https://arm.sputniknews.ru/20220122/haskacanq-vor-hajastany-karvogh-e-veranal-spjurqahajeri-krtakan-nakhagitsy-sjuniqum-37765154.html
«Հասկացանք, որ Հայաստանը կարող է վերանալ». սփյուռքահայերի կրթական նախագիծը Սյունիքում
«Հասկացանք, որ Հայաստանը կարող է վերանալ». սփյուռքահայերի կրթական նախագիծը Սյունիքում
Sputnik Արմենիա
Սյունիքի Կոռնիձոր գյուղում դեռևս արցախյան առաջին պատերազմի տարիներին լքված տունը սփյուռքահայ երիտասարդների ձեռամբ վերածվելու է ԿոռնիՏուն անունով կենտրոնի... 22.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-22T09:28+0400
2022-01-22T09:28+0400
2022-01-22T15:02+0400
սյունիք
սփյուռք
երիտասարդ
նախագիծ
ծրագիր
որոտան
կոռնիձոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/14/37765011_0:68:1100:687_1920x0_80_0_0_819207b34447b5a6cb50d6e7e7330555.jpg
Հայաստանում պետք է զարգացնել ոչ թե Երևանը, այլ սահմանային բնակավայրերը։ Այս հարցում համոզված են սփյուռքահայ երիտասադրներ Մեթյու Սահակյանը և Նարեկ Ղազարյանը։ Մեթյուն ծնվել, մեծացել է Փարիզում, Նարեկը` Սան–Ֆրանցիսկոյում։ Երկուսն էլ իրենց երիտասարդ տարիներին տեղափոխվել են Հայաստան ու հիմնավորվել այստեղ, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո միավորել ուժերը՝ Արցախից տեղահանված հայրենակիցներին օգտակար լինելու նպատակով։ Մեթյուի և իր կնոջ՝ Արազի (նույնպես սփյուռքահայ է) ղեկավարած All for Armenia կազմակերպությունը հիմնվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը։ Կազմակերպության հիմնական անելիքն այդ ժամանակ Արցախից Հայաստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության օգնություն տրամադրելն էր։ Այդպես էլ հայտնվեցին Սյունիքի Կոռնիձոր գյուղում։ Հոկտեմբերի կեսն էր։«Կուբաթլուն (Որոտան) կպած էր գյուղին, այնտեղ ծանր մարտեր էին գնում ու դրսից գյուղ գրեթե մարդ չէր գալիս։ Մենք էլ մտածում էինք՝ մանավանդ, որ ոչ մեկը չի գնում էս գյուղ, մենք պիտի գնանք։ Այդ ժամանակ արդեն մտածում էի, որ գյուղում արժե ինչ–֊որ նախագիծ անել՝ դեռ չիմանալով, թե նրան ինչ ապագա է սպասում»,–հիշում է Մեթյուն։Պատերազմից առաջ Կոռնիձորը ադրբեջանական սահմանից 103 կմ հեռու էր, իսկ հիմա ադրբեջանցիների մոտակա հենակետից ընդամենը 1 կմ է հեռու։ Մեթյույի և Նարեկի կազմակերպությունները՝ All for Armenia-ն և Miaseen-ը, որոշեցին, որ քանի որ այս գյուղը սահման է դարձել, ուրեմն ապագան այս գյուղի ձեռքում է, և հենց այն պետք է հզորացնել։«Կոռնիձորը վերջին գյուղերից է Սյունիքում, ուրեմն պետք է մեր առաջնահերթությունների մեջ լինի »,–ասում է Նարեկը։ «Երեխես մեծանա` ինչ կմտածի». ի՞նչ են ասում պատերազմից հետո երկրից գնացողներն ու եկողներըՄեթյուն նշում է՝ պատերազմից հետո նախագծեր իրականացնելն ավելի բարդ է, քան պատերազմի օրերին, քանի որ ադրենալինն իջնում է ու մարդիկ պատրաստ չեն այնքան շատ աշխատել, որքան կռվի օրերին էր։ Բայց երիտասարդները հստակ որոշել էին Կոռնիձորում հիմնավոր բան ստեղծել, և գալիս է ԿոռնիՏան գաղափարը։ԿոռնիՏանը տեղացի երեխաները հաճախելու են սեմինարների, որոնք անցկացվելու են սփյուռքահայ կամավորների կողմից, սովորելու են ծրագրավորում, ռոբոտաշինություն, ինքնակենսագրականների պատրաստում, լուսանկարչություն, տեսագրություն, անգլերեն և այլն։«Ստեղծված հարաբերությունները արդյունավետ են թե՛ սփյուռքի, թե՛ գյուղի ժողովրդի ապագայի համար։ Մենք ուզում ենք սփյուռքահայերին զգալ տալ սահմանը և հասկանալ, թե ինչն է վտանգված, մենք բառացիորեն Արցախի դռների մոտ ենք, երբ գտնվում ենք Կոռնիձորում: Ինչո՞ւ է սփյուռքը շահագրգռված գալ այստեղ։ Որովհետև պատերազմից հասկացան, որ Հայաստանը կարող է վերանալ», ֊ ասում է Մեթյուն։Կռվողին ելակի չէր կարելի սովորեցնել․ զինվորականները պատասխանում են պատերազմի ծնած հարցերինՆախագիծն իրականացնողներն ասում են, որ իրենց գլխավոր նպատակն այն է, որ կոռնիձորցին մնա իր գյուղում ու մտածի՝ ինչո՞ւ երեխային ուղարկի Երևան, եթե նույն դասընթացները կան կողքի տանը։ Գյուղում այժմ 200-ից ավելի երեխա և երիտասարդ կան, որոնք անմիջապես կօգտվեն ծրագրից։ԿոռնիՏունը պատրաստ կլինի 2022-ի վերջին, այժմ դրամահավաք է իրականացվում, վերջնարդյունքը 60 հազար դոլարն է։ Հիմնական նվիրատվությունները կազմակերպությունը ստանում է ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Կանադայի, Շվեյցարիայի և Գերմանիայի հայերից։
https://arm.sputniknews.ru/20210905/gexamasatr-ishxanutyun-hakob-avettyan-28897820.html
սյունիք
որոտան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Ժաննա Պողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1078/54/10785441_0:49:999:1049_100x100_80_0_0_2c2c183b7d323507eef7ffd8daf7f251.jpg
Ժաննա Պողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1078/54/10785441_0:49:999:1049_100x100_80_0_0_2c2c183b7d323507eef7ffd8daf7f251.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/14/37765011_17:0:1022:754_1920x0_80_0_0_98e6b7b8f568af0a38e85423ddf77afc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ժաննա Պողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1078/54/10785441_0:49:999:1049_100x100_80_0_0_2c2c183b7d323507eef7ffd8daf7f251.jpg
սյունիք, սփյուռք, երիտասարդ, նախագիծ, ծրագիր, որոտան, կոռնիձոր
սյունիք, սփյուռք, երիտասարդ, նախագիծ, ծրագիր, որոտան, կոռնիձոր
«Հասկացանք, որ Հայաստանը կարող է վերանալ». սփյուռքահայերի կրթական նախագիծը Սյունիքում
09:28 22.01.2022 (Թարմացված է: 15:02 22.01.2022) Սյունիքի Կոռնիձոր գյուղում դեռևս արցախյան առաջին պատերազմի տարիներին լքված տունը սփյուռքահայ երիտասարդների ձեռամբ վերածվելու է ԿոռնիՏուն անունով կենտրոնի, որտեղ տեղի երեխաներն ու երիտասարդները կրթական ծրագրեր կանցնեն։
Հայաստանում պետք է զարգացնել ոչ թե Երևանը, այլ սահմանային բնակավայրերը։ Այս հարցում համոզված են սփյուռքահայ երիտասադրներ Մեթյու Սահակյանը և Նարեկ Ղազարյանը։ Մեթյուն ծնվել, մեծացել է Փարիզում, Նարեկը` Սան–Ֆրանցիսկոյում։ Երկուսն էլ իրենց երիտասարդ տարիներին տեղափոխվել են Հայաստան ու հիմնավորվել այստեղ, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո միավորել ուժերը՝ Արցախից տեղահանված հայրենակիցներին օգտակար լինելու նպատակով։ Մեթյուի և իր կնոջ՝ Արազի (նույնպես սփյուռքահայ է) ղեկավարած All for Armenia կազմակերպությունը հիմնվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը։ Կազմակերպության հիմնական անելիքն այդ ժամանակ Արցախից Հայաստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության օգնություն տրամադրելն էր։ Այդպես էլ հայտնվեցին Սյունիքի Կոռնիձոր գյուղում։ Հոկտեմբերի կեսն էր։
«Կուբաթլուն (Որոտան) կպած էր գյուղին, այնտեղ ծանր մարտեր էին գնում ու դրսից գյուղ գրեթե մարդ չէր գալիս։ Մենք էլ մտածում էինք՝ մանավանդ, որ ոչ մեկը չի գնում էս գյուղ, մենք պիտի գնանք։ Այդ ժամանակ արդեն մտածում էի, որ գյուղում արժե ինչ–֊որ նախագիծ անել՝ դեռ չիմանալով, թե նրան ինչ ապագա է սպասում»,–հիշում է Մեթյուն։
Պատերազմից առաջ Կոռնիձորը ադրբեջանական սահմանից 103 կմ հեռու էր, իսկ հիմա ադրբեջանցիների մոտակա հենակետից ընդամենը 1 կմ է հեռու։ Մեթյույի և Նարեկի կազմակերպությունները՝ All for Armenia-ն և Miaseen-ը, որոշեցին, որ քանի որ այս գյուղը սահման է դարձել, ուրեմն ապագան այս գյուղի ձեռքում է, և հենց այն պետք է հզորացնել։
«Կոռնիձորը վերջին գյուղերից է Սյունիքում, ուրեմն պետք է մեր առաջնահերթությունների մեջ լինի »,–ասում է Նարեկը։
Մեթյուն նշում է՝ պատերազմից հետո նախագծեր իրականացնելն ավելի բարդ է, քան պատերազմի օրերին, քանի որ ադրենալինն իջնում է ու մարդիկ պատրաստ չեն այնքան շատ աշխատել, որքան կռվի օրերին էր։ Բայց երիտասարդները հստակ որոշել էին Կոռնիձորում հիմնավոր բան ստեղծել, և գալիս է ԿոռնիՏան գաղափարը։
«Վերցրել ենք երկհարկանի տուն, որը հրետակոծվել է դեռ առաջին պատերազմի ժամանակ ու 30 տարի լքված վիճակում էր։ Տան երկրորդ հարկում մնալու են մեր կամավորները՝ սփյուռքահայ երիտասարդներ, որոնք ուզում են աջակցել իրենց հայրենիքին Երևանից դուրս։ Իսկ առաջին հարկում լինելու են ուսուցման դասարաններ և լաբորատորիաներ», ֊ ասում է Մեթյուն։
ԿոռնիՏանը տեղացի երեխաները հաճախելու են սեմինարների, որոնք անցկացվելու են սփյուռքահայ կամավորների կողմից, սովորելու են ծրագրավորում, ռոբոտաշինություն, ինքնակենսագրականների պատրաստում, լուսանկարչություն, տեսագրություն, անգլերեն և այլն։
«Ստեղծված հարաբերությունները արդյունավետ են թե՛ սփյուռքի, թե՛ գյուղի ժողովրդի ապագայի համար։ Մենք ուզում ենք սփյուռքահայերին զգալ տալ սահմանը և հասկանալ, թե ինչն է վտանգված, մենք բառացիորեն Արցախի դռների մոտ ենք, երբ գտնվում ենք Կոռնիձորում: Ինչո՞ւ է սփյուռքը շահագրգռված գալ այստեղ։ Որովհետև պատերազմից հասկացան, որ Հայաստանը կարող է վերանալ», ֊ ասում է Մեթյուն։
Նախագիծն իրականացնողներն ասում են, որ իրենց գլխավոր նպատակն այն է, որ կոռնիձորցին մնա իր գյուղում ու մտածի՝ ինչո՞ւ երեխային ուղարկի Երևան, եթե նույն դասընթացները կան կողքի տանը։ Գյուղում այժմ 200-ից ավելի երեխա և երիտասարդ կան, որոնք անմիջապես կօգտվեն ծրագրից։
ԿոռնիՏունը պատրաստ կլինի 2022-ի վերջին, այժմ դրամահավաք է իրականացվում, վերջնարդյունքը 60 հազար դոլարն է։ Հիմնական նվիրատվությունները կազմակերպությունը ստանում է ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Կանադայի, Շվեյցարիայի և Գերմանիայի հայերից։