:

Բարդ հարևանություն

Հանդիպումների, բանակցությունների, մեկնաբանությունների և հայտարարությունների այս շարքում չի կարելի չնկատել, որ եվրոպական օրակարգի կարևորագույն գերակայությունը մնում է հետխորհրդային տարածքում տիրող իրավիճակը։
Մի կողմից ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձում են յուրօրինակ դիվանագիտական «սառեցում» իրականացնել, բանակցային թեման նեղացնել մինչև Ուկրաինա և «ռուսական ներխուժման սպառնալիք»։ Շարժառիթը հասկանալի է. զրույցը եվրոպական անվտանգության ընդհանուր խնդիրներից և սկզբունքներից շեղելու և դեպի առանձին դեպք տանելու ձգտում կա` ստիպելու համար, որ հակառակորդը պաշտպանական գիծը զբաղեցնի, արդարանա, արձագանքի, այլ ոչ թե մի քայլ առաջ լինի։
Բայց Ռուսաստանի համար մերձավոր արտասահմանում անվտանգության ապահովման հարցը կարևոր դիրքորոշում է, առանց որի չափազանց դժվար է միանգամից խոսել այն ամենի մասին, ինչը հուզում է Մոսկվային։
Ավելին, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում երեք համակարգային ճգնաժամերից երկուսը ծագել են հենց հետխորհրդային օրակարգի պատճառով։ Առաջինը, հիշեցնեմ, կապված էր 1999թ.-ի մարտ-հունիս ամիսներին նախկին Հարավսլավիա ՆԱՏՕ-ի ներխուժման հետ, երկրորդը՝ Վրաստանում «հնգօրյա պատերազմի» և երրորդը՝ ուկրաինական ճգնաժամի սկսվելու և Ղրիմի նկատմամբ ռուսական իրավազորության հաստատման հետ։ Իսկ հաշվի առնելով ԽՍՀՄ-ի և Հարավսլավիայի փլուզման ընթացքում շատ գործընթացների ընդհանրությունը` հետխորհրդային օրակարգը համաեվրապական անվտանգության հետ կապելու կարևորությունն ավելի է մեծանում։
Արևմուտքում հարուստները հորդորում են ավելացնել հարկերը, մեր իշխանությունն իր երգն է երգում
Սառը պատերազմի գագաթնակետին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն արդարացիորեն արձանագրեց․«Եթե մենք չկարողանանք պաշտպանել մեզ (Կենտրոնական Ամերիկայում), մենք չենք կարող այլ վայրերում հաղթանակի հույս ունենալ։ Մեր հեղինակությունը կփլուզվի, մեր միությունները կփլուզվեն, և մեր հայրենիքի անվտանգությունը վտանգված կլինի։
Ցանկացած երկրի համար իր հարևանները հատուկ հետաքրքրության գոտի են։ 2021-2022թ․-ին Ռուսաստանը, որին Արևմուտքում ընդունված է մեղադրել «ազդեցության ոլորտների» և «ռևիզիոնիզմի» առաջմղման համար, իրականում ոչ մի հատուկ նոու-հաու չի առաջարկում։ Ռեյգանին վերաձևակերպելով՝ մոտավորապես նույն բանը կարող էր ասել Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիպրոսում և Սիրիայում թուրքական շահերի մասին, իսկ Նարենդրա Մոդին` Շրի Լանկայում կամ Մալդիվյան կղզիներում Հնդկաստանի ազդեցության մասին։
Ո՞րն է նախկին ԽՍՀՄ-ի տարածք ՆԱՏՕ մուտքի վտանգը, բացի նրանից, ինչի մասին գրում են միջազգային հարաբերությունների տեսաբանները՝ ընդգծելով արևմտյան ազդեցության աճն ու ռուսական ազդեցության նվազումը։ Առանցքային խնդիրը ոչ թե Ալյանսի ընդլայնումն է ինքնին, այլ այն, որ Ալյանսը փորձում է հաստատվել բարդ կազմով պետություններում, որտեղ ոչ միայն բազմազգ բնակչություն կա, այլև ազգային ինքնության ձևավորման անավարտ գործընթաց, միջազգային գործունեության մեջ ներգրավվելու քիչ փորձ և առկա են տվյալ երկրի արտաքին քաղաքական հեռանկարների տարբեր գնահատականներ:
ՆԱՏՕ-ին անդամակցելու համար «բաց դռների քաղաքականությունը» պաշտպանողների թվում բացարձակ գերիշխում է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի «տարածքային ամբողջականության լիակատար վերականգնման» անհրաժեշտության տեսակետը:
Բայց նույնիսկ եթե ընդունենք այս մոտեցումը, ապա պետք է կատարել հաջորդ տրամաբանական քայլը և խոստովանել առնվազն տարբեր կարծիքների առկայությունը։ Աբխազիան, Հարավային Օսեթիան, Ղրիմը և Մերձդնեստրի, Դոնբասի և Լուգանսկի չճանաչված հանրապետություններն իրենց անվտանգության երաշխավոր են համարում ոչ թե Վաշինգտոնին ու Բրյուսելին, այլ Մոսկվային: Դա կարող է դուր գալ կամ վրդովմունք առաջացնել, բայց դրա հետ հաշվի չնստել հնարավոր չէ։
Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (КМИС) տվյալներով (2021 թվականի դեկտեմբեր)` 59,2 տոկոսը կքվեարկեր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության օգտին, մինչդեռ 28,1 տոկոսը դեմ է: Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է երկրի բոլոր շրջաններում, բայց ոչ Դոնբասի չճանաչված հանրապետության հսկողության տակ գտնվող տարածքում։ Եվ կատարվել է կոշտ տեղեկատվական արշավի, ռուսական ներխուժման հեռանկարները և դրա կանխարգելման գործում Հյուսիսատլանտյան դաշինքի փրկարարական դերը պատկերող պայմաններում։
Սակայն անգամ այդպիսի տվյալների պարագայում Ուկրաինայի դիրքորոշումը որոշելիս շարունակում է պահպանվել տարածքային պառակտումը (երկրի արևմուտքում և կենտրոնում ավելի շատ են ՆԱՏՕ-ին ինտեգրման երկրպագուները, իսկ արևելքում գերակշռում են հակառակորդները) և ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ն չընդունողների զգալի տոկոսը:
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ՌԴ ԱԳՆ հետ հանդիպման ժամանակ (21 հունվարի, 2022թ). Ժնև - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2022
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են մի շարք խնդիրներ լուծել․ Բլինկեն
Ավելին` այդ աճող բարդությունն անտեսելու նախկին փորձերն էլ հենց հրահրել են հետխորհրդային մի շարք երկրների ներքին հակամարտությունները և ռուսական ավելի ակտիվ ներգրավումը նրանց գործերին։ Այստեղից հետևում է մի չափազանց կարևոր դրույթ. ոչ միայն Ռուսաստանը, որը զգուշանում է ՆԱՏՕ-ի առաջխաղացումից դեպի իր սահմաններ, այլև հարևան երկրների բնակչության տարբեր խմբեր շահագգռված են եվրատլանտյան ձգտումների զսպման հակակշիռների հարցում։
Եվ խիստ վտանգավոր է, երբ ներքին տարաձայնությունները լրացվում են աշխարհաքաղաքական մրցակցության, ինչպես նաև արտաքին խաղացողների առճակատումն իշխանության համար պայքարում օգտագործելու փորձերով։ Հետխորհրդային տարածքի անվտանգությունը Հյուսիսատլանտյան միասնական հայտարարի բերելու փորձերը ոչ թե նվազեցնում, այլ ավելացնում են կոնֆլիկտայնությունը։ Եվ նաև բարդացնում են ԽՍՀՄ հանրապետություններից դեպի նոր լիարժեք կայացած պետություն անցման ավարտը։

Ոչ թե ինքնանպատակ թիրախ, այլ դժվարին արվեստ

Սակայն, որքան էլ քննադատական գնահատականներ տրվեն դաշինքին անդամակցելու չափազանցված սպասումներին, միայն ժխտման պաթոսը բավական չէ։ Խիստ կարևոր է քննարկել և այլընտրանքներ առաջարկել։ Եվ չի կարելի ասել, թե վրացական, մոլդովական կամ ուկրաինական քաղաքական նարատիվներում դրանք չկան։
Ամենահեշտը (չնայած ցանկացած դյուրինություն հարաբերական է) Մոլդովայում է, որը հիմնական օրենքի մակարդակով հռչակվում է չեզոք երկիր։ Սակայն հռչակագրից մինչև իրականացում տանող ճանապարհը միշտ չէ, որ կարճ է։ Եվ տվյալ դեպքում առանց Մերձդնեստրում հակամարտության համակողմանի կարգավորման, որտեղ պետք է հաշվի առնվեն ռուսական շահերը, դրա կրճատումը խնդրահարույց կլինի։
Բայց նույնիսկ Վրաստանում, որտեղ 2008-ի հունվարին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ, և այն աջակցություն ստացավ, չեզոքությունը քննարկվում է: 2019 թվականի աշնանը «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը (որն այդ պահին խորհրդարանում թվով երրորդն էր) անցկացրեց իր սեփական հարցումը, որը ցույց տվեց, որ հարցվածների 64 տոկոսը դրական է ընկալում այդ գաղափարը: Այսօր այդ քաղաքական ուժի կշիռը նվազել է։ Եվ վստահություն չկա, որ ապագայում կարող են կրկին այդպիսի թվեր ձեռք բերվել, առավել ևս, որ այդ հարցումն իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ չի ունեցել։
ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրել է չհրապարակել իրենց պատասխանը
Այնուամենայնիվ, այդ գաղափարին անդրադառնում են նույնիսկ 2008-ի իրադարձություններից և դրան հաջորդած հարավօսական ուղղությամբ բորդերիզացիայից հետո։ Վրացի քաղաքական գործիչները (թեկուզև փոքրամասնությունը) փորձում են շոշափել հյուսիսային հարևանի հետ հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, ինչպես նաև նատօյակենտրոնության արտաքին քաղաքական այլընտրանքները, որն ավելի շուտ խթանեց, քան կանխեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչումը։
Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը նույնպես առկա է այդ երկրի արտաքին քաղաքական քննարկումներում, թեև ոչ կուսակցությունների և մեյնսթրիմի շարժումների ծրագրերում։ Սակայն 2019թ․-ի նախագահական ընտրություններում դրան դիմեց Յուրի Բոյկոն, որը արդյունքում 11,68% ձայներով զբաղեցրեց չորրորդ տեղը և առաջ անցավ բազմաթիվ հետևողական արևմտամետներից:

Սակայն նույնիսկ եթե նման գաղափարները տիրեն հարևան երկրի (և մի շարք այլ հետխորհրդային երկրների) քաղաքացիների ոչ թե 10-15 տոկոսի, այլ մեծ մասին մտքերին, ապա առանց համաշխարհային առանցքային խաղացողների միջև կոնսենսուսի չեզոքությունը, որպես պրակտիկա, այլ ոչ թե գաղափար, խնդրահարույց կլինի։

Այսօր շատերն են խոսում Ավստրիայի, Շվեյցարիայի կամ Ֆինլանդիայի հաջողված փորձի մասին։ Շվեյցարացի հետազոտող Օլիվիե Մյովլիի խոսքով՝ չեզոքությունը դարձել է գործոն, որի շնորհիվ երկիրը ոչ միայն կարող է խուսափել այս կամ այն հակամարտության մեջ ներքաշվելուց, այլև հնարավորություն է ուրիշներին տրամադրել իր` այսպես կոչված «բարի ծառայությունները», այսինքն՝ միջնորդությունն ու արբիտրաժը։
Ի դեպ, հենց Շվեյցարիան է դարձել այն երկիրը, որն ապահովում է Վրաստանի և Ռուսաստանի միջև շփումը՝ նրանց միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում։ Շվեյցարացի դիվանագետները զգալի դեր են խաղացել Առևտրի Համաշխարհային կազմակերպությանը ՌԴ-ի անդամակցության շուրջ բանակցություններում՝ համաձայնեցնելով վրացական կողմից պահանջների վերացումը:
Այնուամենայնիվ, Շվեյցարիայի չեզոքությունը Վիեննայի Կոնգրեսի և «եվրոպական համերգի» համակարգի ձևավորման արդյունքն էր։ Իսկ ավստրիական չեզոքությունը, որը հաստատվել է 1955 թվականին, քիչ հավանական սցենար կլիներ առանց ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի` Յալթա-Պոտսդամյան աշխարհի երկու բևեռների սկզբունքային համաձայնության։
Կոնստանտին Գավրիլով - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2022
Ռուսաստանը չի հանդուրժի, եթե Կիևն ու արևմտյան երկրները Դոնբասում սադրանքի դիմեն. Գավրիլով
Դանիացի հայտնի քաղաքագետ-միջազգայնագետ Հանս Մյուրիթցենն իր աղմկահարույց «Ֆինլանդականացման դժվարին արվեստը» հոդվածում ասում էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հելսինկիի ընտրած ուղին «ոչ թե հաճույքի համար էր ընտրված, այլ պրագմատիկ կողմնորոշում էր», որն արդիական է փոքր երկրների համար: Նկատենք, որ այսօր թե՛ Ավստրիայում, թե՛ Ֆինլանդիայում շատ են վիճում ՆԱՏՕ-ին միանալու անհրաժեշտության և հնարավորության մասին (երկու պետությունն էլ արդեն անդամակցում են ԵՄ-ին) ։ Չեզոքությունը որոշ քաղաքական գործիչների և փորձագետների կողմից դիտարկվում է որպես կապիտուլյանտային ուղղություն, որը ցանկալի չէ այսօրվա Ուկրաինայի կամ Վրաստանի համար։
Մի խոսքով, չեզոքությունը համադարման չէ, այլ ներքին ու միջազգային գործոնների բարդ համադրություն, որոնք անհատական են յուրաքանչյուր երկրի ու տարածաշրջանի համար։ Ինչպես արդարացիորեն նկատում է ավստրիացի մասնագետ Ալեքսանդր Դուբովին, դա ինքնանպատակ չէ և «պետական ռազմավարության փոխարինում» չէ։
Այնուամենայնիվ, ըստ հետազոտողի, չեզոքության մասին բանավեճը «կարող է ծառայել որպես բազմազգ համայնքների ապագա պետականության, ազգային շահերի, ինչպես նաև տարածաշրջանում տվյալ երկրների դերի և միջազգային հարաբերությունների առանցքային դերակատարների հետ նրանց հարաբերությունների ելակետ և խթան»:
Կարևոր է միայն, որ այդ խոսակցությունն ընթանա բովանդակային սյուժեների շուրջ, այլ ոչ թե վերածվի հին մանտրաների հերթական կրկնության։
Լրահոս
0