00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ՀԱՊԿ–ը կարողանում է ժամանակին հակազդել իրադարձություններին

Սարգսյան. Ղազախական դեպքերը ցույց տվեցին, որ ՀԱՊԿ–ն կարողանում է ժամանակին հակազդել իրադարձություններին
Բաժանորդագրվել
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀԱՊԿ–ի խաղաղապահ գործունեությանը և այդ կառույցում Հայաստանի դերակատարությանը։
Ղազախստանում ՀԱՊԿ–ն առաջին անգամ էր նման առաքելություն իրականացնում և ցուցադրեց,որ կարողանում է ժամանակին հակազդել իրադարձություններին, ու որ իրականում Ռուսաստանը կարողանում է կառավարել ամբողջ գործընթացը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Պարզ երևում էր, որ ղազախական պրոցեսներում միան ժողովրդի ցասումը չէր կառավարության դեմ, քանի որ դա դարձավ առիթ, որպեսզի մեծ թուրանական գաղափարի իրականացումը փորձարկվեր։ Թուրքիան միանշանակ նպատակ ուներ Ռուսաստանի հովանավորյալ համարվող Տոկաևին փոխարինել իրեն հարմար թեկնածուով, ով իսկապես տոգորված կլիներ պանթուրքիստական գաղափարներով, հետևաբար հասկանալի է, որ տվյալ գործընթացը պետք է արժանարար կոշտ հակազդեցության հատկապես ՌԴ–ի կողմից»,– ասաց ՀԴԿ նախագահը։
ՀԱՊԿ-ի ղազախստանյան փորձը կվերլուծեն կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար
Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը, ապա Սարգսյանն ընդգծեց, որ մեր երկիրը կառույցի առջև ունի պարտավորություններ և դրա լիիրավ անդամ է, հետևաբար չէր կարող անմասն մնալ խաղաղապահ առաքելությունից։
Անդրադառնալով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարությանը, թե գունավոր հեղափոխության փորձի դեպքում ՀԱՊԿ-ը կլծվի անդամ երկրի պաշտպանությանը, Սարգսյանն ընդգծեց, որ գուցե խոսքը վերաբերի Բելառուսին, Տաջիկստանին կամ Ղրղզստանին, բայց եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, ապա դա լինելու է բոլորովին այլ կերպ և միտված չի լինելու Ռուսաստանից հեռանալուն։
«Մեզ մոտ լինելու են այնպիսի իրադարձություններ, որոնք հաստատելու են կայունություն։ Շատ կարևոր է, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ոչ թե վերանայվեն, այլ թարմացվեն 1997 թվականին կնքված պայմանագրի կետերը, քանզի դա պայմանավորված է 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած աշխարհաքաղաքական զարգացումներով»,– ասաց ՀԴԿ նախագահը։
Как последние миротворцы ОДКБ покидают Казахстан - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ՀԱՊԿ խաղաղապահներին տեղափոխող վերջին ինքնաթիռները Ղազախստանից մեկնել են ՌԴ
Սարգսյանի կարծիքով` պետք է հստակեցվեն երկուստեք պարտավորությունները, որպեսզի պարզ լինի, թե կողմերն ինչպես պետք է վարվեն այս կամ այն իրավիճակում։ Ըստ նրա` Հայաստանի գործող իշխանությունը տվյալ սկզբունքային հարցում ի զորու չէ որևէ բան իրականացնել, և եթե մեզ հաջողվի փոխել իրավիճակը, ապա դա չի լինի գունավոր հեղափոխություն, այլ կլինի մեր երկրի համար անհրաժեշտ փոփոխություն։
Նշենք, որ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, թե գունավոր հեղափոխության փորձի դեպքում ՀԱՊԿ-ն կլծվի անդամ երկրի պաշտպանությանը, և արդեն իսկ Ղազախստանում ցույց է տվել իր գործունակությունն ու պահանջվածությունը:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին:
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:
Լրահոս
0