00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի հակասությունից հանրային անվստահությունը խորանում է

Դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի հակասությունից հանրային անվստահությունը խորանում է
Բաժանորդագրվել
Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև առաջացած հակասությանը։
Ակնհայտ է, որ երկու պետական հիմնարկներն էլ քննչական գործընթացներում ունեն յուրահատուկ դերակատարություն, և եթե կա տեսակետների բախում, ուրեմն կողմերից մեկը խնդիրներ է առաջացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Նա նշեց, որ նախաքննության փուլը փակ է, և հնարավոր չէ տեղեկանալ, թե գործերին վերաբերող նյութերում որքան բավարար ապացույցներ կան, կամ որքանով են մեղադրանքները հիմնավորված, բայցևայնպես քննված գործերը կրկին Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու դատախազության դիրքորոշումն անհասկանալի է,

«Ցանկացած գործով կա վերահսկողություն իրականացնող դատախազ։ Եթե նրա համար ամեն ինչ եղել է ընդունելի, ապա ի՞նչն է խնդիրը, որ վերջին պահին առաջացել են պրոբլեմներ։ Երկու կառույցները նախ պետք է իրար մեջ պարզաբանեն հարցերը և հետո հանրային տիրույթում կարողանան բացատրություն տալ, որովհետև առանց այդ էլ տոտալ անվստահություն կար բոլոր համակարգերի նկատմամբ, որը նման գործողությունների արդյունքում ավելի է խորանում։ Իշխանություններն ինչպե՞ս են պատկերացնում այդ գործընթացը, երբ անհասկանալի գործունեություն են իրականացնում հիշյալ կառույցները»,– ասաց իրավապաշտպանը։

Կարապետյանցը չբացառեց, որ հակասությունը կարող է լինել պայմանավորվածության արդյունք, քանի որ իրավական կառույցների պարագայում իրար հետ փոխանցումներով խաղալը ավանդույթ է դարձել։
«Նախապես հայտարարվում էր ավելի քան 2000 քննվող գործերի մասին, մնում էր միայն` կարմիր ժապավեն կտրեին, մինչդեռ ասում էի, որ պետք է սպասել արդյունքին, և հիմա մենք չենք տեսնում որևէ արդյունք, ընդհակառակը` կոռուպցիոն գործերի քննման արդյունքում տեսնում ենք տապալված իրավիճակ, ինչը շատ ողբերգական է, որովհետև մեծանում է անվստահության աստիճանը պետական համակարգի նկատմամբ։ Սա իր մեջ չունի դրական մեսիջ և չի կարող ունենալ»,– ասաց իրավապաշտպանը։
Կարապետյանցի կարծիքով` բոլոր ատյաններում կան մարդիկ, որոնց չիրականացված, առանձին դեպքերում խեղված վեթինգի պայմաններում հանձնարարվում է քննել, վերահսկել գործընթացներ, որոնք ի վիճակի չեն անել տարբեր պատճառաբանություններով։ Ըստ նրա` կան նաև արդարացի մղումներով առաջնորդվող և արդարադատության ձգտող քննիչներ, սակայն այստեղ առաջ է գալիս նրանց պաշտպանվածության հարցը, քանզի նրանց վրա ցանկացած կողմից` և՛ գործող իշխանության, և՛ նախկին իշխանավորների կողմից կարող է որոշակի ճնշում լինել, հետևաբար հիշյալ քննիչներն իրենց լիազորությունների իրականացման և պաշտպանվածության երաշխիք չունեն։
Իրավապաշտպանի դիտարկմամբ` հաշվի առնելով այն անձանց հեղինակությունը, նախկին կապերը, որոնց առաջադրվում են մեղադրանքներ, չի բացառվում, որ նրանք օգտագործելով իրենց հնարավորությունները` նույնպես կփորձեն ազդել քննություն իրականացնող մարմնի վրա, ուստի դրա համար էլ պետք է ունենանք զտված, մաքրված և լյուստրացիայի ենթարկված վստահելի մարմիններ։
Նշենք, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից աննախադեպ չափի՝ շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումների փաստերով քննված քրեական գործը Գլխավոր դատախազությունը հետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության։
Սա արդեն երկրորդ դեպքն է, որ Դատախազությունը չի հաստատում Հակակոռուպցիոն կոմիտեի առաջադրած մեղադրանքը և համաձայն չէ գործի քննության հետ։
Հունվարի 18-ին ավելի քան 2 միլիարդ ՀՀ դրամի չափով գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը կրկին հետ էր ուղարկվել լրացուցիչ քննության, այնինչ դրանից օրեր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել էր Գասպարյանի գործով նախաքննության ավարտը։
Դատախազության դիրքորոշումը զավեշտալի է. Դավիթ Տոնոյանի փաստաբան
Լրահոս
0