00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ ոք չի կարող հերքել, որ «ոչ պիտանի» հրթիռները պատերազմի ժամանակ օգտագործվել են. Սարգսյան

© Sputnik / Aram NersesyanАдвокат Ерем Саркисян
Адвокат Ерем Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2022
Բաժանորդագրվել
Փաստաբանի կարծիքով՝ իր պաշտպանյալներին կարելի է առնվազն գրավի դիմաց ազատ արձակել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ոչ ոք չի կարող հերքել, որ այսպես կոչված «ոչ պիտանի» հրթիռները պատերազմի ժամանակ կրակվել են։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով ՝ «անորակ հրթիռների» գործի նախաքննությունն ավարտվել է, և գործով մեղադրյալների հետագա կալանավորման որևէ հիմք չկա։ Մեղադրյալների կողմից քննության վրա ազդելու հնարավորությունը, որի մասին խոսում է մեղադրող կողմը, այլևս չկա, իսկ վկաների վրա ճնշում գործադրելու հնարավորությունը դատավարական այս փուլում նվազագույն է։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր
Սարգսյանը նշեց, որ, օրինակ, նույն քրեական գործով անցնող գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանն ազատության մեջ է և նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառվել։
«Ես կարծում եմ, որ ճիշտ է, որ Դավթյանի նկատմամբ դա չի արվել, քանի որ ոչ մի հիմք չկա։ Բայց նույն տրամաբանությամբ ինչու Ավետիք Մուրադյանը (ԶՈւ ավիացիայի նախկին պետ - խմբ.) չպետք է ազատության մեջ լինի»- ասել է Սարգսյանը։
Փաստաբանի կարծիքով ՝ իր պաշտպանյալներին առնվազն կարելի է գրավի դիմաց ազատ արձակել։
Ավելին, Սարգսյանը նշել է, որ օրինակ Ավետիք Մուրադյանին մեղադրում են այն բանում, որ հրթիռներն անսարք են եղել, բայց չէ՞ որ դրանք օգտագործվել են պատերազմի ժամանակ։
Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում  քննում է «անորակ հրթիռների» գործը, որով որպես մեղադրյալ անցնում են Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը։ - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Դատախազության դիրքորոշումը զավեշտալի է. Դավիթ Տոնոյանի փաստաբան
«Այդ հրթիռները կրակվել են և պիտանի են եղել պատերազմի ժամանակ։ Բոլորը գիտեն այդ մասին, ոչ ոք դա հերքել չի կարող։ Հիմա փորձում են շեշտը դնել այն բանի վրա, որ հրթիռները անորակ էին», - ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով`տպավորություն է ստեղծվում, թե կալանքը պատժի միջոց է։
Ինչ վերաբերում է նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ՔՊ–ական պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությանը, ապա փաստաբանի խոսքով, անտրամաբանական կլինի, եթե դատարանը մերժի դա:
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Վարչապետը տեղեկատվության պակաս չի ունեցել. Դավիթ Տոնոյանն անակնկալներ է խոստանում
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին։
Լրահոս
0