00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Ռուսաստանը վաճառեց ԱՄՆ-ի պետական պարտքը

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցԱմերիկյան դրոշ
Ամերիկյան դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2022
Ամերիկյան դրոշ
Բաժանորդագրվել
Ռուսաստանի Կենտրոնական բանկը կրկին կտրուկ կրճատել է ներդրումները ԱՄՆ պետական պարտատոմսերում։ Մոսկվան 2014-ից համակարգված կերպով ազատվում էր այդ թղթերից, և հերթական պատժամիջոցային սպառնալիքները միայն արագացնում են գործընթացը։ Այժմ միջազգային պահուստներում պետական պարտատոմսերի մասնաբաժինը մեկ տոկոսից քիչ է։ ՌԻԱ Նովոստիի նյութում ընթերցեք՝ ինչու է Ռուսաստանը վաճառել գրեթե ամբողջ ամերիկյան պետական պարտքը և ուր են ուղղվել ազատված միջոցները։
Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի

Նվազագույնի հասցնել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանը նոյեմբերին կրճատել է ամերիկյան պետական արժեթղթերում ներդրումները` հասցնելով 2,4 մլրդ դոլարի: Հոկտեմբերին այդ ցուցանիշը 3,72 միլիարդ էր, սեպտեմբերին՝ 3,9։
Այդ պարտատոմսերը Սպիտակ տան հիմնական ֆինանսական գործիքներից են, որոնք օգնում են չեզոքացնել բյուջեի պակասուրդը։ Սակայն այստեղ պետք չէ հույսը դնել Ռուսաստանի վրա. գանձապետական պարտատոմսերը գրեթե ամբողջությամբ վաճառել են։
Դեռ 2010-2013 թվականներին ամերիկյան պարտքի մեջ ռուսական ներդրումները գերազանցում էին 140 միլիարդ դոլարը։ Բայց երբ 2014-ի ապրիլին Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց, սկսեցին ազատվել այդ թղթերից։
B-52 Stratofortress ռմբակոծիչ - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Սարքն այրվել է մթնոլորտում. ԱՄՆ–ն 3 մլրդ դոլար է ծախսելու ՌԴ–ին հասնելու համար

Հավասարակշռված պորտֆել

Ներդրումները ժամանակ առ ժամանակ փոքր-ինչ ավելացնում են (դա պետք է պորտֆելը հավասարակշռելու համար), բայց ընդհանուր առմամբ` հետևողականորեն կրճատում։ Այժմ ամերիկյան թղթերը միջազգային պահուստների գրեթե մեկ տոկոսն են կազմում։ Ազատված միջոցներով ոսկի, եվրո ու յուան են գնել։
Սա է վաղուց իրականացվող քաղաքականության օրինաչափ արդյունքը։ «Ջի Էլ Էս Ինվեստ» ներդրումային ընկերության կառավարող գործընկեր Էդուարդ Բուգրովն արձանագրում է, որ հոկտեմբերից ֆինանսների նախարարությունը շարունակել է վաճառքը, և դոլարային ակտիվները նվազել են մինչև ռեկորդային ցածր ցուցանիշներ:
Այստեղ մի քանի գործոն կա։ Նախ` տեղի է ունենում ապադոլարացում, որը նվազեցնում է ռուսական տնտեսության կախվածությունը ամերիկյան արժույթից։ Երկրորդ՝ միջազգային պահուստները պետք է դիվերսիֆիկացնել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը COVID-19 ատելության հողի վրա հանցագործությունների մասին օրենքի ստորագրումից առաջ (20 մայիսի, 2021թ). Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Բայդենը Ռուսաստանին սպառնում է «ավերիչ» պատժամիջոցներով

Հաշվարկել ռիսկերը

Սակայն ռեզերվների ձևավորումը միայն շուկայական նպատակահարմարության հարց չէ։ Դիվերսիֆիկացիան մեծացնում է ֆինանսական համակարգի կայունությունը արտաքին ճնշումների նկատմամբ: Այսինքն՝ ձերբազատվելով ամերիկյան պետական պարտքից՝ Ռուսաստանն առաջին հերթին նվազեցնում է պատժամիջոցային և աշխարհաքաղաքական ռիսկերը։
Արդեն պարզ է, որ երկու երկրի հարաբերությունները կրկին սրվել են, և Վաշինգտոնը հերթական սահմանափակումներով է սպառնում Մոսկվային։ Ռուսաստանին մե՛կ «անջատում են» SWIFT-ից, մե՛կ բանկերի դեմ թիրախային պատժամիջոցներով են սպառնում։ Ավելի վատ տարբերակներ էլ կան։
Ռուսաստանն ամրապնդում է խաղաղությունը բարի խոսքով, «Բորեյով» ու «Յասենով»
«Չի բացառվում, որ ԱՄՆ որոշի սառեցնել Ռուսաստանի դոլարային ակտիվներն ու հրաժարվի պարտքային պարտավորությունները կատարելուց։ Իհարկե, նման հռետորաբանության ալիքի վրա ընդդիմախոսին պատկանող ռեսուրսներում փող պահելը խելամիտ չէր լինի», - նշում է Էդուարդ Բուգրովը։
Դեյվ Ջոնսոնի ածխային էլեկտրակայանը արևածագի ժամանակ Գլեն ռոքում. Վայոմինգ նահանգ, ԱՄՆ - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
ԱՄՆ—ն գլխավորում է հակաէկոլոգիական մրցարշավը

Ռացիոնալ մոտեցում

Դրա հետ մեկտեղ, թեև ԱՄՆ պետական պարտատոմսերի մասնաբաժինը Ոսկու տարադրամային ռեզերվում զուտ խորհրդանշական է դարձել, բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ վաճառել: Պարտատոմսը բարձր իրացվելի ակտիվ է, այն կարելի է արագ եւ մեծ ծավալով փոխարկել խոշոր համաշխարհային արժույթների, ցանկացած ժամանակ վաճառել։ Այս ամենին գումարած` դա պարտավորությունների ապահովման հարմար գործիք է, օրինակ` այլ ակտիվների հետ գործարքների ժամանակ։
Ռուսական զենքը․ ծանր «Ալտիուսը» թեթև է թռչում
Բացի այդ, միջազգային հաշվարկների ճնշող մեծամասնությունը դեռ ամերիկյան արժույթով է արվում, հենց դոլարն է սպասարկում հիմնական ֆինանսական ու ապրանքային հոսքերը։
Այլ բան է, որ Ռուսաստանը գիտակցաբար հեռանում է համակարգային ռիսկից, և խոսքը միայն աշխարհաքաղաքականության և պատժամիջոցների մասին չէ։ ԱՄՆ-ի ֆինանսական իրավիճակը շատ ներդրողների մոտ հարցեր է առաջացնում։ Առաջին հերթին մտահոգում է հսկայական պարտքը, որը կառավարելը գնալով դժվարանում է. այն գրեթե 30 տրիլիոն դոլար է կազմում:
Անցած տարվա օգոստոսին ամերիկացիները հերթական անգամ հասան պետական պարտքի` օրենսդրորեն սահմանված մաքսիմումին։ Տեխնիկապես դա երկրին զրկեց պարտք վերցնելու հնարավորությունից։ Սակայն ֆինանսների նախարարությունը կրկին բարձրացրեց սահմանաչափը։ Վաշինգտոնը շարունակում է պարտքեր վերցնել, բայց մեծ հարց է` կկարողանա՞ն արդյոք վերադարձնել դրանք։
ՀՕՊ համակարգի միջոցները՝ զորավարժության ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2022
2021թ․-ի գլխավոր ռազմաքաղաքական իրադարձությունները ՌԴ-ի համար

Ամուր պահուստներ

Ռուսաստանի միջազգային պահուստները 2021-ի վերջին թարմացրել են պատմական ռեկորդը՝ 630,5 մլրդ դոլար։ Այս բարձր իրացվելի օտարերկրյա ակտիվները տնօրինում են ՌԴ ԿԲ-ն ու կառավարությունը:
Վերջին տարիներին այնտեղ ոսկին է գերիշխում։ 2020 թվականի հունիսի վերջին թանկարժեք մետաղների բաժնեմասն առաջին անգամ գերազանցել է դոլարը՝ 23-ը 22 տոկոսի դիմաց: Ակտիվների մոտավորապես մեկ երրորդը եվրոն է, 12%-ը՝ յուանը։
2021-ի ավարտին Ռուսաստանի բանկը ավելացրել է ոսկու պաշարները մինչև 2,3 հազար տոննա: Դա մոտ 133 մլրդ դոլար է, ոսկու տարադրամային ռեզերվի 21,3 տոկոսը։ Նման բարձր ցուցանիշը տալիս է լրացուցիչ կայունություն, ապահովում է հուսալիություն, դիվերսիֆիկացում և արժեքի աճ: Այժմ զարգացած երկրները հենց ոսկու տեսքով են պահում պահուստների մոտ մեկ երրորդը։
Ռուսաստանը օգնում է Ուկրաինայի տնտեսությանը
Լրահոս
0