https://arm.sputniknews.ru/20220124/kremlum-shat-havanakan-en-hamarum-dvonbasi-vra-ukrainaji-hardzakumy-37905927.html
Կրեմլում շատ հավանական են համարում Դոնբասի վրա Ուկրաինայի հարձակումը
Կրեմլում շատ հավանական են համարում Դոնբասի վրա Ուկրաինայի հարձակումը
Sputnik Արմենիա
Ուկրաինա Ռուսաստանի «սպասվող» ներխուժման շուրջ լրատվական վակխանալիան հիստերիկ փուլ է մտնում։ 24.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-24T19:11+0400
2022-01-24T19:11+0400
2022-01-24T19:44+0400
ռուսաստան
նատօ
ուկրաինա
ամն
կրեմլ
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37475599_110:0:3751:2048_1920x0_80_0_0_f69d63ed1c861fbcc375e98d3c8f4239.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Դոնբասում ուկրաինացի զինվորականների կողմից սադրանքների սպառնալիքն այս պահին նախկինից ավելի մեծ է, նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Ուկրաինայի հարավ-արևելքի վրա հարձակման վտանգը։«Վտանգ կա, և այժմ այն շատ մեծ է։ Ավելի մեծ, քան նախկինում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։Նա նշել է, որ Դոնբասում՝ շփման գծում հսկայական թվով ուկրաինական տեխնիկա է կանգնած։ ԱՄՆ-ն մտադիր է պատերազմել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացինՊեսկովի կարծիքով` սա խոսում է այն մասին, որ Կիևը հարձակողական գործողությունների է նախապատրաստվում։«Զենքի յուրաքանչյուր առանձին վերցրած միավոր, լինի դա պաշտպանողական, թե հարձակողական, Կիևում լրացուցիչ ոգեշնչում է տաք գլուխներին այդ գործողությունները սկսելու համար։ Մեզ դա չի կարող չմտահոգել»,- ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը։Լարվածությունը Եվրոպայում աճում էՊեսկովի կարծիքով` Արևելյան Եվրոպայում այսօր լարվածությունն աճում է տարածաշրջան ՆԱՏՕ-ի ուժերի և միջոցների տեղափոխման պատճառով։ Իրավիճակն էլ ավելի է սրվում նրանով, որ ԱՄՆ-ն ոչ հավաստի տեղեկություն է տարածում, կարծում է Կրեմլը։Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի անտեսի սեփական սահմանների մոտ ՆԱՏՕ–ի ակտիվությունը։Անվտանգության միջոցներ ՌուսաստանումՄիևնույն ժամանակ Ռուսաստանի ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր քաղաքացիների անվտանգությունն ու շահերն ապահովվեն պատշաճ մակարդակով։Պեսկովի խոսքով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցություններ է նախաձեռնել։ Ռուսաստանը հույս ունի այս շաբաթ ԱՄՆ–ից ստանալ առաջարկներ, որոնք հետագայում կօգնեն խուսափել այնպիսի լարված իրավիճակներից, ինչպիսիք այսօր նկատվում են Եվրոպայում։«ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների հայտարարությունները մեր նկատմամբ բացարձակ անբարյացակամ ենք համարում։ Սա այն իրականությունն է, որում գոյություն ունենք», – ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։Պուտինի և Բայդենի շփումներըՄիևնույն ժամանակ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև նոր հանդիպումներ դեռ նախատեսված չեն, թեև չի կարելի բացառել, որ հանդիպումներ կարող են կայանալ։Պեսկովը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ երկու առաջնորդների միջև նոր անձնական բանակցությունների հնարավորությունը քննարկվելու է անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը ստանալուց հետո։«Անհրաժեշտության դեպքում որևէ բան բացառել չի կարելի, այդ թվում նաև բարձր մակարդակով շփումները, սակայն այս պահին դրա վերաբերյալ որևէ նախատեսված բան չկա»,- հստակեցրել է նա։Անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները2021 թվականի դեկտեմբերին Մոսկվան ԱՄՆ–ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի և Ռուսաստանի ու ՆԱՏՕ–ի անդամ երկրների անվտանգությունն ապահովելու միջոցների վերաբերյալ համաձայնագրերի նախագծեր է հրապարակել։ Մասնավորապես, Մոսկվան պահանջում է, որ դաշինքի ուժերը դադարեն հետխորհրդային երկրներում ռազմաբազաների կառուցումը, չմիացնեն Ուկրաինան և հրաժարվեն դեպի արևելք հետագա ընդլայնումից։Հունվարին կողմերը մի քանի անգամ խորհրդակցություններ են անցկացրել, սակայն բանակցությունները դեռ կոնկրետ լուծումների չեն հանգեցրել։Մոսկվան մտահոգություն է հայտնում, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն Ուկրաինան ռազմական պլացդարմ են դարձնում Ռուսաստանի դեմ։ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն` հարևան երկրին ներքաշում են դաշինքի մեջ, նրան սպառազինություն են մատակարարում։Ռուսաստանը բազմիցս հերքել է Ուկրաինայի նկատմամբ «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ Արևմուտքի մեղադրանքները։ ՌԴ իշխանությունները նշում են, որ երկիրը որևէ մեկին չի սպառնում և որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի։
https://arm.sputniknews.ru/20220124/nato-n-uzheghacnum-e-nerkajutjunn-areveljan-evrvopajum-ukrainaji-shurj-iravitshaki-fvonin-37886086.html
ուկրաինա
ամն
կրեմլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37475599_1105:0:3836:2048_1920x0_80_0_0_3b378d031cca9ce997d4cbea2377124e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, նատօ, ուկրաինա, ամն, կրեմլ, դմիտրի պեսկով
ռուսաստան, նատօ, ուկրաինա, ամն, կրեմլ, դմիտրի պեսկով
Կրեմլում շատ հավանական են համարում Դոնբասի վրա Ուկրաինայի հարձակումը
19:11 24.01.2022 (Թարմացված է: 19:44 24.01.2022) Ուկրաինա Ռուսաստանի «սպասվող» ներխուժման շուրջ լրատվական վակխանալիան հիստերիկ փուլ է մտնում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Դոնբասում ուկրաինացի զինվորականների կողմից սադրանքների սպառնալիքն այս պահին նախկինից ավելի մեծ է, նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Ուկրաինայի հարավ-արևելքի վրա հարձակման վտանգը։
«Վտանգ կա, և այժմ այն շատ մեծ է։ Ավելի մեծ, քան նախկինում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Դոնբասում՝ շփման գծում հսկայական թվով ուկրաինական տեխնիկա է կանգնած։
Պեսկովի կարծիքով` սա խոսում է այն մասին, որ Կիևը հարձակողական գործողությունների է նախապատրաստվում։
«Զենքի յուրաքանչյուր առանձին վերցրած միավոր, լինի դա պաշտպանողական, թե հարձակողական, Կիևում լրացուցիչ ոգեշնչում է տաք գլուխներին այդ գործողությունները սկսելու համար։ Մեզ դա չի կարող չմտահոգել»,- ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը։
Լարվածությունը Եվրոպայում աճում է
Պեսկովի կարծիքով` Արևելյան Եվրոպայում այսօր լարվածությունն աճում է տարածաշրջան ՆԱՏՕ-ի ուժերի և միջոցների տեղափոխման պատճառով։ Իրավիճակն էլ ավելի է սրվում նրանով, որ ԱՄՆ-ն ոչ հավաստի տեղեկություն է տարածում, կարծում է Կրեմլը։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի անտեսի սեփական սահմանների մոտ ՆԱՏՕ–ի ակտիվությունը։
Անվտանգության միջոցներ Ռուսաստանում
Միևնույն ժամանակ Ռուսաստանի ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր քաղաքացիների անվտանգությունն ու շահերն ապահովվեն պատշաճ մակարդակով։
Պեսկովի խոսքով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցություններ է նախաձեռնել։ Ռուսաստանը հույս ունի այս շաբաթ ԱՄՆ–ից ստանալ առաջարկներ, որոնք հետագայում կօգնեն խուսափել այնպիսի լարված իրավիճակներից, ինչպիսիք այսօր նկատվում են Եվրոպայում։
«ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների հայտարարությունները մեր նկատմամբ բացարձակ անբարյացակամ ենք համարում։ Սա այն իրականությունն է, որում գոյություն ունենք», – ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Պուտինի և Բայդենի շփումները
Միևնույն ժամանակ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև նոր հանդիպումներ դեռ նախատեսված չեն, թեև չի կարելի բացառել, որ հանդիպումներ կարող են կայանալ։
Պեսկովը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ երկու առաջնորդների միջև նոր անձնական բանակցությունների հնարավորությունը քննարկվելու է անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը ստանալուց հետո։
«Անհրաժեշտության դեպքում որևէ բան բացառել չի կարելի, այդ թվում նաև բարձր մակարդակով շփումները, սակայն այս պահին դրա վերաբերյալ որևէ նախատեսված բան չկա»,- հստակեցրել է նա։
Անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները
2021 թվականի դեկտեմբերին Մոսկվան ԱՄՆ–ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի և Ռուսաստանի ու ՆԱՏՕ–ի անդամ երկրների անվտանգությունն ապահովելու միջոցների վերաբերյալ համաձայնագրերի նախագծեր է հրապարակել։ Մասնավորապես, Մոսկվան պահանջում է, որ դաշինքի ուժերը դադարեն հետխորհրդային երկրներում ռազմաբազաների կառուցումը, չմիացնեն Ուկրաինան և հրաժարվեն դեպի արևելք հետագա ընդլայնումից։
Հունվարին կողմերը մի քանի անգամ խորհրդակցություններ են անցկացրել, սակայն բանակցությունները դեռ կոնկրետ լուծումների չեն հանգեցրել։
Մոսկվան մտահոգություն է հայտնում, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն Ուկրաինան ռազմական պլացդարմ են դարձնում Ռուսաստանի դեմ։ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն` հարևան երկրին ներքաշում են դաշինքի մեջ, նրան սպառազինություն են մատակարարում։
Ռուսաստանը բազմիցս հերքել է Ուկրաինայի նկատմամբ «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ Արևմուտքի մեղադրանքները։ ՌԴ իշխանությունները նշում են, որ երկիրը որևէ մեկին չի սպառնում և որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի։