https://arm.sputniknews.ru/20220122/voghbergakan-depq-erevanum-tghamardn-inqnaspan-e-eghel-nra-din-hajtnaberel-e-hajry-37841073.html
Ողբերգական դեպք Երևանում. տղամարդն ինքնասպան է եղել, նրա դին հայտնաբերել է հայրը
Ողբերգական դեպք Երևանում. տղամարդն ինքնասպան է եղել, նրա դին հայտնաբերել է հայրը
Sputnik Արմենիա
38-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել խոհանոցային դանակով։ 22.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-22T16:53+0400
2022-01-22T16:53+0400
2022-01-22T16:54+0400
հայաստան
ինքնասպանություն
տղամարդ
երևան
դավթաշեն
հայր
որդի
https://cdn.am.sputniknews.ru/img/2230/73/22307368_0:120:1280:840_1920x0_80_0_0_7c04ffe79ddb4a54a83397c57c58527b.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Այսօր Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ հաղորդագրության` ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մաշտոցի բաժինն ու Դավթաշենի բաժանմունքը ահազանգ են ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։Ոստիկանները նշված թաղամասի շենքերից մեկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձախ կրծքավանդակի հատվածում ստացած վնասվածքով։Ոստիկանները պարզել են՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 38-ամյա Լևոն Գ.-ն էր, որին այդ վիճակում հայտնաբերել է հայրը։ Նա մտել է ննջասենյակ ու անկողնում տեսել որդուն։Տղամարդն ինքնասպանություն է գործել խոհանոցային դանակով։Հայրը զանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկներն արձանագրել են որդու մահը։Երևանում 20-ամյա աղջիկը նետվել է շենքի պատուհանից. վիճակը ծայրահեղ ծանր էԿայքի տեղեկություններով՝ մահացածն ամիսներ առաջ էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, զբաղվում էր շինարարական գործունեությամբ, բարեկամների և ընկերների շրջապատում դրական էր բնութագրվում։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, խոհանոցային դանակն էլ քննիչն առգրավել է։Երևանում ցրտահարված տղամարդու դի են հայտնաբերել
երևան
դավթաշեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2230/73/22307368_0:0:1280:960_1920x0_80_0_0_4559db7051c624c7476e6d31ec95fb9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ինքնասպանություն, տղամարդ, երևան, դավթաշեն, հայր, որդի
հայաստան, ինքնասպանություն, տղամարդ, երևան, դավթաշեն, հայր, որդի
Ողբերգական դեպք Երևանում. տղամարդն ինքնասպան է եղել, նրա դին հայտնաբերել է հայրը
16:53 22.01.2022 (Թարմացված է: 16:54 22.01.2022) 38-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել խոհանոցային դանակով։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Այսօր Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մաշտոցի բաժինն ու Դավթաշենի բաժանմունքը ահազանգ են ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։
Ոստիկանները նշված թաղամասի շենքերից մեկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձախ կրծքավանդակի հատվածում ստացած վնասվածքով։
Ոստիկանները պարզել են՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 38-ամյա Լևոն Գ.-ն էր, որին այդ վիճակում հայտնաբերել է հայրը։ Նա մտել է ննջասենյակ ու անկողնում տեսել որդուն։
Տղամարդն ինքնասպանություն է գործել խոհանոցային դանակով։
Հայրը զանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկներն արձանագրել են որդու մահը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ամիսներ առաջ էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, զբաղվում էր շինարարական գործունեությամբ, բարեկամների և ընկերների շրջապատում դրական էր բնութագրվում։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, խոհանոցային դանակն էլ քննիչն առգրավել է։