00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերը

© REUTERS / DADO RUVICՕմիկրոն
Օմիկրոն - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2022
Օմիկրոն
Բաժանորդագրվել
Ասում են` «Օմիկրոնով» հեշտ է վարակվել, և ընթացքն էլ թեթև է, դա կորոնավիրուսի վերջին մանրէահիմքն է, որից հետո հիվանդությունը կվերանա։ Այս և մյուս միֆերը ցրել է բժշկական ոլորտի փորձագետ Լարիա Պոպովիչը։
Կորոնավիրուսի նոր տեսակի ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, սակայն հանրության շրջանում արդեն իսկ «Օմիկրոնի» և դրա ցածր մահացության մասին որոշակի կարծիք է ձևավորել։ Արդյոք դա այդպե՞ս է։ «Սոբեսեդնիկի» հետ զրույցում նոր մանրէահիմքի մասին միֆերի վերաբերյալ պարզաբանումներ է արել Ռուսաստանի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի առողջապահության ինստիտուտի տնօրեն Լարիսա Պոպովիչը։
Միֆ N1. «Օմիկրոնով» վարակվելը հեշտ է, բայց ընթացքը թեթև է
Փորձագետն ասում է, որ ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում որևէ բան միանշանակ պնդել հնարավոր չէ։ Հատկապես դա վերաբերում է կորոնավիրուսին, որը վնասում է իմունային համակարգը, իսկ դա նշանակում է, որ կախված է կոնկրետ մարդու օրգանիզմից։ Ճիշտ չէ այն պնդումը, թե «Օմիկրոնով» վարակվելու դեպքում հիվանդությունն ավելի թեթև ընթացք է ունենում։ Որոշ դեպքերում հիվանդությունը կարող է բավական ծանր ընթացք ունենալ։ «Օմիկրոնով» վարակվում են նույնիսկ երեխաները, ընդ որում` ծանր հետևանքներով, ինչը չի եղել «ուհանյան» վիրուսի դեպքում։ Գուցե հիվանդությունն ավելի թեթև է լինում այնտեղ, որտեղ բարձր է պատվաստվածների տոկոսը։
940 նոր դեպք, ոչ մի մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
«Մեզ միայն մի բան է հստակ հայտնի, որ այս վիրուսի շտամն ավելի վարակիչ է», – նշում է փորձագետը։
Միֆ N2. Սա կորոնավիրուսի վերջին մանրէահիմքն է, «Օմիկրոնից» հետո հիվանդությունը կվերանա
Բուժհաստատություն - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
«Օմիկրոնի» ախտանշանները. ո՞ր դեպքում է պետք դիմել բժշկի
Լարիսա Պոպովիչի խոսքով` դա այդպես չէ։ Մանրէահիմքը շարունակում է մուտացիաների ենթարկվել, բայց հայտնի չէ` որ ուղղությամբ։
«Մենք տեսանք, որ Ճապոնիայում որոշակի ժամանակով վերացան վիրուսի դրսևորումները, այնուհետև կրկին հայտնվեցին։ Միակ բանը, ինչ մեզ սովորեցրեց համավարակի երրորդ տարին, այն է, որ կանխատեսումները չեն իրականանում։ Յուրաքանչյուր հաջորդ ալիքը վարակների ավելի մեծ ծավալ է առաջացնում», – ասել է մասնագետը։
Միֆ N3. «Օմիկրոնից» մահանալու հավանականությունն ավելի քիչ է
«Օմիկրոնով» վարակվածների մահացության ցուցանիշը տարբեր է` Եմենում` 19%, Սինգապուրում` 0,1%։ Ամեն բան կախված է նրանից, թե որքան բարեխղճորեն կատարվում հակահամաճարակային պահանջները։ «Բայց եթե ուզում եք հավատալ, որ ավելի հեշտ է լինելու, խնդիր չկա։ Միշտ պետք է լավատես լինել և պահպանել բարձր տրամարդությունը։ Դա օգնում է», – հավելել է Պոպովիչը։
Կորոնավարակվածության ևս մեկ հզոր ալիք է սպասում. Մանուկյանը` օմիկրոն շտամի տարածվածության մասին - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
ՌԱԴԻՈ
«Օմիկրոնն» ավելի շատ երեխաներին ու երիտասարդներին է ախտահարում. սրտաբան
Միֆ N4. Պատվաստանյութն անզոր է «Օմիկրոնի» նկատմամբ
Փորձագետի խոսքով` այս կամ այն պատվաստանյութի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչի հենքի վրա է այն արվել։ Մասնավորապես ուսումնասիրությունները ցույց են տվել «Սպուտնիկի» բարձր արդյունավետությունը` ոչ պակաս, քան 77% պաշտպանություն։ Շատ բան կախված է նրանից, թե ինչ է ընտրվել որպես հակագեն` տարր, որը իմունային պատասխան է առաջացնում։ Եթե այն հաջող է ընտրվել, դեղամիջոցը պահպանում է իր արդյունավետությունը։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
«Սպուտնիկ V»–ն «Pfizer»–ից կրկնակի շատ հակամարմիններ է ապահովում «Օմիկրոնի» նկատմամբ
Միֆ N5. Կորոնավիրուսի նոր տարբերակներից պաշտպանվելու համար պետք է վերապատվաստվել
«Ոչ մի դեպքում վերապատվաստումները չի կարելի չարաշահել»,– ասում է Լարիսա Պոպովիչը։ Պատվաստման համար նորմալ ժամանակահատվածը 6 ամիս անց է։
Ըստ նրա` պատվաստման չափաբաժինների մեծ քանակը կարող է «գերլարել» իմունային համակարգը, և բարձրացնել մարդու խոցելիությունը մյուս ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ։
Ինչ հետևանքներ կարող է ունենալ կորոնավիրուսը տղամարդկանց համար
Նա հիշեցրել է նաև, որ պետք է պահպանել ուժերը, ամրապնդել իմունիտետը, լավ քնել, ճիշտ սնվել, զբոսնել մաքուր օդին. այն խորհուրդները, որոնք ժամանակին մեզ տվել են մեր տատերը, արդիական են նաև այսօր։
Մոսկվայի Մ․Ժադկեվիչի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2022
Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»
Լրահոս
0