https://arm.sputniknews.ru/20220120/turqiaji-npataky-hajastani-het-haraberutjunneri-liarzheq-kargavvorumn-e-chavushoghlu-37758841.html
Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումն է. Չավուշօղլու
Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումն է. Չավուշօղլու
Sputnik Արմենիա
Հունվարի 14-ին առաջին անգամ կայացավ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործով հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում։ 20.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-20T14:53+0400
2022-01-20T14:53+0400
2022-01-20T14:55+0400
հայաստան
թուրքիա
մևլութ չավուշօղլու
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։ Հատուկ ներկայացուցիչները քննարկում են այդ ուղղությամբ քայլերը, NTV-փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։Հիշեցնենք, որ 2022թ–ի հունվարի 14-ին առաջին անգամ կայացավ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը Մոսկվայում։ Հայկական կողմը հանդիպումից հետո հայտարարեց, որ այն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։«Առաջին հանդիպման ժամանակ քննարկվել են գործընթացն ու նպատակները։ Նպատակը ամբողջական կարգավորումն է։ Հայաստանը նույնպես գոհ է դրանից։ Հատուկ ներկայացուցիչներն ուսումնասիրում են, թե ինչ քայլեր կարելի է անել։ Դրա շուրջ աշխատանք է տարվում, քննարկվում են վստահության ամրապնդման քայլերը»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
https://arm.sputniknews.ru/20220115/hajastani-ev-turqiaji-nerkajacucichnery-vaghuc-pajmanavvorvel-en-amen-inch-manvojan-37576472.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, մևլութ չավուշօղլու
հայաստան, թուրքիա, մևլութ չավուշօղլու
Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումն է. Չավուշօղլու
14:53 20.01.2022 (Թարմացված է: 14:55 20.01.2022) Հունվարի 14-ին առաջին անգամ կայացավ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործով հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։ Հատուկ ներկայացուցիչները քննարկում են այդ ուղղությամբ քայլերը, NTV-փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ 2022թ–ի հունվարի
14-ին առաջին անգամ կայացավ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը Մոսկվայում։ Հայկական կողմը հանդիպումից հետո հայտարարեց, որ այն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։
«Առաջին հանդիպման ժամանակ քննարկվել են գործընթացն ու նպատակները։ Նպատակը ամբողջական կարգավորումն է։ Հայաստանը նույնպես գոհ է դրանից։ Հատուկ ներկայացուցիչներն ուսումնասիրում են, թե ինչ քայլեր կարելի է անել։ Դրա շուրջ աշխատանք է տարվում, քննարկվում են վստահության ամրապնդման քայլերը»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։