https://arm.sputniknews.ru/20220119/ognutjun-hajrenakan-mets-paterazmi-vanadzvorci-veterannerin-7-y-shutvov-kbvolvoren-100-tarin-37737387.html
Օգնություն Հայրենական մեծ պատերազմի վանաձորցի վետերաններին․ 7-ը շուտով կբոլորեն 100 տարին
Օգնություն Հայրենական մեծ պատերազմի վանաձորցի վետերաններին․ 7-ը շուտով կբոլորեն 100 տարին
Sputnik Արմենիա
Ընդհանուր առմամբ` գումար է հատկացվել Հայաստանում բնակվող 148 վետերանի։ 19.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-19T23:45+0400
2022-01-19T23:45+0400
2022-01-19T23:57+0400
հայրենական մեծ պատերազմի վետերան
հայաստան
ռուսաստան
վանաձորի բկ
օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/13/37736826_0:1:1600:901_1920x0_80_0_0_5b43db55cb06da48cb0a338be592da35.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Հայրենական մեծ պատերազմի 14 վետերանի դրամական օգնություն է տրվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։Ֆինանսական օգնությունը փոխանցվել է «Տրիումֆ միավորում» սոցիալական ծրագրերի զարգացման կենտրոնի կողմից։Նա նաև հայտնել է, որ այս տարի 7 վետերան կնշի իր 100-ամյակը։ Նրանցից մեկը Ռոզա Մելյանն է, որի 100-ամյակը լրանում է այս տարվա օգոստոսի 15-ին: 1941 թվականին նա զորակոչվել էր Կարմիր բանակ։«Ես ծառայության եմ անցել 352-րդ զենիթա-հրետանային զորամասում՝ հետախույզի պաշտոնում։ 1946 թվականին զորացրվել եմ, նաև պարգևատրվել եմ Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով «Կովկասի պաշտպանության համար» մեդալով»,- պատմել է տիկին Մելյանը։Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի վետերանների թվում կան ոչ միայն հայեր, այլ նաև ռուսներ։Պաշտոնաթող գնդապետ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, զինվորական նվագախմբի դիրիժոր Վլադիմիր Ռապացկին, որը ծնվել է 1929 թվականին, ղեկավարել է ռազմական փողային նվագախումբը խաղաղ ժամանակ։«Հետաքրքիր է Հայրենական մեծ պատերազմի վետերան Պյոտր Արինինի պատմությունը Ֆիոլետովո գյուղից։ Ինչպես հայտնի է` մոլոկանները դեռևս 19-րդ դարում հրաժարվել են ծառայությունից և զենք երբևէ չեն բռնել իրենց ձեռքերում, բայց Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բոլորը պայքարում էին հաղթանակի համար: Այդ հայրենասերների շարքը համալրել է նաև Պյոտր Արինինը։ Վերջերս նա տոնեց իր 96 ամյակը»,- պատմել է Երևանում Ռուսական տան պատմամշակութային նախագծերի բաժնի գլխավոր մասնագետ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը:Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը. Հայրենականի հաղթանակն օրինակ դարձավՎետերանները հյուրերին գրկաբաց են ընդունել. նրանց մեծ մասն ապրում է միայնակ և յուրաքանչյուր այցելություն, օգնություն կամ ուշադրության ցանկացած նշան նրանց մեծ երջանկություն է պարգևում:Նշենք, որ գումարը ընդհանուր առմամբ հատկացվել է Հայաստանում բնակվող 148 վետերանի:
https://arm.sputniknews.ru/20211126/hajastanum-hajrenakan-mets-paterazmi-veterannery-parenajin-patetner-kstanan-karapetjan-35764959.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/13/37736826_199:0:1402:902_1920x0_80_0_0_44a698d9a2c9bedc10740cb27108efd4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայրենական մեծ պատերազմի վետերան, հայաստան, ռուսաստան, վանաձորի բկ, օգնություն
հայրենական մեծ պատերազմի վետերան, հայաստան, ռուսաստան, վանաձորի բկ, օգնություն
Օգնություն Հայրենական մեծ պատերազմի վանաձորցի վետերաններին․ 7-ը շուտով կբոլորեն 100 տարին
23:45 19.01.2022 (Թարմացված է: 23:57 19.01.2022) Ընդհանուր առմամբ` գումար է հատկացվել Հայաստանում բնակվող 148 վետերանի։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Հայրենական մեծ պատերազմի 14 վետերանի դրամական օգնություն է տրվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։
Ֆինանսական օգնությունը փոխանցվել է «Տրիումֆ միավորում» սոցիալական ծրագրերի զարգացման կենտրոնի կողմից։
«Հայրենական մեծ պատերազմում նրանց ներդրումն անասելի մեծ է։ Մենք պարտավոր ենք ոչ միայն շատ լավ հոգ տանել նրանց մասին, այլև նրանց համար ավելի լավ պայմաններ ապահովել։ Կարծում եմ, որ նրանք ավելի քան արժանի են դրան»,- հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը։
Նա նաև հայտնել է, որ այս տարի 7 վետերան կնշի իր 100-ամյակը։ Նրանցից մեկը Ռոզա Մելյանն է, որի 100-ամյակը լրանում է այս տարվա օգոստոսի 15-ին: 1941 թվականին նա զորակոչվել էր Կարմիր բանակ։
«Ես ծառայության եմ անցել 352-րդ զենիթա-հրետանային զորամասում՝ հետախույզի պաշտոնում։ 1946 թվականին զորացրվել եմ, նաև պարգևատրվել եմ Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով «Կովկասի պաշտպանության համար» մեդալով»,- պատմել է տիկին Մելյանը։
Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի վետերանների թվում կան ոչ միայն հայեր, այլ նաև ռուսներ։
Պաշտոնաթող գնդապետ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, զինվորական նվագախմբի դիրիժոր Վլադիմիր Ռապացկին, որը ծնվել է 1929 թվականին, ղեկավարել է ռազմական փողային նվագախումբը խաղաղ ժամանակ։
«Հետաքրքիր է Հայրենական մեծ պատերազմի վետերան Պյոտր Արինինի պատմությունը Ֆիոլետովո գյուղից։ Ինչպես հայտնի է` մոլոկանները դեռևս 19-րդ դարում հրաժարվել են ծառայությունից և զենք երբևէ չեն բռնել իրենց ձեռքերում, բայց Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բոլորը պայքարում էին հաղթանակի համար: Այդ հայրենասերների շարքը համալրել է նաև Պյոտր Արինինը։ Վերջերս նա տոնեց իր 96 ամյակը»,- պատմել է Երևանում Ռուսական տան պատմամշակութային նախագծերի բաժնի գլխավոր մասնագետ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը:
Վետերանները հյուրերին գրկաբաց են ընդունել. նրանց մեծ մասն ապրում է միայնակ և յուրաքանչյուր այցելություն, օգնություն կամ ուշադրության ցանկացած նշան նրանց մեծ երջանկություն է պարգևում:
Նշենք, որ գումարը ընդհանուր առմամբ հատկացվել է
Հայաստանում բնակվող 148 վետերանի: