https://arm.sputniknews.ru/20220121/rd-agn-n-asel-e-inchy-knpasti-erevani-ev-baqvi-mijev-haraberutjunneri-kargavvormany-37793354.html
ՌԴ ԱԳՆ-ն ասել է` ինչը կնպաստի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը
ՌԴ ԱԳՆ-ն ասել է` ինչը կնպաստի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը
Sputnik Արմենիա
Գերատեսչությունում կարծում են, որ արտաքին խաղացողները պետք է հաշվի առնեն կողմերի շահերն ու եռակողմ պայմանավորվածությունները։ 21.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-21T13:22+0400
2022-01-21T13:22+0400
2022-01-21T13:22+0400
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905436_0:140:1601:1040_1920x0_80_0_0_51ce3f0c523ca2c42df52b34409a54a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի գործարկման առաջընթացը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը թույլ կտան զգալիորեն առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, որում գերատեսչությունը պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին։Հարցին, թե Ռուսաստանը 2022 թվականին ինչ խնդիրներ է իր առջև դրել հայ-ադրբեջանական կարգավորման համար, ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ իրենք կարևորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրագործման անհրաժեշտությունը:Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի ապագային, որտեղ ակտիվ են արտաքին խաղացողները, ապա Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են` կողմ են, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, գործեն ոչ թե զրոյական գումարով խաղալու սկզբունքով, այլ հաշվի առնեն կողմերի շահերն ու եռակողմ պայմանավորվածությունները:Հիշեցնենք` նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։Հայտարարվեց, որ պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
https://arm.sputniknews.ru/20220121/petq-e-sksel-haj-adrbejanakan-sahmani-delimitaciaji-handznazhvoghvovi-ashkhatanqy-rd-agn-37792635.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905436_0:0:1423:1067_1920x0_80_0_0_40231c4f7d41c40cc9d4a6eba8ca0692.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
ՌԴ ԱԳՆ-ն ասել է` ինչը կնպաստի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը
Գերատեսչությունում կարծում են, որ արտաքին խաղացողները պետք է հաշվի առնեն կողմերի շահերն ու եռակողմ պայմանավորվածությունները։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի գործարկման առաջընթացը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը թույլ կտան զգալիորեն առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին ասված է
ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, որում գերատեսչությունը պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին։
Հարցին, թե Ռուսաստանը 2022 թվականին ինչ խնդիրներ է իր առջև դրել հայ-ադրբեջանական կարգավորման համար, ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ իրենք կարևորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրագործման անհրաժեշտությունը:
«Այսօր առաջնային խնդիրը սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսելն է, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը ։ Այդ ուղղություններով առաջընթացի հասնելը թույլ կտա էապես առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում», - ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի ապագային, որտեղ ակտիվ են արտաքին խաղացողները, ապա Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են` կողմ են, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, գործեն ոչ թե զրոյական գումարով խաղալու սկզբունքով, այլ հաշվի առնեն կողմերի շահերն ու եռակողմ պայմանավորվածությունները:
Հիշեցնենք`
նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ
Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։
Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց
Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց
համատեղ հայտարարություն։
Հայտարարվեց, որ պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։