https://arm.sputniknews.ru/20220121/dasakan-grakanutjun-bali-ajgi-ev-voch-miajn-inch-tsragrer-uni-stanislavsku-tatrvony-37798515.html
Դասական գրականություն, «Բալի այգի» և ոչ միայն. ի՞նչ ծրագրեր ունի Ստանիսլավսկու թատրոնը
Դասական գրականություն, «Բալի այգի» և ոչ միայն. ի՞նչ ծրագրեր ունի Ստանիսլավսկու թատրոնը
Sputnik Արմենիա
Ռուս դասական գրականությունն է այն հիմնական ուղղությունը, որը Ստանիսլավսկու թատրոնը հիմք կընդունի 2022 թ–ի իր խաղացանկի քաղաքականությունը կազմելիս։ Սակայն... 21.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-21T15:19+0400
2022-01-21T15:19+0400
2022-01-21T15:22+0400
հայաստան
թատրոն
թատերական ներկայացում
մշակույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37791271_0:79:1600:979_1920x0_80_0_0_f86b5f04521b1f0f50c772ba357f5345.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը 2022 թվականը հայտարարել է ռուս դասական գրականության տարի։ Ներկա պահին թատերախումբը փորձում է ամենաբարդ պիեսներից մեկը՝ Անտոն Չեխովի «Բալի այգին», որի պրեմիերան նախատեսված է ապրիլին։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիան մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն ներսիսյանը։Ի՞նչ է արվելՆերսիսյանի ղեկավարության ժամանակաշրջանում, որը համընկավ շատ բարդ` համավարակի, լոքդաունի, արցախյան պատերազմի շրջանի հետ, թատրոնի խաղացանկում 16 նոր ներկայացում ավելացավ։«Դա լուրջ թիվ է, այն ներառում է և՛ դասական, և՛ ժամանակակից պիեսներ։ Այս երեք տարիների ընթացքում մենք ոչ մի օր չենք դադարել աշխատել», – ասաց Ներսիսյանը։Բեմադրվել են Շեքսպիրի, Մոլիերի, Թումանյանի ստեղծագործությունները, ժամանակակից ամերիկյան դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի մոտիվներով «Մարդիկ, գազաններ, հանգամանքներ» ներկայացումը, ճապոնացի ժամանակակից դրամատուրգ Կոկի Միտանիի «Ծիծաղի ակադեմիան», լեհ դրամատուրգ Էլժբետա Խովանեցի դեբյուտային «Գարդենիան», հայտնի իտալացի դրամատուրգ Գասպարե Դորիի «Փղերի երկար ուղին» և մի շարք այլ պիեսներ։Այս երեք տարիների ընթացքում բեմադրություններ եղան պատանի հանդիսատեսի համար, խաղացանկը համալրվեց փոքր բեմի ներկայացումներով, ինչպես նաև ներկայացումով, որի բեմադրությունն իրականացվեց բակում։«Խոսքը «Գարդենիա» ներկայացման մասին է։ Սկզբում դա հարկադրված որոշում էր, երբ փակ տարածքներում հավաքվել չէր թույլատրվում, մենք փորձերն անում էինք բակում», – ասաց Ներսիսյանը։Արդյունքում այն բեմադրվեց հենց բակում։ Գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ այդ ընթացքում երեք նախագծի պրեմիերաներ այդպես էլ չկայացան։2022 թվականի ծրագրերԻնչպես արդեն ասվեց, 2022 թվականը թատրոնը հայտարարել է ռուս դասական գրականության տարի։ Գեղարվեստական ղեկավարը նշեց, որ ամբողջ այս ընթացքում ցանկանում էր խաղացանկը համալրել ռուս դասականների պիեսներով։«Ռուս դասական դրամատուրգիան ամենահզոր և ամենաբարդ բանն է, որ կա համաշխարհային դրամատուրգիայում», – ասաց Ներսիսյանը։Ռեժիսորը խոստովանեց, որ իր համար կարևոր է «Բալի այգին» բեմադրելը այնպես, որ ներկայացումը համահունչ լինի այսօրվա ժամանակներին, հանդիսատեսին փոխանցել կյանքի նկատմամբ այն վերաբերմունքը, որը պիեսում արտացոլել է Չեխովը։Նա նշեց, որ պրեմիերան նախատեսվում է 2022 թվականի ապրիլին, իսկ օգոստոսի վերջին երևանյան հանդիսատեսը կտեսնի Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» պիեսի մոտիվներով բեմադրված ներկայացումը, Ամանորին ընդառաջ էլ ներկայացում կբեմադրվի պատանի հանդիսատեսի համար` «Արքայադուստր գորտը» հեքիաթը։«Դրանք տարբեր ներկայացումներ են, տարբեր ժանրերում, բայց ինչպես մեկը, այնպես էլ մյուսը շատ կենդանի են ու մարդկային։ Դրանք այնքան շատ բան գիտեն մեր մասին, որ կարդում ու զարմանում ես, հասկանում, որ դա քո մասին է, քո ընկերների, մոր», – ասաց Ներսիսյանը։Նոր փորձարկումներ և հյուրախաղերՆերսիսյանը հայտարարեց, որ թատրոնը պատրաստ է նոր էքսպերիմենտների։ Առաջիկայում հնարավոր կլինի տեսնել դերասանուհի Ելենա Վարդանյանի բեմադրությունը, որն արվել է Դոն Նիգրոյի «Գորգոններ» ստեղծագործության հիման վրա, իսկ ապրիլին` ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ Դիդյե Կարոնի պիեսի մոտիվներով «Կեղծ նոտան»` դերասան Ռոբերտ Հակոբյանի բեմադրությամբ։«Պիեսում երկու գործող անձ կա, նրանցից մեկը գերմանացի է, մյուսը` հրեա։ Ներկայացումը նախատեսում ենք ապրիլի վերջին։ Առավել ևս, որ այնտեղ և՛ Հոլոքոստի մասին է հիշատակվում, և ցեղասպանության», – ասաց Ներսիսյանը։Գեղարվեստական ղեկավարը նշեց, որ եթե ամեն ինչ հաջողվի, ապա այս տարի Մոսկվայում Հունաստանի դեսպանատանը կից գործող հունական մշակութային կենտրոնի հետ համատեղ Երևանում կբեմադրվի Սոփոկլեսի «Էդիպուս արքա» ողբերգությունը։Բացի այդ, թատրոնը հյուրախաղերի վերաբերյալ բանակցություններ է վարում Նիժեգորոդսկի մարզի վարչակազմի հետ, ապրիլին կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ Թատրոնը տարբեր ներկայացումներով արդեն մասնակցել է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքներում անցկացվող փառատոներին։«Եռանկյունին», Սոսն ու ջութակի պատյանը. Աճեմյանի թատրոնի դերասանների նվերը կինոյի լեգենդին
https://arm.sputniknews.ru/20220110/mshakutajin-kentronnery-varaki-bun-nor-voroshman-hetevanqov-handisates-en-korcnelu-37367533.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37791271_96:0:1505:1057_1920x0_80_0_0_0995c4a1cdb811042021f6864277a111.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թատրոն, թատերական ներկայացում, մշակույթ
հայաստան, թատրոն, թատերական ներկայացում, մշակույթ
Դասական գրականություն, «Բալի այգի» և ոչ միայն. ի՞նչ ծրագրեր ունի Ստանիսլավսկու թատրոնը
15:19 21.01.2022 (Թարմացված է: 15:22 21.01.2022) Ռուս դասական գրականությունն է այն հիմնական ուղղությունը, որը Ստանիսլավսկու թատրոնը հիմք կընդունի 2022 թ–ի իր խաղացանկի քաղաքականությունը կազմելիս։ Սակայն թատրոնը բաց է տարատեսակ փորձարկումների համար։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը 2022 թվականը հայտարարել է ռուս դասական գրականության տարի։ Ներկա պահին թատերախումբը փորձում է ամենաբարդ պիեսներից մեկը՝ Անտոն Չեխովի «Բալի այգին», որի պրեմիերան նախատեսված է ապրիլին։ Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիան մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն ներսիսյանը։
Ներսիսյանի ղեկավարության ժամանակաշրջանում, որը համընկավ շատ բարդ` համավարակի, լոքդաունի, արցախյան պատերազմի շրջանի հետ, թատրոնի խաղացանկում 16 նոր ներկայացում ավելացավ։
«Դա լուրջ թիվ է, այն ներառում է և՛ դասական, և՛ ժամանակակից պիեսներ։ Այս երեք տարիների ընթացքում մենք ոչ մի օր չենք դադարել աշխատել», – ասաց Ներսիսյանը։
Բեմադրվել են Շեքսպիրի, Մոլիերի, Թումանյանի ստեղծագործությունները, ժամանակակից ամերիկյան դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի մոտիվներով «Մարդիկ, գազաններ, հանգամանքներ» ներկայացումը, ճապոնացի ժամանակակից դրամատուրգ Կոկի Միտանիի «Ծիծաղի ակադեմիան», լեհ դրամատուրգ Էլժբետա Խովանեցի դեբյուտային «Գարդենիան», հայտնի իտալացի դրամատուրգ Գասպարե Դորիի «Փղերի երկար ուղին» և մի շարք այլ պիեսներ։
Այս երեք տարիների ընթացքում բեմադրություններ եղան պատանի հանդիսատեսի համար, խաղացանկը համալրվեց փոքր բեմի ներկայացումներով, ինչպես նաև ներկայացումով, որի բեմադրությունն իրականացվեց բակում։
«Խոսքը «Գարդենիա» ներկայացման մասին է։ Սկզբում դա հարկադրված որոշում էր, երբ փակ տարածքներում հավաքվել չէր թույլատրվում, մենք փորձերն անում էինք բակում», – ասաց Ներսիսյանը։
Արդյունքում այն բեմադրվեց հենց բակում։ Գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ այդ ընթացքում երեք նախագծի պրեմիերաներ այդպես էլ չկայացան։
Ինչպես արդեն ասվեց, 2022 թվականը թատրոնը հայտարարել է ռուս դասական գրականության տարի։ Գեղարվեստական ղեկավարը նշեց, որ ամբողջ այս ընթացքում ցանկանում էր խաղացանկը համալրել ռուս դասականների պիեսներով։
«Ռուս դասական դրամատուրգիան ամենահզոր և ամենաբարդ բանն է, որ կա համաշխարհային դրամատուրգիայում», – ասաց Ներսիսյանը։
Ռեժիսորը խոստովանեց, որ իր համար կարևոր է «Բալի այգին» բեմադրելը այնպես, որ ներկայացումը համահունչ լինի այսօրվա ժամանակներին, հանդիսատեսին փոխանցել կյանքի նկատմամբ այն վերաբերմունքը, որը պիեսում արտացոլել է Չեխովը։
Նա նշեց, որ պրեմիերան նախատեսվում է 2022 թվականի ապրիլին, իսկ օգոստոսի վերջին երևանյան հանդիսատեսը կտեսնի Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» պիեսի մոտիվներով բեմադրված ներկայացումը, Ամանորին ընդառաջ էլ ներկայացում կբեմադրվի պատանի հանդիսատեսի համար` «Արքայադուստր գորտը» հեքիաթը։
«Դրանք տարբեր ներկայացումներ են, տարբեր ժանրերում, բայց ինչպես մեկը, այնպես էլ մյուսը շատ կենդանի են ու մարդկային։ Դրանք այնքան շատ բան գիտեն մեր մասին, որ կարդում ու զարմանում ես, հասկանում, որ դա քո մասին է, քո ընկերների, մոր», – ասաց Ներսիսյանը։
Նոր փորձարկումներ և հյուրախաղեր
Ներսիսյանը հայտարարեց, որ թատրոնը պատրաստ է նոր էքսպերիմենտների։ Առաջիկայում հնարավոր կլինի տեսնել դերասանուհի Ելենա Վարդանյանի բեմադրությունը, որն արվել է Դոն Նիգրոյի «Գորգոններ» ստեղծագործության հիման վրա, իսկ ապրիլին` ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ Դիդյե Կարոնի պիեսի մոտիվներով «Կեղծ նոտան»` դերասան Ռոբերտ Հակոբյանի բեմադրությամբ։
«Պիեսում երկու գործող անձ կա, նրանցից մեկը գերմանացի է, մյուսը` հրեա։ Ներկայացումը նախատեսում ենք ապրիլի վերջին։ Առավել ևս, որ այնտեղ և՛ Հոլոքոստի մասին է հիշատակվում, և ցեղասպանության», – ասաց Ներսիսյանը։
Գեղարվեստական ղեկավարը նշեց, որ եթե ամեն ինչ հաջողվի, ապա այս տարի Մոսկվայում Հունաստանի դեսպանատանը կից գործող հունական մշակութային կենտրոնի հետ համատեղ Երևանում կբեմադրվի Սոփոկլեսի «Էդիպուս արքա» ողբերգությունը։
Բացի այդ, թատրոնը հյուրախաղերի վերաբերյալ բանակցություններ է վարում Նիժեգորոդսկի մարզի վարչակազմի հետ, ապրիլին կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ Թատրոնը տարբեր ներկայացումներով արդեն մասնակցել է
Հայաստանի և Ռուսաստանի քաղաքներում անցկացվող փառատոներին։