00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով

© Photo / official site of the Prime minister of RAՊուտինն ու Փաշինյանը
Պուտինն ու Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2022
Պուտինն ու Փաշինյանը
Բաժանորդագրվել
Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված հարցերը:

Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։
Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը` քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները:
Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը հակիրճ տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ բանակցությունների ընթացքի մասին:
Հիշեցնենք` նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։
Հայտարարվեց, որ պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Լրահոս
0