00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոչընդոտվել է ՄԱԿ–ի կողմից օգնության տրամադրումը ԼՂ–ից տեղահանվածներին. Մհեր Մարգարյան

© Photo : UN Photo/Loey FelipeՄհեր Մարգարյան
Մհեր Մարգարյան - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2022
Մհեր Մարգարյան
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը նշել է, որ ՀՀ–ն կարևորում է Միավորված ազգերի կազմակերպության հետևողական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույց է ներկայացրել։
Նա նշել է, որ գլխավոր քարտուղարի` միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման վերաբերյալ կոչը անհապաղ գլոբալ հրադադարի մասին, որը հաստատվել է Անվտանգության խորհրդի 2532 (2020) և 2565 (2021) բանաձևերով, կարևոր նախաձեռնություն էր ամենախոցելի խավին մարդասիրական հասանելիություն և օգնություն տրամադրելու համար:

«Ցավոք, միջազգային հանրության ճնշող աջակցությունը բանաձևերին չկարողացավ հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը աշխարհի տարբեր մասերում։ Ընդհակառակը` մեր տարածաշրջանում 2020 թվականի աշնանը բախվեցինք Լեռնային Ղարաբաղի դեմ դաժան ագրեսիայի, որն ավերեց ամբողջական համայնքներ՝ պատճառ դառնալով բազմաթիվ զոհերի, հազարավոր տեղահանվածների, ավերելով կարևոր ենթակառուցվածքները և մեծ հումանիտար ճգնաժամ։ Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության խոչընդոտումն ու քաղաքականացումը մինչ օրս խոչընդոտել է տուժած մարդկանց ՄԱԿ-ի համապարփակ օգնության տրամադրումը»,– ասել է Մարգարյանը։

Նրա խոսքով՝ այս համատեքստում Հայաստանը կարևորում է գլխավոր քարտուղարի և Միավորված ազգերի կազմակերպության հետևողական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն մանդատային ձևաչափի կենտրոնական դերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը նպաստելու գործում։
Մարգարյանն ընդգծել է, որ ՄԱԿ–ը պետք է կենտրոնացնի իր ջանքերը ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների հետևանքները օրինականացնելու մանիպուլյացիաների փորձերի դեմ՝ հակազդելու կեղծ պատմություններին, էթնիկ և կրոնական հողի վրա բռնություններին։
Լրահոս
0