00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՌԴ պատասխանը կարելի է ընկալել որպես մերժում. Սաֆրաստյանը` Էրդողանի հրավերի մասին

Սաֆրաստյան. Էրդողանի հանձնառության վերաբերյալ ՌԴ–ի պատասխանը կարելի է ընկալել որպես մերժում
Բաժանորդագրվել
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ռուս–ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդական հանձնառությանը։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդես գալով միջնորդական հանձնառությամբ` Թուրքիան նոր խաղ է նախաձեռնել և դրան միացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որովհետև վերջինիս հանդիպումը Վլադիմիր Զելենսկիի հետ կապված էր հենց թուրքական առաջարկի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` նշելով, որ պատահական չէր այդ հանդիպումից հետո Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։

«Առաջին անգամ չէ, որ Թուրքիան հանդես է գալիս նման նախաձեռնությամբ։ Որոշ ժամանակ առաջ Էրդողանը նույնպես հանդես էր եկել նման առաջարկով, որը մերժվել էր ռուսական կողմից։ Վերջին հանձնառության վերաբերյալ ՌԴ–ի պատասխանը նույնպես կարելի է ընկալել որպես մերժում, որովհետև այնտեղ կա հետևյալ ձևակերպումը` եթե թուրք գործընկերները կարող են ազդել ուկրաինացիների վրա և դրդել նրանց կատարել նախկինում ձեռք բերված մինսկյան պայմանավորվածությունները, ապա դա կարելի է միայն ողջունել, և այդ դեպքում կարևոր չէ, թե կողմերը որտեղ կհանդիպեն»,– նշեց նա։

Սաֆրաստյանի կարծիքով` բացի նրանից, որ Թուրքիան Ուկրաինայի հետ ունի հեռուն գնացող ռազմատեխնիկական համագործակցություն, ինչի արդյունքն արդեն իսկ տեսանելի է, Թուրքիան նաև մեղադրում է ՌԴ–ին` համարելով, որ վերջինս օկուպացրել է Ղրիմը։ Թուրքիան նաև Արևմուտքի մաս է կազմում` ի դեմս ՆԱՏՕ–ի, հետևաբար նրա միջնորդական հանձնառությունը դառնում է անիմաստ։
«Էրդողանի խաղը մի կողմից նպատակ ունի ցույց տալու, որ Թուրքիան որոշակի դերակատարում ունի նույնիսկ եվրոպական գործերում, մյուս կողմից ցանկանում է ՌԴ–ի մոտ տպավորություն ստեղծել, թե կարող է գործել Արևմուտքից անկախ, ինչն իհարկե իրականությանը չի համապատասխանում, և դա ռուսական կողմը շատ լավ գիտակցում է։ Ընդ որում` Էրդողանը խաղ է խաղում տարբեր տարածքաշրջաններում տարբեր հակամարտությունների առթիվ»,– նշեց ակադեմիկոսը։
Սաֆրաստյանին անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ Ալիևը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ուկրաինական խնդրից զատ քննարկել է արցախյան հիմնահարցը։
Ըստ այդմ` ակադեմիկոսը հետևյալ հարցադրումն է առաջ քաշում `արդյոք Էրդողանի նախաձեռնած խաղը որոշ չափով չի՞ անդրադառնա ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վրա, և այդ տեսանկյունից հետաքրքիր է, թե ինչ համատեքստում է Ալիևը Պուտինի հետ հեռախոսազրույցում անդրադարձել արցախյան հարցին։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու: Բացի այդ, Քալընն ասել է, որ Էրդողանը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կմեկնի Ուկրաինա` Զելենսկիի հետ բանակցելու։
Լրահոս
0