https://arm.sputniknews.ru/20220120/hajastanin-e-motenum-covid-i-hamavaraki-hertakan-aliqy-pashinjan-37744933.html
Հայաստանին է մոտենում COVID-ի համավարակի հերթական ալիքը. Փաշինյան
Հայաստանին է մոտենում COVID-ի համավարակի հերթական ալիքը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Ըստ վարչապետի, Հայաստանը դարձյալ պետք է վերադառնա կորոնավիրուսի հետ կապված «տագնապային վիճակի»: 20.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-20T12:20+0400
2022-01-20T12:20+0400
2022-01-20T12:49+0400
նիկոլ փաշինյան
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/08/28930813_0:0:1600:901_1920x0_80_0_0_cbcb6913d7f74df07824771370208eb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանին է մոտենում COVID-ի համավարակի հերթական ալիքը: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Մենք 4-5-րդ օրն անընդմեջ ամենօրյա վարակվածության էական աճ ենք ունենում: Երեկվա համեմատ դեպքերի թիվը համարյա կրկնապատկվել է: Սա նշանակում է, որ «Օմիկրոն» շտամը, որը հայտնի է իր տարածելիության մեծ արագությամբ, արդեն կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, և այդ պատճառով մենք պետք է դարձյալ վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակի»,- ասաց Փաշինյանը:ՀՀ վարչապետը շեշտեց, որ կառավարության սահմանած սահմանափակումների հասցեին հնչող քննադատությունները որևէ հիմք չունեն: Հանրային սննդի ու մշակութային վայրերում մուտքի սահմանված սահմանափակումները, նրա խոսքով, տեսչական մարմինների կողմից ամենայն խստությամբ վերահսկվելու ու պահպանվելու են, անհրաժեշտության դեպքում՝ տնտեսվարողը ենթարկվելու է վարչական պատասխանատվության:«Հակառակ դեպքում, երբ որ մեր հիվանդանոցներն ամբողջությամբ լցվեն ու մենք հնարավորություն չունենանք մարդկանց բուժօգնություն ցույց տալ, մենք ստիպված կլինենք գնալ «լոքդաունի», բոլոր ռեստորանները, խանութները կարող են մեկ ամսով փակվել»,- ասաց նա:
https://arm.sputniknews.ru/20220120/korvonavirusajin-hivandutjan-yntacqy-hajastanum-37738134.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/08/28930813_179:0:1600:1066_1920x0_80_0_0_06dcfad557435ff4f500e2fec556c9b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, նիստ
նիկոլ փաշինյան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, նիստ
Հայաստանին է մոտենում COVID-ի համավարակի հերթական ալիքը. Փաշինյան
12:20 20.01.2022 (Թարմացված է: 12:49 20.01.2022) Ըստ վարչապետի, Հայաստանը դարձյալ պետք է վերադառնա կորոնավիրուսի հետ կապված «տագնապային վիճակի»:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանին է մոտենում COVID-ի համավարակի հերթական ալիքը: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք 4-5-րդ օրն անընդմեջ ամենօրյա վարակվածության էական աճ ենք ունենում: Երեկվա համեմատ դեպքերի թիվը համարյա կրկնապատկվել է: Սա նշանակում է, որ «Օմիկրոն» շտամը, որը հայտնի է իր տարածելիության մեծ արագությամբ, արդեն կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, և այդ պատճառով մենք պետք է դարձյալ վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակի»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը շեշտեց, որ կառավարության սահմանած սահմանափակումների հասցեին հնչող քննադատությունները որևէ հիմք չունեն: Հանրային սննդի ու մշակութային վայրերում մուտքի սահմանված սահմանափակումները, նրա խոսքով, տեսչական մարմինների կողմից ամենայն խստությամբ վերահսկվելու ու պահպանվելու են, անհրաժեշտության դեպքում՝ տնտեսվարողը ենթարկվելու է վարչական պատասխանատվության:
«Հակառակ դեպքում, երբ որ մեր հիվանդանոցներն ամբողջությամբ լցվեն ու մենք հնարավորություն չունենանք մարդկանց բուժօգնություն ցույց տալ, մենք ստիպված կլինենք գնալ «լոքդաունի», բոլոր ռեստորանները, խանութները կարող են մեկ ամսով փակվել»,- ասաց նա: