00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Президент Армен Саркисян приветствует присутствующих во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2022
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը
Հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս։ Ըստ նրա` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ ազդելու ներքին և արտաքին քաղաքականության վրա։

Հույսերը չարդարացան, կամ նախագահը չգիտե՞ր, որ «անգլիական թագուհու» կարգավիճակում է լինելու

© Photo : official site of the President of RAԱրմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Արմեն Սարգսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Դեռ կես տարի առաջ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում հատուկենտ չվերահսկվող «կղզյակներ» էին մնացել։ Եվ բոլորս զարմանում էինք՝ ինչպե՞ս են դրանք հանդուրժում այն իշխանությունները, որոնք ակնհայտորեն ձգտում են դեպի մի հասարակարգ, որտեղ ամեն ինչ և ամեն ոք միայն իրենց են ենթարկվում։
Բայց, ինչպես Միխայիլ Գորբաչովն էր ասում, գործընթացն ի վերջո սկսվեց։ Սկզբից գնաց Երևանի քաղաքապետը, հիմա գնում է նախագահը, և ամեն ինչ կավարտվի ընդամենը մի քանի օրից, երբ կհեռանա Մարդու իրավունքների պաշտպանը։
Նախագահ, որն ընտրվեց մի երկրում, բայց շատ շուտով հայտնվեց բոլորովին այլ երկրում
Հիմա շատերն են ասում՝ բա լա′վ, Արմեն Սարգսյանը նախագահ դառնալու համաձայնությունը տալուց առաջ Սահմանադրությունը չէ՞ր կարդացել, չգիտե՞ր, որ «անգլիական թագուհու» կարգավիճակում է հայտնվելու։
Իսկապես, առաջին հայացքից բավական տարօրինակ է հնչում կիրակի օրն արված իր հայտարարության առնվազն մեկ նախադասությունը. «Ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի, նախագահական նոր ինստիտուտն ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար»: Ուշադրություն դարձրեք՝ Արմեն Սարգսյանը խոստովանում է, որ այն ժամանակ՝ 2018 թվականի գարնանը, ելնում էր ոչ թե Սահմանադրությունում ամրագրված դրույթներից, այլ իրեն արված առաջարկությունից, ըստ որի ունենալու էր «գործիքներ և հնարավորություններ»։ Հույսերը չարդարացան։ Ինչո՞ւ։
Որովհետև ամեն ինչ փոխվեց։ Իր նշանակվելուց ընդամենը երկու ամիս անց չկար այլևս իրեն առաջարկ արած ուժը, կատարվեց այն, ինչ երբեք Հայաստանում չէր եղել՝ փողոցային պայքարի միջոցով տապալվեց հին իշխանությունը, պետության ղեկավարման շատ սահմանափակ փորձ ունեցող կամ ընդհանրապես որևէ փորձ չունեցող մարդիկ ստանձնեցին կառավարման ղեկը, փորձեցին զրոյից սկսել Ղարաբաղյան բանակցությունները, «դժգույն և դժբախտ» անվանեցին այն քաղաքը, որը դարերով եղել էր հայ մշակույթի կենտրոններից մեկը, դառը պարտություն կրեցին պատերազմում և, ի վերջո, իրենց քննադատող լրատվամիջոցներին «մարմնավաճառներ» անվանեցին։

Այսինքն` պատկերացրեք, որ ձեզ նախագահ են ընտրում մի երկրում, իսկ ընդամենը մի քանի ամիս անց դուք հայտնաբերում եք, որ բոլորովին այլ մի երկրի նախագահ եք։ Չգիտեմ, միգուցե առաջիկայում շատ նոր հանգամանքներ պարզվեն, բայց այնուամենայնիվ, երևի կարելի է ենթադրել, որ երեկվա հրաժարականի հիմնական պատճառներից առնվազն մեկը հենց այս ամենն էր։

Արդյոք հնարավոր չէ՞ր սպասել մինչև նախագահական լիազորությունների ավարտը կամ գոնե մինչև նոր Սահմանադրության ընդունումը։ Իհարկե, հնարավոր էր, սակայն երևի կարելի է համաձայնել Արմեն Սարգսյանի հետ, որն իր երեկվա հայտարարությունում փաստել է. «Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին»։
Ախր, իրոք շատ դժվար է պատկերացնել, որ զսպումների և հակակշիռների արդյունավետ մեխանիզմ հնարավոր է ստեղծել ոչ թե բարյացակամ ու շահագրգիռ երկխոսության, այլ հանրահավաքներում ցուցադրաբար թափահարվող մուրճի ու սպառնալից զգուշացումների միջոցով, որոնցից ամենամեղմը երևի «պատին ծեփելն» ու «ասֆալտին փռելն» է։ Չէ՞ որ այդ դեպքում «զսպել» հասկացությունը բոլորովին այլ երանգ է ստանում, սկսում է ասոցացվել «մեկուսացման» հետ։
Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը
Արմեն Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ. «Հետքի» հետաքննությունը
Եվ, հետադարձ հայացք ձգելով 30 տարվա մեր փորձին, երևի կարելի է արդեն ամփոփել. յուրատեսակ փորձադաշտ դարձրինք մեր հարազատ երկիրը՝ ամենասկզբում ընդհանրապես նախագահ չունեինք, հետո դարձանք նախագահական, ապա վերածվեցինք կիսանախագահականի և, ի վերջո, Հայաստանում ձևավորվեց պառլամենտական, Արցախում՝ սուպերնախագահական համակարգ։ Այսինքն` փորձարկեցինք բոլոր հնարավոր ձևերը, աշխարհում հայտնի բոլոր տարբերակները։
Արդյունքը, ինչպես տեսնում ենք, մեղմ ասած մխիթարական չէ։ Դե ի՞նչ, անելանելի իրավիճակներ չկան՝ եկեք վերադառնանք այն բանին, ինչից սկսել էինք՝ պետություն ընդհանրապես առանց նախագահի։ Ու վաղն ամեն ինչ կսկսվի նորից։
Լրահոս
0