https://arm.sputniknews.ru/20220121/lvoru-marzum-ardzanagrvel-e-bvotulizmi-depq-hivandi-vitshaky-mijin-tsanrutjan-e-37807104.html
Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք. հիվանդի վիճակը միջին ծանրության է
Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք. հիվանդի վիճակը միջին ծանրության է
Sputnik Արմենիա
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շեշտում է, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել համը, հոտը, գույնը և տեսքը: 21.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-21T17:56+0400
2022-01-21T17:56+0400
2022-01-21T18:01+0400
բոտուլիզմ
հհ առողջապահության նախարարություն
հիվանդանոց
լոռի
թունավորում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/19/34655894_0:69:3397:1980_1920x0_80_0_0_8323a8b537a968c624a295adb7fbb2c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։Նշվում է, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված խավիարը:Կենտրոնը հիշեցնում է, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել համը, հոտը, գույնը և տեսքը:Նշենք, որ հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը «Clostridium botulinum»-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում:Բոտուլիզմի մասին միֆերն ու ճշմարտությունը․ ո՞ր մթերքներն են ամենավտանգավորըՀարուցիչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130'C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում դա հնարավոր չէ իրականացնել:
https://arm.sputniknews.ru/20160911/nune-bakunc-botulizm-4832963.html
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/19/34655894_333:0:3064:2048_1920x0_80_0_0_7782e55c2995bc34e336b0a55bda72ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բոտուլիզմ, հհ առողջապահության նախարարություն, հիվանդանոց, լոռի, թունավորում
բոտուլիզմ, հհ առողջապահության նախարարություն, հիվանդանոց, լոռի, թունավորում
Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք. հիվանդի վիճակը միջին ծանրության է
17:56 21.01.2022 (Թարմացված է: 18:01 21.01.2022) Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շեշտում է, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել համը, հոտը, գույնը և տեսքը:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք։ Տեղեկությունը հայտնում է
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նշվում է, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված խավիարը:
«Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ–֊ում, վիճակը գնահատվում է միջին ծանրության»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կենտրոնը հիշեցնում է, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել համը, հոտը, գույնը և տեսքը:
Նշենք, որ հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:
11 սեպտեմբերի 2016, 16:51
Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը «Clostridium botulinum»-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում:
Հարուցիչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130'C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում դա հնարավոր չէ իրականացնել: