https://arm.sputniknews.ru/20220120/manramasner-e-hraparakvel-hh-zu-gsh-pet-artak-davtjani-cucmunqic-zlm-37740347.html
Մանրամասներ է հրապարակվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ցուցմունքից. ԶԼՄ
Մանրամասներ է հրապարակվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ցուցմունքից. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հունվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ մեկնարկել է այս գործով դատավարությունը, որը կշարունակվի... 20.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-20T10:29+0400
2022-01-20T10:29+0400
2022-01-20T10:32+0400
արտակ դավթյան
ցուցմունք
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034091_0:84:1601:984_1920x0_80_0_0_185c63dc509d139d55d93a172917ea56.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը որոշ մանրամասներ է հրապարակել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ցուցմունքից, որը նա տվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» և մյուսների վերաբերյալ քրեական գործով:Ըստ թերթի՝ Դավթյանն ԱԱԾ-ում, ի պատասխան քննիչի հարցերին և իրեն առաջադրված մեղադրանքին, թղթի վրա ընդամենը գրել է. «Օգտվելով իմ իրավունքից՝ մեղադրանքը չեմ ընդունում, առարկում եմ և հրաժարվում եմ ցուցմունք տալ»: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստերՀիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ մեկնարկել է այս գործով դատավարությունը: Դատական առաջին նիստն ամբաստանյալներից Արտակ Դավթյանը ներկա չէր:Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
https://arm.sputniknews.ru/20220119/datakhazutjan-dirqorvoshumy-zaveshtali-e-davit-tonojani-pastaban-37713163.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034091_88:0:1511:1067_1920x0_80_0_0_aa0ec7c86b27e45395dfff124ed77871.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտակ դավթյան, ցուցմունք, դատ
արտակ դավթյան, ցուցմունք, դատ
Մանրամասներ է հրապարակվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ցուցմունքից. ԶԼՄ
10:29 20.01.2022 (Թարմացված է: 10:32 20.01.2022) Հունվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ մեկնարկել է այս գործով դատավարությունը, որը կշարունակվի այսօր:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը որոշ մանրամասներ է հրապարակել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ցուցմունքից, որը նա տվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» և մյուսների վերաբերյալ քրեական գործով:
Ըստ թերթի՝ Դավթյանն ԱԱԾ-ում, ի պատասխան քննիչի հարցերին և իրեն առաջադրված մեղադրանքին, թղթի վրա ընդամենը գրել է. «Օգտվելով իմ իրավունքից՝ մեղադրանքը չեմ ընդունում, առարկում եմ և հրաժարվում եմ ցուցմունք տալ»:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ մեկնարկել է այս գործով դատավարությունը: Դատական առաջին նիստն ամբաստանյալներից Արտակ Դավթյանը ներկա չէր:
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ
Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից
Տոնոյանն ու
Գալստյանը կալանավորված են։ Այս գործով
մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: