https://arm.sputniknews.ru/20220120/hh-anvtangutjan-khvorhrdi-qartughary-nshec-adrbejani-het-khaghaghutjan-pajmanagri-pajmannery-37754661.html
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները
Sputnik Արմենիա
Գրիգորյանի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը և մի շարք այլ գործոններ նախադրյալներ կստեղծեն խաղաղության պայմանագրի համար։ 20.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-20T13:24+0400
2022-01-20T13:24+0400
2022-01-20T13:27+0400
արմեն գրիգորյան
հայաստան
ադրբեջան
անվտանգության խորհուրդ
սահման
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
դեմարկացիա
դելիմիտացիա
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643563_0:69:1600:970_1920x0_80_0_0_62c6065cba2e0fc6cb2bb1cda4f09110.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձևակերպումն ու ստորագրումը ենթադրում է մի շարք պայմանների առկայություն։ Այս մասին ասաց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ՝ խոսելով խաղաղության պայմանագիր ստորագրելու և դրա նախապայմանների մասին։Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն պատասխան է սպասում Երևանից հնարավոր խաղաղության պամանագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ:ՀՀ ԱԽ քարտուղարի խոսքով՝ կան նաև այլ հարցեր՝ ապաշրջափակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում, ու բոլոր այդ հարցերի համար պետք է լուծում գտնել, որպեսզի ստեղծվեն խաղաղության պայմանագրի հիմքերը։Հարցին, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ապագա բանակցություններում Արցախի կարգավիճակի վռրաբերյալ՝ Արմեն Գրիգորյանը վստահեցրեց՝ ԼՂ հիմնախնդրի լուծման ժամանակ Արցախի կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի։Սահմանին ապաէսկալացման վերաբերյալ Երևանը դեռ պատասխան չի ստացել Բաքվից. ԱԽՔԱյլ կերպ ասած` պաշտոնական Երևանը չի ընդունում Բաքվի այն դիրքորոշումը, թե ԼՂ կարգավիճակի հարցը կարելի է քննարկել միայն Ադրբեջանի կազմում։
https://arm.sputniknews.ru/20210921/ishkhanutjunnery-nerqin-pajmanavvorvatsutjunner-unen-ohanjany-khaghaghutjan-gnalu-masin-33486325.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643563_180:0:1600:1065_1920x0_80_0_0_2d73210fb03b4981915f29f546de742b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գրիգորյան, հայաստան, ադրբեջան, անվտանգության խորհուրդ, սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, դեմարկացիա, դելիմիտացիա, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
արմեն գրիգորյան, հայաստան, ադրբեջան, անվտանգության խորհուրդ, սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, դեմարկացիա, դելիմիտացիա, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները
13:24 20.01.2022 (Թարմացված է: 13:27 20.01.2022) Գրիգորյանի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը և մի շարք այլ գործոններ նախադրյալներ կստեղծեն խաղաղության պայմանագրի համար։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձևակերպումն ու ստորագրումը ենթադրում է մի շարք պայմանների առկայություն։ Այս մասին ասաց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ՝ խոսելով խաղաղության պայմանագիր ստորագրելու և դրա նախապայմանների մասին։
«Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք ձևակերպել համապարփակ խաղաղության այդ պայմանագիրը։ Այդ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որպեսզի գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո իրականացվելիք բանակցություններով հնարավոր կլինի գտնել ԼՂ հիմնախնդրի լուծումը»,- նշեց ԱԽ քարտուղարը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն պատասխան է սպասում Երևանից հնարավոր խաղաղության պամանագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ:

21 սեպտեմբերի 2021, 12:59
ՀՀ ԱԽ քարտուղարի խոսքով՝ կան նաև այլ հարցեր՝ ապաշրջափակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում, ու բոլոր այդ հարցերի համար պետք է լուծում գտնել, որպեսզի ստեղծվեն խաղաղության պայմանագրի հիմքերը։
Հարցին, թե ինչպիսին է
Հայաստանի դիրքորոշումը ապագա բանակցություններում Արցախի կարգավիճակի վռրաբերյալ՝ Արմեն Գրիգորյանը վստահեցրեց՝ ԼՂ հիմնախնդրի լուծման ժամանակ Արցախի կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի։
Այլ կերպ ասած` պաշտոնական Երևանը չի ընդունում Բաքվի այն դիրքորոշումը, թե ԼՂ կարգավիճակի հարցը կարելի է քննարկել միայն Ադրբեջանի կազմում։