https://arm.sputniknews.ru/20220120/kremly-pataskhanel-e-bajdeni-hajtararutjunnerin-37757808.html
Կրեմլը պատասխանել է Բայդենի հայտարարություններին
Կրեմլը պատասխանել է Բայդենի հայտարարություններին
Sputnik Արմենիա
Կրեմլում նշել են, որ ՌԴ-ի հասցեին սպառնալիքներ պարունակող հայտարարություններն այն մասին, թե ինչ-որ տեսական գործողությունների համար Մոսկվան ստիպված կլինի... 20.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-20T14:29+0400
2022-01-20T14:29+0400
2022-01-20T14:31+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
ուկրաինա
ամն
պատժամիջոցներ
կրեմլ
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1d/27363123_0:0:3142:1768_1920x0_80_0_0_14b1b4c41964cc807e1a3b75ab37a52e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով հայտարարությունները չեն նպաստում իրավիճակի լիցքաթափմանը և կարող են Ուկրաինայի իշխանությունների տաք գլուխները մտցնել ինքնահռչակ Դոնբասի հարցը ուժով լուծելու գաղափարը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ երբեք չի տեսել այնպիսի պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ-ն պատրաստում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում: Նրա խոսքով՝ այդ դեպքում ռուսական բանկերը չեն կարողանա դոլարով գործարքներ իրականացնել։«Բոլոր այդ հայտարարությունները կարող են նպաստել իրավիճակի ապակայունացմանը, քանի որ դրանք կարող են միանգամայն սխալ հույսեր ներշնչել Ուկրաինայի տաքգլուխ որոշ ներկայացուցիչների, ուկրաինական ղեկավարությանը, որը, ինչպես ասում են, սուսիկ-փուսիկ կարող է որոշել վերսկսել քաղաքացիական պատերազմն իր երկրում և փորձել ուժային եղանակով լուծել հարավ-արևելքի խնդիրը: Մենք մտավախություններ ունենք այդ կապակցությամբ»,-ասել է Պեսկովը՝ լրագրողների համար մեկնաբանելով Բայդենի կոշտ հայտարարությունները։Պատասխանելով Պուտինի և Բայդենի հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանից հետո միայն հասկանալի կդառնա, թե երբ երկու երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը, կորոշեն անձամբ միանալ գործընթացին:
https://arm.sputniknews.ru/20220109/stoltenberg-ukrainaji-shurj-steghtsvats-iravitshaki-qaghaqakan-lutsman-hnaravvorutjun-ka-37332371.html
ուկրաինա
ամն
կրեմլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1d/27363123_413:0:3142:2047_1920x0_80_0_0_f6d5be483e83709d8bd1a3df3b350f23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, ուկրաինա, ամն, պատժամիջոցներ, կրեմլ, դմիտրի պեսկով
ռուսաստան, վլադիմիր պուտին, ուկրաինա, ամն, պատժամիջոցներ, կրեմլ, դմիտրի պեսկով
Կրեմլը պատասխանել է Բայդենի հայտարարություններին
14:29 20.01.2022 (Թարմացված է: 14:31 20.01.2022) Կրեմլում նշել են, որ ՌԴ-ի հասցեին սպառնալիքներ պարունակող հայտարարություններն այն մասին, թե ինչ-որ տեսական գործողությունների համար Մոսկվան ստիպված կլինի վճարել, նախանձելի հաստատունությամբ են հնչում:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով հայտարարությունները չեն նպաստում իրավիճակի լիցքաթափմանը և կարող են Ուկրաինայի իշխանությունների տաք գլուխները մտցնել ինքնահռչակ Դոնբասի հարցը ուժով լուծելու գաղափարը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ նախագահ
Ջո Բայդենը լրագրողներին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ երբեք չի տեսել այնպիսի պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ-ն պատրաստում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում: Նրա խոսքով՝ այդ դեպքում ռուսական բանկերը չեն կարողանա դոլարով գործարքներ իրականացնել։
«Բոլոր այդ հայտարարությունները կարող են նպաստել իրավիճակի ապակայունացմանը, քանի որ դրանք կարող են միանգամայն սխալ հույսեր ներշնչել Ուկրաինայի տաքգլուխ որոշ ներկայացուցիչների, ուկրաինական ղեկավարությանը, որը, ինչպես ասում են, սուսիկ-փուսիկ կարող է որոշել վերսկսել քաղաքացիական պատերազմն իր երկրում և փորձել ուժային եղանակով լուծել հարավ-արևելքի խնդիրը: Մենք մտավախություններ ունենք այդ կապակցությամբ»,-ասել է Պեսկովը՝ լրագրողների համար մեկնաբանելով Բայդենի կոշտ հայտարարությունները։
Պատասխանելով Պուտինի և Բայդենի հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանից հետո միայն հասկանալի կդառնա, թե երբ երկու երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը, կորոշեն անձամբ միանալ գործընթացին: