https://arm.sputniknews.ru/20220122/pashtvonatar-andzanc-uzum-em-zgushacnel-tatvojann-andradardzav--aleqsanjani-hajtararutjany-37832343.html
Պաշտոնատար անձանց ուզում եմ զգուշացնել. Թաթոյանն անդրադարձավ Ալեքսանյանի հայտարարությանը
Պաշտոնատար անձանց ուզում եմ զգուշացնել. Թաթոյանն անդրադարձավ Ալեքսանյանի հայտարարությանը
Sputnik Արմենիա
ՔՊ–ական պատգամավորը ԱԺ ամբիոնից լրագրողներին անվանել էր «վերբալ-մարմնավաճառներ»։ Լրագրողական կազմակերպությունները պահանջել են, որ պատգամավորը ներողություն... 22.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-22T12:37+0400
2022-01-22T12:37+0400
2022-02-09T16:24+0400
արման թաթոյան
լրագրող
վահագն ալեքսանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34944405_0:84:1600:984_1920x0_80_0_0_2093711157bb0a5c4533ad0f3209558f.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պետք է ներողություն խնդրի լրագրողների հասցեին ասած իր խոսքի համար։ Թաթոյանն այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց, որ ամբողջությամբ համակարծիք է լրագրողական կազմակերպությունների հայտարարության հետ, որում վերջիններս ներողություն են պահանջում։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հունվարի 20-ին ԱԺ նիստում, խոսելով հեռուստաեթերի բովանդակության մասին, ասել էր, որ ատելության խոսքը գերակշռող է դարձել վարչապետի, նրա կնոջ ու երեխաների հանդեպ․ «Ամենօրյա ատելության քարոզ է՝ գումարի դիմաց։ Շատերը չեն կարողացել տարբերակել և գիտակցել, որ իրենք ոչ թե վերբալ-մարմնավաճառ են, այլ լրագրող։ Թող ներեն ինձ այդ մասնագիտության իրական կրողները, բայց այդպիսիք հեռուստաեթերում ԳՇ պետին հրավիրում էին տանկերը մտցնել Երևան, որովհետև անբարոյական են․․․ վերբալ մարմնավաճառությունը ՀՀ-ում ավելի թանկ հաճույք է, քան սովորականը»։Հոգեբուժարաններում կիրառում են ժամկետանց ու անընդունելի դեղեր. ԹաթոյանՆրա հայտարարությունից հետո լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և պահանջել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակային դիրքորոշում արտահայտի ու գնահատական տա Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին ուղղված վիրավորանքի վերաբերյալ։ Նշվում է, որ գնահատականի բացակայությունը դիտարկվելու է որպես տվյալ քաղաքական ուժի լուռ համաձայնություն և նման հռետորաբանության խրախուսում։Նախկին նախարարները հոգեբուժարաններով չեն զբաղվել. Արման Թաթոյանը նոր զեկույց է ներկայացրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34944405_89:0:1512:1067_1920x0_80_0_0_98485bb3bb33351b88885cbd3b774930.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան, լրագրող, վահագն ալեքսանյան
արման թաթոյան, լրագրող, վահագն ալեքսանյան
Պաշտոնատար անձանց ուզում եմ զգուշացնել. Թաթոյանն անդրադարձավ Ալեքսանյանի հայտարարությանը
12:37 22.01.2022 (Թարմացված է: 16:24 09.02.2022) ՔՊ–ական պատգամավորը ԱԺ ամբիոնից լրագրողներին անվանել էր «վերբալ-մարմնավաճառներ»։ Լրագրողական կազմակերպությունները պահանջել են, որ պատգամավորը ներողություն խնդրի լրագրողներից։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պետք է ներողություն խնդրի լրագրողների հասցեին ասած իր խոսքի համար։ Թաթոյանն այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց, որ ամբողջությամբ համակարծիք է լրագրողական կազմակերպությունների հայտարարության հետ, որում վերջիններս ներողություն են պահանջում։
«Ուզում եմ բոլոր պաշտոնատար անձանց զգուշացնել, որ լրագրողների ու նրանց աշխատանքի հետ կապված ընդհանրական որակումները լուրջ վնաս են հասցնում մեր երկրի ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին», - ասաց Թաթոյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հունվարի 20-ին ԱԺ նիստում, խոսելով հեռուստաեթերի բովանդակության մասին, ասել էր, որ ատելության խոսքը գերակշռող է դարձել վարչապետի, նրա կնոջ ու երեխաների հանդեպ․ «Ամենօրյա ատելության քարոզ է՝ գումարի դիմաց։ Շատերը չեն կարողացել տարբերակել և գիտակցել, որ իրենք ոչ թե վերբալ-մարմնավաճառ են, այլ լրագրող։ Թող ներեն ինձ այդ մասնագիտության իրական կրողները, բայց այդպիսիք հեռուստաեթերում ԳՇ պետին հրավիրում էին տանկերը մտցնել Երևան, որովհետև անբարոյական են․․․ վերբալ մարմնավաճառությունը ՀՀ-ում ավելի թանկ հաճույք է, քան սովորականը»։
Նրա հայտարարությունից հետո լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և պահանջել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակային դիրքորոշում արտահայտի ու գնահատական տա Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին ուղղված վիրավորանքի վերաբերյալ։ Նշվում է, որ գնահատականի բացակայությունը դիտարկվելու է որպես տվյալ քաղաքական ուժի լուռ համաձայնություն և նման հռետորաբանության խրախուսում։