https://arm.sputniknews.ru/20220124/dadivanqi-hvogevvorakannery-pargevatrvel-en-erakhtagitutjun-medalvov-37911097.html
Դադիվանքի հոգևորականները պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով
Դադիվանքի հոգևորականները պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով
Sputnik Արմենիա
Արտակ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ վերջիվերջո Արցախի կարգավիճակի ու անվտանգության հարցը կստանա արդարացի լուծում: 24.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-24T20:37+0400
2022-01-24T20:37+0400
2022-01-24T20:40+0400
արցախ
մեդալ
դադիվանք
արտակ բեգլարյան
հոգևորական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25360337_0:0:1600:901_1920x0_80_0_0_9fa093b6297cf4b5fdb4cb7d02a18864.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 24-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ միասին ընդունել է Դադիվանք վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականացրած հոգևորականների մի մասին, որոնք շուրջ ութամսյա ծառայությունից հետո վերադարձել են հերթափոխից: Տեղեկությունը հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։Պետական նախարարը, բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի դերակատարությունը հոգևոր պայքարի առաջնագծում, ընդգծել է հատկապես հոգևոր ամենակարևոր արժեքները պահպանելու հարցում ստանձնած առաքելությունը: Արտակ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ, վերջիվերջո, և՛ Դադիվանքի, և՛ առհասարակ Արցախի կարգավիճակի ու անվտանգության հարցը կստանա արդարացի լուծում:Հետպատերազմյան դժվարին պայմաններում Դադիվանքի վանական համալիրում անձնուրացաբար հոգևոր-ծիսական արարողություններ կատարելու, վանքախնամ աշխատանքներ իրականացնելու համար «Երախտագիտություն» մեդալով են պարգևատրվել երկու աբեղա և 3 սարկավագ: Պետական պարգևները հանձնել է Արտակ Բեգլարյանը։
https://arm.sputniknews.ru/20211110/lav-lureri-enq-spasum-ter-vrtanesyepiskvopvos-abrahamjany-dadivanqi-masin-35195073.html
դադիվանք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25360337_108:0:1531:1067_1920x0_80_0_0_2e580ad55b5de5914a8005e6b95af09c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, մեդալ, դադիվանք, արտակ բեգլարյան, հոգևորական
արցախ, մեդալ, դադիվանք, արտակ բեգլարյան, հոգևորական
Դադիվանքի հոգևորականները պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով
20:37 24.01.2022 (Թարմացված է: 20:40 24.01.2022) Արտակ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ վերջիվերջո Արցախի կարգավիճակի ու անվտանգության հարցը կստանա արդարացի լուծում:
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 24-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ միասին ընդունել է Դադիվանք վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականացրած հոգևորականների մի մասին, որոնք շուրջ ութամսյա ծառայությունից հետո վերադարձել են հերթափոխից:
Տեղեկությունը հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Պետական նախարարը, բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի դերակատարությունը հոգևոր պայքարի առաջնագծում, ընդգծել է հատկապես հոգևոր ամենակարևոր արժեքները պահպանելու հարցում ստանձնած առաքելությունը: Արտակ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ, վերջիվերջո, և՛ Դադիվանքի, և՛ առհասարակ Արցախի կարգավիճակի ու անվտանգության հարցը կստանա արդարացի լուծում:
Հետպատերազմյան դժվարին պայմաններում Դադիվանքի վանական համալիրում անձնուրացաբար հոգևոր-ծիսական արարողություններ կատարելու, վանքախնամ աշխատանքներ իրականացնելու համար «Երախտագիտություն» մեդալով են պարգևատրվել երկու աբեղա և 3 սարկավագ: Պետական պարգևները հանձնել է Արտակ Բեգլարյանը։