00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Յանդեքսի» բիզնեսը պաշտպանելու համար օրենք են ընդունել. Սահակյան

Օրենքը հարմարեցրել են «Յանդեքսին». Սահակյանը` տաքսու ոլորտում արված փոփոխությունների մասին
Բաժանորդագրվել
«Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում նոր փոփոխությունները տաքսիների ոլորտում որևէ կարգավորում չեն մտցնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը։
Такси. Ереван - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Հուլիսի 1-ից` միայն սպիտակ մեքենաներով. ԱԺ–ն ընդունեց օդանավակայանի տաքսիների մասին օրենքը
Վերջինս դեռ փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ է հեղինակներին ասել, որ սա օրենք է «Յանդեքսի» մի քանի տասնյակ մեքենաների համար, որոնք արդեն 4-5 տարի է` աշխատում են «Զվարթնոց» օդանավակայանում։
Նախօրեին խորհրդարանը վավերացրեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Դրանով գործադիրը փորձում է կարգավորել Երևանի ու Գյումրու օդանավակայանների տարածքում տաքսի ծառայություն մատուցողների գործունեությունը` սահմանելով նոր պահանջներ։

«Օդանավակայանում գործող «Աէրոտաքսին» «Յանդեքս» տաքսի ծառայությանն է պատկանում. անգամ անունը որոշել են այնպես գրել, որ մարդիկ գոնե անվանափոխություն չանեն։ Ոչ թե կազմակերպությանն են հարմարեցնում օրենքներին, այլ օրենքներն են հարամարեցնում իրենց, մարդկանց ինչպես ձեռք է տվել, ինչպես աշխատել են, այնպես էլ օրենք են ընդունել, որ իրենց անօրինական գործունեությունն օրինականացվի»,- ասաց նա։

Սահակյանի խոսքով` տաքսու ոլորտը մոնոպոլացվել է. երևույթ, որի դեմ տարիներ շարունակ պայքարում էին տաքսի ծառայություն մատուցող մի շարք ընկերություններ, որոնք արդեն ձեռք էին բերել համապատասխան լիցենզիա։
ՀԷԿ–երի լիցենզիայի կասեցումից մինչև կենդանասեր գործիչներ. նախարարն ասաց` ինչ են նախատեսում
«2015 թվականից ի վեր, երբ Հայաստան բերվեց «Յանդեքսը» «Տաքսիների» մասին օրենքը չի գործում։ Այսինքն` այս օրենքն ընդունված է ընդդեմ այսօր գործող տաքսիների։ Ասում են` նոր օրենքը պետք է ազատ մրցակցություն ապահովի օդանավակայանում աշխատող տաքսիների միջև, բայց բացի «Աէրոտաքսիից», օդանավակայանում ոչ մի անհատ տաքսու վարորոդ չի կարողանա աշխատել»,- նշեց Սահակյանը։
Չի կարողանա, որովհետև բացի տարեկան 200.000 դրամ տարեկան տուրքից, օդանավակայանի տնօրենությանն ամսական 1 միլիոն 800 հազար դրամ պետք է վճարի։

«Ազատ մրցակցության մասին խոսակցությունն ուղղակի քամի է, ոչ մի անհատ ձեռնարկատեր, ոչ մի անհատ տաքսի չի կարող հետները մրցել։ Այսպիսի թվերի դեպքում պատկերացնում եք` ինչ կարժենա օդանավակայանից Երևան տեղափոխելը»,- եզրափակեց Սահակյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ընդունած օրենքն առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան 200 000 դրամ է։ Ընդ որում, այդ գումարը վճարելու են ինչպես 1 մեքենա շահագործողները, այնպես էլ 1-ից ավելի մեքենա ունեցող լիցենզավորված կազմակերպություններն ու ԱՁ–ները։
Զվարթնոց օդանավակայանի մուտք - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Օդանավակայանում կաշխատեն միայն լիցենզավորված տաքսիները. որն է իրական նպատակը
Օրենքով սահմանվում է նաև օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաների կահավորման, արտաքին տեսքի և տարիքային սահմանափակման պահանջներ, ինչպես նաև վարչական պատասխանատվության միջոցներ դրանք խախտելու համար։
Ավտոմեքենաները պետք է լինեն առավելագույնը մինչև 7 տարվա արտադրության, բացառապես գործարանային սպիտակ գույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշաններով։
Հարկային օրենսգիրքը փոխվում է, online տաքսիները մնում են հարկման դաշտից դուրս
Նոր օրենքը չի արգելում դեպի օդանավակայան այլ տաքսիով փոխադրումներ իրականացնելը, այն վերաբերում է բացառապես օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնողներին։
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից, տվյալ դեպքում` ս.թ. հուլիսի 1-ից։
Լրահոս
0