00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սերոբ Խաչատրյան
Մենք ունենալու ենք մեկ կենտրոնից ղեկավարվող բուհական համակարգ. Սերոբ Խաչատրյան
09:17
5 ր
Վարդան Մկրտչյան
Էլեկտրամոբիլներ ներկրողները կհայտնվեն անհավասար պայմաններում. Վարդան Մկրտչյան
09:24
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:28
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պ` պատվաստված», կամ ի՞նչ վնաս է հասցվել ռեստորաններին, թատրոններին և կինոթատրոններին

© Sputnik / Ekaterina Chesnokova / Անցնել մեդիապահոցQR-կոդի տրամադրում
QR-կոդի տրամադրում - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
QR-կոդի տրամադրում
Բաժանորդագրվել
Ծառայության ոլորտի և մշակութային օբյեկտների ներկայացուցիչները ըմբռնումով են մոտենում առողջապահության նախարարության որոշմանը, բայց տարակուսում են` ինչու գերատեսչությունը նույն եռանդով չի ստուգում քաղաքացիների զանգվածային կուտակումների այլ կետերը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում երրորդ օրն է սահամափակումներ են գործում հանրային սննդի կետեր, մշակութային հաստատություններ և ծառայության ոլորտի օբյեկտներ մուտք գործելու համար։ Այդ ոլորտների ներկայացուցիչներն արդեն իսկ հաշվարկում են քովիդի պատճառով կիրառված փոփոխությունների հետևանքով իրենց կրած վնասի չափը։
Հունվարի 22-ից տեսչական մարմնի աշխատակիցները կորոնավիրուսային սահմանափակումների պահպանման համար ոստիկանների հետ վերահսկման աշխատանքներ են իրականացնում։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության վարչության պետ Վահե Դանիելյանը, միայն Երևանում հանգստյան օրերի ընթացքում իրենց ծառայությունը շուրջ 40 օբյեկտ է ստուգել։
«Որոշակի տեխնիկական խնդիրների ենք բախվել, որոնց լուծման վրա աշխատում ենք», – ասաց Դանիելյանը։
QR կոդի ու ՊՇՌ թեստի տեսչական ստուգումներ. ըմբոստությունից մինչև կամակորություն - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
ՌԱԴԻՈ
«Կորոնավիրուսային» ստուգումներ. ինչո՞ւ են տեսուչներին ուղեկցում ոստիկանները
Նրա խոսքով` պատվաստման հավաստագրի կամ ՊՇՌ թեստի հետ կապված մի քանի խնդիր է բացահայտվել։ Տեսչական մարմինն արդեն իսկ կազմել է համապատասխան արձանագրություններ։
Անդրադառնալով ռեստորանատերերի այն մտահոգությանը, թե ստուգումներին ոստիկաններ են մասնակցում` Դանիելյանը պարզաբանեց, որ տեսչական մարմնի աշխատակիցը իրավասություն չունի քաղաքացուց պահանջել ցույց տալ պատվաստման մասին QR–կոդը կամ ՊՇՌ թեստի պատասխան։ Այդ հարցում նրանց օգնում են ոստիկանության աշխատակիցները, որոնք օժտված են այդ իրավունքով։
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության վարչության պետը դրանում որևէ վատ բան չի տեսնում, և չի կիսում ռեստորանատերերի մտահոգությունները։

Ռեստորանատերերը վնասներն են հաշվում

Նոր սահմանափակումներին ռեստորանատերերը բացասական են վերաբերվում, սակայն մանրակրկիտ նախապատրաստվել են։ «Ասադոր» ռեստորանի հիմնադիր և սեփականատեր Արսեն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում նշեց, որ նախապես աշխատակիցներին պատրաստել է, բացատրել, ինչպես գլուխ հանել բոլոր այդ կանոններից ու պահանջներից։
«Յուրաքանչյուր չպատվաստվածի կամ ՊՇՌ թեստ չունեցողի համար մեզ կարող են տուգանել 100 հազարից 300 հազար դրամի չափով։ Միևնույն ժամանակ, եթե հաճախորդին ներս չթողնենք, նա կհիասթափվի մեր հաստատությունից», – ասաց Հովհաննիսյանը։
Ստիպված են ընտրել հաճախորդի և տուգանքի միջև։ Նրա խոսքով` կարող են դեպքեր լինել, երբ հաճախորդը պատվաստված է, սակայն տարիքով է և բջջային հեռախոս չի օգտագործում։ Նոր կանոնների համաձայն` նման մարդկանց համար մուտքը ևս արգելված է։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 825 382 պատվաստում
Հովհաննիսյանը խոսքով` անհարմարավետությունից բացի, ստուգումների գործընթացը որևէ էական բան չի տալիս։ Նա նշեց, որ պահանջելու դեպքում, պետք էպահանջելբոլորից, այլոչընտրովի։ Հակահամաճարակային սահմանափակումները արդարացված կլինեին, եթե համակարգված և համատարած բնույթ կրեին։ Բացի այդ երաշխիքներ չկան, որ պատվաստված մարդը կորոնավիրուսով չի հիվանդանա։
Ռեստորանատեր Կարեն Մարգարյանն ասում է, որ QR–կոդերի վերաբերյալ օրենքի գործնական կիրառման առաջին երեք օրվա ընթացքում արդեն իսկ ակնհայտ է ռեստորանային հատվածի նկատմամբ այցելուների հետաքրքրության նվազում` 40%–ի չափով։
«Հետագա անկում ևս կանխատեսում եմ։ Որպես ռեստորանատեր ուզում եմ հասկանալ օրենքի կիրառման միակողմանիությունը։ Երկրում լոքդաունչիգործում, բայց ոլորտը կրկին վնասներ է կրում, այն դեպքում, երբ մյուս ոլորտներում թույլատրվում է քաղաքացիների ազատ տեղաշարժը, երբեմն նույնիսկ առանց դիմակիևորևէստուգման», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մարգարյանը։
Նա նման պրակտիկան անկատար է համարում, որից վնասն ավելի շատ է, քան օգուտ։ Ծառայության ոլորտի աշխատակիցները պատվաստված են, ախտահանման ծախսեր են տարվում, տարածքի մաքրում է իրականացվում, արդյունքում հիմնական սահմանափակումները կիրառվում են տնտեսության այդ հատվածի նկատմամբ։ Նա նաև նշեց, որ այդ որոշումը, նախևառաջ, կհարվածի աշխատողների գրպանին։

Թատրոններն ու թանգարանները

Նույն կարծիքին են մշակութային ոլորտի ներկայացուցիչները։ Նրանք ասում են, որ սահմանափակումներն արդարացված են, եթե կանոնները բոլորն են պահպանում։
«Ինչ տարբերություն մեզ համար, եթե պատվաստված մարդը թատրոն է գալիս հասարակական տրանսպորտով, որտեղ ոչ ոք դիմակ չի դնում։ Չէ՞ որ նա կարող է վարակվել», – ասաց ոլորտի ներկայացուցիչներից մեկը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի փոխտնօրեն Արտաշես Բաբայանը նշեց, որ սահմանափակումների պատճառով իրենք արդեն իսկ շուրջ 30-40% վնաս են կրել։
«Քանի որ ի սկզբանե հայտարարվել էր, որ սահմանափակումները կմտցվեն հունվարի 1-ից, չպատվաստված հանդիսատեսն արդեն իսկ թատրոն չէր հաճախում։ Նրանք մեզ զանգահարում էին, հարցնում, մենք նրանց բացատրում էինք, որ սահմանափակումները դեռ չեն գործում», – ասաց Բաբայանը։
Նրա խոսքով` շաբաթ օրվանից սահմանված կարգի համաձայն` իրենք այցելուներից պահանջում են ներկայացնել QR–կոդը կամ ՊՇՌ թեստը։ Հերթերից խուսափելու համար տոմսերի տրամադրման կետում «Պ» տառով կնիք է դրվում, ինչը նշանակում է, որ հանդիսատեսը պատվաստված է։
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Ինչու մոլ կարելի է մտնել, ռեստորան` ոչ. Անահիտ Ավանեսյանը` նոր սահմանափակումների մասին
Բաբայանն անտրամաբանական է համարում սահմանափակումները, եթե դրանք չեն առնչվում բոլոր ուղղություններին։ Նա պարզաբանում է, որ թատրոն այցելող հանդիսատեսի թիվը մի քանի անգամ քիչ է հանրային տրանսպորտից ամենօրյա ուղևորահոսքից, որտեղ թեստի առկայությունը չեն ստուգում։
Նա նշում է, որ պահանջը խիստ պահպանվում է կինոթատրոններում։ Տոմս ունեցող չպատվաստված քաղաքացիները չեն կարող ներս մտնել առանց համապատասխան փաստաթղթի։

Ի՞սկ մարզասրահների դեպքում

Եթե մշակույթի օբյեկտները, հանրային սննդի կետերը տարին գոնե մեկ անգամ այցելում են գրեթե բոլոր քաղաքացիները, ապա մարզասրահներ այցելելը չունևոր դասի համար խնդրահարույց է։ Բացի այդ, մարզասրահներ հիմնականում այցելում են աշխատող մարդիկ, որոնք արդեն իսկ պատվաստված են։

«Իմ հաճախորդները հիմնականում պետական պաշտոնյաներ են, կամ նրանք, ովքեր աշխատում են։ Նրանք դեռ հոկտեմբերին պատվաստվել են, որպեսզի ամեն շաբաթ թեստի համար չվճարեն»,– ասաց մարզասրահներից մեկի մարզիչը։

Աղջիկը պարզաբանում է, որ մեծամասամբ նրանք նույնիսկ չեն ստուգում իրենց հաճախորդներին, քանի որ գիտեն, թե ով է պատվաստված, ով` ոչ։ Այլ հարց է ամռան շրջանը` մարզասրահների մեծ մասը բաց լողավազաններ ունեն։
Այդ ժամանակ ստիպված կլինեն ստուգել յուրաքանչյուրի ՊՇՌ թեստի կամ պատվաստման QR–կոդերի առկայությունը։
Լրահոս
0